Երիտասարդ պատմաբանների գիտաժողով

Իմ կարծիքով, եթե դու ուզում ես ավելի լավ իմանալ քո երկրի մասին, ապա պետք է սկսես իր պատմությունից և քաղակականությունից: Այս երկու ասպեկտներով ես զբաղվում եմ սկսած 9-րդ դասարանից: Քանի որ ես հայրենասեր եմ և կողմ եմ ազգային գաղափարախոսությանը, ապա ես նաև պետք է տարածեմ իմ միտքը, ներկայացնեմ իմ տեսակետը, հակառակ դեպքում իմ մտքերը ուղղակի կմեռնեն: Այդ իսկ պատճառով ինձ հրավիրեցին դեպի մի շարք ժողովներ, որոնք հենց կապված են ինձ համար ամենահետաքրքիր թեմաների հետ:

Նոյմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբ ընդանում էր երիտասարդ պատմաբանների հանդիպումներ, ժողովներ և այլն: Լինելով հետաքրքրասեր, թե քաղաքագիտությամբ, և թե պատմությամբ: Այսպիսով ես մասնակցեցի երկու այդպիսի հանդիպումների՝ առաջինը Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ-ում, թեման էր՝ Միջազգային հարաբերություններ և Քաղաքագիտություն: Հանդիպումը տեղի էր ունեցել մի մեծ դահլիճում, որտեղ տարբեր ուսանողներ ունենում էին իրենց ճառերը: Ելույթները տարբեր էին՝ սկսած տարբեր երկրների միջև հարաբերությունների մասին, և վերջացրած Հայաստանի հետ կապված դիվանագիտական խնդիրների մասին: Հիմնականում ինձ դուր եկավ այդ հանդիպում, քանի որ ես այնտեղ նաև կարողացա սովորել հռետորական նոր մեթոդներ, որոնք կստիպեն բոլորին լսել քեզ մեծ հետաքրքրությամբ: Նաև ահա հետևյալ լուսանկարը, որը կարծում եմ նաև դարձել է հայտնի կրթահամալիրում՝

Դեկտեմբերի 3-ին արդեն սկսվում էր նոր հանդիպում: Այս անգամ արդեն ժողով էր զուտ համաշխարհային պատմության թեմայով: Ես այդ ժամանակ որոշեցի միայն լսել, քանզի հիմնական հարցերը արդեն տալիս էր իմ հարգելի ուսուցիչ՝ պարոն Տիգրանյանը: Թեմաները նույնպես շատ տարբեր էին, կար հին աշխարհի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների պատմությունների մասին: Կարելի է ասել այս հանդիպումնել էր հետաքրքիր, սակայն եղան տարբեր տեխնիկական խնդիրներ, և մենք տեղափոխվեցին ուրիշ սենյակ: Ճիշտ է՝ այն տևեց ավելի երկար քան նախորդ հանդիպումը, որտեղ ես մասնակցել եմ: Նաև մի վրացի ճառ ունեցավ ոչ առկա վիճակում, այսինքն համակարգչի օգնությամբ: Ճիշտ է, եղել էին տարբեր համացանցային խնդիրներ, սակայն նա կարողացավ իմաստը հասցնել մեզ: Այսքանից հետո, լինելով նոր տեղեկություններով լի, ես այդ թեմայով նաև խոսացի տարբեր ուսուցիչների հետ:

Ի՞նչ կարելի է ասել, կարելի է ասել, որ երիտասարադները լավ էին պատրաստվել իր ելույթը ունենալու համար: Իհարկե, կեսը կարող է ձանձրացրել էին լսողներին, սակայն դա միայն փոքրամասնությունն էր: Հիմնականում ինձ դուր եկավ, բավականաչափ հարմարությամբ, բավականաչափ խոսքերի մատչելիությամբ, և ամենակարևորը, որ լսողներն էլ իր դերը ունեցան այդ հանդիպումների ժամանակ:

