Վերլուծություն 10-րդ դասարանի ներկայացրած նախագծի վերաբերյալ

Սառը պատերազմի ժամանակ, երբ ընթանում էր տիեզերական մրցույթը՝ ԽՍՀՄ-ն կարողացավ առաջինը ուղարկել մարդուն դեպի տիեզերք: Այդ նորությունը նաև հայտնեցին ԱՄՆ-ի նախագահին, և նա զարմանքով հարցրեց. -Ինչպե՞ս է կարողացել սոված և աղքատ ԽՍՀՄ-ն առաջինը ուղարկել մարդուն դեպի տիեզերք, այլ ոչ թե մենք: Եվ պատասխանը հետևյալն էր՝ ԽՍՀՄ-ն լինելով աղքատ և սոված երկիր ուներ ավելի որակով կրթություն քան ԱՄՆ-ն, հենց դա դարձավ պատճառը, թե ինչու կարմիրները կարողացան հասնել իրենց նպատակին:

Սա մի իրական առակ է, որը ներկայացնում է կրթության դերը հասարակության մեջ, եվ սովորաբար ավելի հաջողակ է այն անձը կամ հասարակությունը, որտեղ կրթության որակը ավելի լավն է: Բոլորս կարող ենք համաձայնվել, որ ՀՀ-ում կրթության որակը այդքան էլ բարձր չէ, քանզի այն տալիս է միայն ընդհանուր գիտելիքներ՝ ուշադրություն չդարձնելով անձի անհատականությանը: Այդ իսկ պատճառով մեր պատանի 10-րդ դասարանցիները կազմեցին ծրագիր պատմության հետ կապված, որտեղ ներկայացրեցին, թե ինչպես կարելի է ավելի մատչելի և հետաքրքիր բացատրել այդ առարկան՝ գրավելով սովորողների ուշադրությունը:

Նրանք ներկայացրեցին իրենց ծրագիրը, որտեղ մի անսովոր տարբերակ առաջարկեցին: Այն է՝ պատմական քաղաքական գործիչներին, գրողներին, փիլիսոփաներին և այլ անհատներին տեղավորել բաժինների մեջ, որտեղ սովորողն, ավելի կենտրոնանալով, կկարողանա ավելի լավ հասկանալ անձին: Տարբեր հարցերից և պատասխաններից հետո ես կարող եմ ողջունել այդ տեսակի ծրագիրը, քանզի մենք ներկա պահին պետք է դիմենք այսպես ասված խենթ և անսովոր որոշումների, որոնք հնարավորություն կտան ներկայացնել սովորողին առարկան ավելի մատչելի ձևով:

Նաև ներկայացրեցին ևս մեկ ծրագիր, որտեղ փիլիսոփայությունը պետք է դառնա ուսումնական առարկա: Սկզբում ես այդքան էլ ոգեշնչված չէի այդ գաղափարով, քանի որ կարելի է ուղղակի փիլիսոփայության հետ կապված ակումբ բացել, սակայն նրանք նաև ներկայացրեցին առարկայի փուլերը, որպեսզի ավելի մեծ գիտելիք ու փորձ ստանան սովորողները: Ես կարծում եմ, որ նրանք կհասնեն իրենց նպատակին՝ հնարավորություն տալով սովորողներին թրծել իրենց անհատականությունն ու փորձը:

Оставьте комментарий