Ազգային գաղափարախոսությունը և իր անրաժեշտությունը մեր երկրում

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով

Գարեգին Նժդեհ

Հենց Նժդեհի ձեւակերպած այս մեկ նախադասությամբ կարող ենք բացատրել, թե ինչու , օրինակ, ասորիներն ու գնչուները չունեն պետականություն ու հայրենիք և գտնվում են բնաջնջման եզրին: Մեզ էլ է այդ վտանգը սպառնում, եթե ուշքի չգանք եւ չսկսենք մեր հայրենիքի պաշտպանությունը: Եթե մենք չձեւակերպենք մեր ազգային գաղափարախոսությունն ու նպատակը, եւ Հայաստանի, եւ սփյուռքի հայերը կմնան անհայրենիք:

Ազգային գաղափարախոսության ֆունկցիան

Իմ կարծիքով, ազգային գաղափարախոսությունը նախ և առաջ պետք է ծառայի որպես միասնության և ազգի շահերը պաշտպանելու ուժ: Իհարկե, դուք կմտածեք, որ ես առաջարկում եմ ցեղակրոնությունը որպես ազգային գաղափարախոսություն՝ լինելով ցեղակրոն: Սակայն ցեղակրոնության հիմնական ֆունկցիան ինքնաճանաչողությունն է: Այսինքն՝ այդքան էլ արդյունավետ չի կարող լինել, թե տնտեսական, և թե դիվանագիտական ոլորտներում: Ստացվում է ՝ մեզ պետք է այն ազգային գաղափարախոսությունը, որն արդյունավետ կլինի, թե ռազմավարական, թե դիվանագիտական, և թե տնտեսական ոլորտներում, մի խոսքով՝ լինենք բարի, բայց մարտունակ, սիրենք մեր ազգը, բայց ընդունենք ուրիշներինը, և լինենք աշխատասեր, բայց օգտագործենք այդ աշխատասիրությունը ճիշտ տեղում:

Ազգային գաղափարախոսությունը տարածելու փուլեր

Ինչպե՞ս տարածել ազգային գաղափարախոսությունը: Եթե այդ նպատակները եւ սկզբունքները չդառնան մեր առօրյայի մաս, որեւէ փոփոխություն չի լինի: Հարկավոր է առաջին հերթին առաջ բերել գաղափարախոսության երեք արժեքները, այն են՝ ծնողը, աստվածը և հայրենի հողը: Ինչո՞ւ հենց այս երեքը՝ շատ պարզ, հենց ծնողներն են ովքեր նոր սերունդ են տալիս, հենց աստվածն է ով մարդուն հոգի է տալիս, և հենց հայրենի հողն է, որն սնունդ է տալիս և պահում մեր ազգը: Ինչպես ասել է Շիմոն Պերեզը.

-Մենք հարստացրեցինք մեր հողը՝ այլ ոչ թե հողը մեզ:

Բոլորը՝ մեծից փոքր պետք է լավ ճանաչեն մեր ազգային ինքնությունը, մեր արժեքները, իմանան մեր անցյալը, մեր մեծերին: Պետք է կրթել նոր սերնդին այնպես, որ ապագայում նա պատրաստ լինի պաշտպանել նախնիներից իրեն հասած հայրենիքն ու ժառանգությունն ու հետո այն փոխանցի եկող սերունդներին, որ ունենանք հզոր եւ միասնական Հայաստան:

Պետք է ամեն մեկս գիտակցենք, որ մենք կարող ենք ունենալ մեր ներդնումը մեր հայրենիքի բարեկեցության և հզորության գործում: Պետք է նաեւ ստեղծել օրենքի երկիր, որի առջեւ բոլորը հավասար կլինեն, եւ որը թույլ կտա մարդկանց պրել ու ստեղծագործել ու լինել պաշտպանված:

Ամփոփում

Եվ ի վերջո՝ ինչո՞ւ ես որոշեցի գրել սա: Ես շատ անգամ եմ լսել տարբեր մարդկանցից, որ մենք պետք է ունենանք ծովից ծով Հայաստան, լավ տնտեսություն, լինենք խաղաղ և հզոր, պետք է վերականգնենք Վիլսոնյան Հայաստանը և այսպիսի այլ խոսակցություններ: Սակայն ի՞նչից պետք է սկսել, ո՞րն է լինելու մեր շարժիչը, և ես կարծում եմ, որ գտա այդ շարժիչը: մենք պետք է ձեւակերպենք մեր ազգային նպատակը: Մենք շատ բարդ ժամանակահատվածում ենք ապրում. կամ կկարողանանք պաշտպանել ու սերունդներին հզոր հայրենիք թողնել, կամ շատ ազգերի պես անհայրենիք մնալ: Ես համոզված եմ, որ մենք , ամեն դեպքում, առաջին տարբերակը կունենանք՝ վերածնված ու հզոր Հայաստան:

Ցեղակրոնություն

  1. մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք
  2. մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ։

Սրանք Ցեղակրունթյան գլխավոր սկզբունքներն են՝ ցեղակրոնության սիմվոլիզմը: Մարդկանց մի խումբ համարում է, որ Ցեղակրոնությունը նույն նացիզմն է կամ ֆաշիզմը: Սակայն եկեք հիշենք, որ նացիզմը ստեղծվել է ատելության և թշնամանքի միջոցով, եւ նացիստները մտածել են, որ միայն արիական ռասան պետք է գոյություն ունենա: Իսկ ցեղակրոնությունը սկսվում է ցեղի ճանաչումով՝ ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի և ձգտումների: Սա համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ցեղի բերած պատկառելի ավանդի ճանաչումն է։ Ցեղաճանաչությունը նաև հայ ցեղի թերությունների ճանաչումն է, և ցեղակրոնությունը ցեղային վերաշինության փորձ է կատարում։ Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանի որ ինքն իրեն ճանաչելու համար մարդը նախ պետք է ճանաչի իրեն ծնող հավաքականությունը, այսինքն՝ ցեղը, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են տվյալ մարդու անհատական կերտվածքը։

Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը, այսինքն՝ հավատը հայ ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի և կարողությունների, նրա ապագայի և հավիտենականության նկատմամբ։

Հավատալ ցեղին նշանակում է ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, հաղորդակից լինել նրա ուժին և հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին, այսինքն՝ լինել ցեղահաղորդ։ Ցեղահաղորդությունը վտանգի պահին ցեղի ձայնը, մռնչոցը լսելու ու դրան հետևելու կամքն է։ Հաղորդակից լինել ցեղին նաև նշանակում է նրանով որոշել սեփական երջանկությունն ու ազատությունը։

Հայության երեք տեսակները ըստ ցեղակրոնության

Ցեղակրոնությունը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք մասերի՝ ազգային-ցեղային , տատանվող կամ չկողմնորոշված և ամբոխացած, հակազգային։ Արդի հայությունը, ըստ ցեղակրոնության, գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու։ Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես հայ ցեղ։ Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը։ Ցեղամարդու գաղափարատիպ տեսակն է ցեղակրոնը։

Ցեղը հայության ընտրանին է՛ սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում։ Նա՛ է իր մեջ կրում հայկականություն և այն փոխանցում սերունդներին։ Ցեղի համար՝ անփոխարինելի՝ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ։ Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս։

Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասն է։ Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի։ Ժողովուրդն է ապրում է առօրյայով, ցեղը՝ հավիտենականով, նա՝ օրվա մտածոմներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանա՛կ։

Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով։ Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ, այլ կա՛ն միայն հայեր։

Տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտկող։ Նա ազգային պատկանելիություն չունի և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել։ Նյութակրն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է։ Տականքը հայրենիք չի՛ ճանաչում։ Այդ շերտին Հայկ Ասատրյանը անվանել է «ցեղանեն շեյթան»։ Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած։

Ցեղակրոնի պաշտամունքներ

Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում և հռչակում Ցեղին։ Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը. պաշտամունքը ցեղի որակների, արժեքների ու սրբությունների։ Գոյություն ունի 7 պաշտամունք։

  • 1. Հայրենապաշտություն

Հայրենապաշտությունը նվիրական պաշտամունքն է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները և որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները։

  • 2. Արյան պաշտամունք

Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաև պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը։ Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան։

  • 3. Լեզվի պաշտամունք

Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը։ Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագան։

Ցեղակրոնությունն կարևորում է հայերեն բառերի գաղափարային իմաստի, նրանց մշակութային տարողության վերծանումը՝ դրա չգոյությունը համարելով հայ բանասիրության թերին։

  • 4. Զոհապաշտություն

Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծ ացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար»։

  • 5. Նախնիապաշտություն

Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգևոր խզումը հին ու նոր սերունդների միջև, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը։ Նժդեհը գրում է.

«նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից… Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող և անուղի։ Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջև, որի շնորհիվ վերջինները փոխանցում են Ցեղի հավիտենական բոցը…»

Հոգեհաղորդակցվել, ըստ Նժդեհի, նշանակում է «պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը»։ Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները։ Նժդեհը գրում է.

«Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին։ Մամիկոնյանների պես, ցեղակրոնը դավանում է՝ ազգին անշահախնդիր նվիրվածություն և հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն»

Մեծարելով Մամիկոնյանների ռազմունակությունը, Նժդեհը շեշտում է նաև հայի էության մյուս բևեռը՝ Բագրատունյաց մշակութային ոգին, որոնք տեսնում է անհրաժեշտորեն համադրելի։

  • 6. Ուժապաշտություն

Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը և ո՛չ արդարը։

  • 7. Առաջնորդապաշտություն

Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաև Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտական ազգերն իրենց վերելքներն ու անկումները։ Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաև Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի։

Ցեղակրոնության խորհրդանիշները

Մամիկոնյանների դրոշը որպես ցեղակրոնության խորհրդանիշի մաս՝

Տարոնի արծիվը որպես Ցեղակրոնության գլխավոր խորհրդանիշը՝

Tseghakron Coat Of Arms.JPG

Ամփոփում

Ուսումնասիրելով ցեղակրոնությունը կարելի է ասել, որ այն օգտագործելի է մեր ժամանակներում ՝ պետության զարգացման գործում: Իհարկե այն չի կարելի օգտագործել քաղաքական շահերի համար, կամ նաև օգտագործել այն որպես կառավարման ձև, սակայն այն օգտագործելով հնարավորություն կտա նորից վառել հայ ժողովրդի պայքարի կրակը, ստեղծել միասնական ուժը, որը մեզ փրկել է շատ անգամ: Մի խոսքով՝ ցեղակրոնությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության ազգային գաղափարախոսությունը, քանզի ինչպես ասել է Գարեգին Նժդեհը. -Ազգը ապրում է հայրենասիրությամբ, և կործանվում նրա պակասությունից:

How to survive the revolution

Imagine you are the leader of your country, you are wealthy, strong, and smart. But one day a one bald guy with a beard calls your people to rise up against you. He says that your property should be given to the people and everyone a equal, so people get addiction to that idea and they follow him. Every month you lose your control on your state and there’s a risk of a big revolution or even a bloody civil war. So what to do? What moves can you do to survive the revolution? Actually there are 3 ways to survive the revolution.

Option one: The bloody hand.

As you see, the people went against you, but your politicians and the police is still loyal to you. For me it’s the easiest and the bloodiest way to survive and win the revolution. Just call the revolutionaries as a foreign terrorists, brainwash the people minds by propaganda, and then violently arrest the protestors, kill some of them or just beat them up. So here you go, you became a bloody dictator in the world history, your power is infinitive, and your people are scared from you.

Option two: Give up

If you love your people, you respect the constitution, but people still rise up against you, and you just don’t want fill blood on the streets, then just give up your position. Who knows, maybe people will love you if you do that move, but there’s also a high risk that you can get arrested or executed by the new government. Still not a bad idea, because this also gives you opportunity to escape from the country in time.

Option three: Compromise

You need diplomacy everywhere. Of course there is an option which makes balance between people and the government. Just give the people more resources than usual so the revolutionary leader will lose his power and you can get a deal with your people and also extinguish the revolution. I will call it as a golden equality.

Լեռնահայաստանը և իր դերը Հայոց Պատմության մեջ

Ոչ բոլորը գիտեն, սակայն, երբ 1920 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանվեց և բաժանվեց Բոլշևիկների և Քեմալական Թուրքերի միջև, Սյունիքից 1920-ի վերջում հիմնադրվեց Ինքնավար Սյունիքը և ավելի ուշ ՝ անկախ Լեռնահայաստանը: Նրա կյանքը տեւեց ապրիլի 26-ից հուլիսի 13-ը: Սկզբում Լեռնահայաստանի գլխավոր հրամանատարը կամ, այլ կերպ ասած ռազմական դիկտատորը, Գարեգին Նժդեհն էր, սակայն լինելով զբաղված ռազմավարությամբ նա վարչապետի պաշտոնը փոխանցեց Սիմոն Վրացյանին:

Հռչակման պահը

1920 թվականի դեկտեմբերի 25-ին Զանգեզուրի բնակչության ցանկությամբ Տաթևի վանքում հրավիրվեց եւ տեղի ունեցավ համագումար, որը հռչակեց Սյունիքի ինքնավարությունը։ Համագումարի պատրաստությունները սկսվել էին դեռևս 1920 թվականի հոկտեմբերի կեսերին, երբ Նժդեհը բոլոր շրջաններին պատվիրել է հրավիրել ժողովներ, քննարկել Հայաստանի խորհրդայանցման հարցը, ընտրել պատգամավորներ և ուղարկել Տաթև։

Համագումարին մասնացել է Զանգեզուրի սպարապետ Գարեգին Նժդեհը, Բուն Զանգեզուրի Գյուղացիական Ժամանակավոր Խորհրդի նախագահ Տիգրան Մելիք-Հուսեինյանը, ընդհանուր՝ 118 մարդ։ Վերջինս ժամը 14։00-ին բացել է համագումարը, որը տևել է 3 օր և ավարտվել դեկտեմբերի 27-ին՝ գիշերը ժամը 3-ին։

Համագումարի ընթացքում Գարեգին Նժդեհը հայտարարվել է Զանգեզուրի սպարապետ, ստեղծվել է Ինքնավար Սյունիքի պառլամենտ, կառավարություն, վերահսկիչ մարմին, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոշումներ են ընդունվել արտաքին և ներքին քաղաքականության կարևոր հարցերի մասին, որոնք պահանջում էին շտապ լուծումներ։ Ընտրվել են ղեկավար մարմինների անդամները, սահմանվել է նրանց լիազորությունները և պարտականությունները։

Լեռնահայաստանի աշխարհագրությունը

Լեռնահայաստանը բավականաչափ շրջաններ ուներ փոքր պետության համար: Շրջաններն են՝ Բուն-Զանգեզուրի շրջանը, Տաթևի ձորը, Ղափանի շրջանը, Դարաբասի ձորը, Սիսիանի շրջանը և Գենվազի շրջանը:

Սակայն, երբ Միասնիկյանի բանակը սկսեց ներխուժել Լեռնահայաստան տարբեր կողմերից՝ շատ սահմանամերձ շրջաններ ունեցան լուրջ տարածքային կորուստներ:

Ինքնավար Սյունիքի (Լեռնահայաստանի) պետական խորհրդանիշերը

Լեռնահայաստանն ուներ օրհներգ, դրոշ և զինանշան:

Լեռնահայաստանի օրհներգը՝

Մեր սարեր անառիկ և հպարտ,
Մեր որդիք կորովի ու անպարտ,
Խոր ձորեր Սյունիքի ահավոր
Շիրիմ են թշնամու դարավոր:
Թշնամին հազարով միշտ մեր դեմ,
Կուրծք կրծքի մենք կանգնած նրա դեմ,
Չենք դողում, չենք սառսում մենք մահից,
Մեր մահը թեթև թիթեռի թևից:
Ինքնավար Սյունիքին ցանկանք՝
Միշտ լինել թշնամու սպառնանք,
Շատ ապրի մեզ համար այսուհետ՝
Քաջ հերոս ՆԺԴԵՀ սպարապետ:

Քայլերգը՝

Դրոշը և զինանշանը՝

Դրոշը նույն ձևն ունի, ինչ Հայաստանի Հանրապետությունը՝ եռագույն դրոշ: Իսկ զինանշանը ուրիշ է, զինանշանի վրա պատկերված է վահան, որը պահված է թրով, իսկ թրի վրա նստած է արծիվը, որը նայելով վերև՝ պատրաստվում է թռչելու:

Զինանշանը՝

Լեռնահայաստանի անկման հիմնական պատճառները

Առաջին հերթին կարելի է ուշադրություն դարձնել Բոլշեվիզմի վրա Կովկասում: Ըստ պատմաբանների, Լեռնահայաստանը կարող էր ևս մի քանի տարի գոյատևել, եթե չլինեին հայեր, ովքեր կռվում էին Հայաստանի խորհրդայնացման համար: Պատմությունը վկայում է՝ հայերը միշտ անպարտելի են եղել, երբ միասին են եղել, և միշտ կործանվել են, երբ մասնատված են եղել: Նաև կարելի է խոսել այն մասին, որ Լեռնահայաստանի անկումը եղավ այն ժամանակ, երբ Նժդեհը լքեց Լեռնահայաստանը և Արաքս գետով հասավ Պարսկաստան: Սակայն ի՞նչ պատճառով նա լքեց Լեռնահայաստանը՝ պատճառը պարզ է, Բոլշեվիկները տեսնելով հզոր պայքարը Զանգեզուրում, որոշեցին գալ ընդհանուր որոշմանը, այսինքն երաշխավորել, որ Սյունիքը կմնա Հայաստանի կազմում, այդ պատճառով Նժդեհը ավելորդ զոհ չբերելու համար համաձայնվեց այդ առաջարկին: Սակայն հենց այդ պատճառով, ցավոք սրտի, ՀՅԴ-ի անդամները մեղադրում էին Նժդեհին դավաճանության մեջ, և նույնիսկ պատրաստվում էին նրան հեռացնել Դաշնակցության շարքերից, որը կատարվեց 1930-ականներին: Դրաստամատ Կանայանը նրան առաջարկում էր հետ վերադառնալ, սակայն Նժդեհը չհամաձայնեց, բայց խոստացավ, որ կհամագործակցի ՀՅԴ-ի հետ՝ համահայկական շահերի համար:

Ամփոփում՝

Պատմությունը չի սիրում <<եթե>> բառը, սակայն իմ կարծիքով Լեռնահայաստանը կարող էր շարունակել ինքնապաշտպանությունը և դառնալ անկախ պետություն: Նաև, եթե Լեռնահայաստանի կառավարությունը հզորացներ իր դիրքը միջազգային հարաբերություններում, այն կարող էր պայքարել բոլշեվիզմի դեմ: Սակայն Լեռնահայաստանը գրեթե հասավ իր նպատակին՝ չթողնելով Խորհրդային կառավարությանը, որպեսզի Զանգեզուրը անցնի Ադրբեջանի կազմ:

Յոթ Պատվիրաններ հայկական բանակին Գարեգին Նժդեհից:

  1. Քաջերին, միայն քաջերին է լսում և զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը: Վախկոտներն իզուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար:
  2. Նա է միշտ հաղթում, որը արդեն հաղթել իրեն, այսինքն՝ որն իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը:
  3. Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրությունից, կամ փառասիրությունից դրդված, միայն նրանք են ավելացնում իրենց զենքի ու ցեղի փառքը: Հենց այնպես ծառայել, ծառայել, որովհետև պահանջում են, կամ ստիպված ես մի զույգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար, նշանակում է դատապարտված լինել կատարելու սովորական մահկանացուի հատուկ ամենաաննշան ու անփառունակ գործեր: Վա՜յ քեզ, բանա՜կ, եթե նմաններով հարուստ են շարքերդ: Ունեցի՜ր բոլոր մարտական առաքինությունները, բայց մի՜ մոռանար, որ առաջինը, առանց որին, պատերազմների քըմահաճ Աստվածը քեզ քիչ անգամ կժպտա, դա խիզախությունն է:
  4. Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը:
  5. Եղի՜ր խիզախ, խստաբարո ու չարքաշ: Հատկությունների այդ բարձր երրորդությանը քեզ կմոտեցնի կատարյալին:
  6. Երկար ու լուրջ տքնությամբ մեռցնելու աստիճան թուլացրո՜ւ քո մեջ մահվան վախը և դու չես մնա առանց փառքի, պատմությունից դուրս:
  7. Ճապոնացու արևոտ սիրով սիրի՜ր հայրենիքդ և ամեն օր, որպեսս աղոթք, կրկնի՜ր ճապոնական կայսրի խոսքերը. -Եթե խորապես գիտակցենք, որ սերը հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի՜ բարձր է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները, այն ժամանակ մահը ամեն մեկիս համար թռչնի փետուրից էլ թեթև կթվա:

Վերջնաբան`

Վերջում կարելի է նաեւ ասել, որ այս հետազոտական առաջադրանքը կատարելու ժամանակ ես նաեւ Սյունիքում եղա:

Այստեղ դուք կարող եք տեսնել ադրբեջանական դիրքերը, որոնք գտնվում են Կապանից ընդամենը 100-180 մետր հեռավորության վրա։ Եվ, եթե մենք ուշքի չգանք, ապա այդ դիրքերը մի օր նաեւ կերևան հենց Կապանի մեջ, ինչու չէ՝ եւ Երեւանում:

Աղբյուրներ՝

Ինքնավար Սյունիք՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5%D5%A6%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80

Լեռնահայաստան՝

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Խուստուփյան կանչեր՝

My future profession speech

Dear Armenian people, I’m glad to see you all here, as I will represent my future profession, a very important profession. So, I would like to become a politician of the Republic of Armenia. We all know, Armenia is a democratic country where the people’s lives are very important. But there should be a leader, who can lead the people and give them a better future. I don’t know what successful actions I will do, but I know that all of my actions should serve Armenia and the Armenian nation. We all know that Armenia is living its difficult times, and we need a leader, who can save the country and give the citizens hope for the future. The biggest goal for me as a future politician is to spread the national ideology called «Tseghakronism». I will start creating a national magnet, which will unite Armenians into one fist and we will pinch the inner and foreign enemies. In nutshell, the Lion who leads an army of rabbits is better than a rabbit leading an army of Lions. Thank you.

My speech as a video:

Հայաստանին պե՞տք է անձ որպես ազգային գաղափարախոսության պատկեր

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում ունեցել է տարբեր գաղափարախոսություններ, տարբեր հերոսներ, և տարբեր հայեր: Ներկա պահին մենք ապրում ենք նոր Հայաստանում, որը անկախություն է ստացել 30 տարի առաջ: Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, որպես ոգեշնչող և առաջնորդ անձեր եղել են Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, և այլ մարտիկներ և հրամանատարներ: Հիմա Հայաստանը, ցավոք սրտի, ապրում է իր դժվար ժամանակները, և նաև հնարավոր է, որ իր վերջին տարիները, եթե այսպես շարունակվի: Հայաստանը հիմա շրջափակված է, և պայքարի գաղափարական հենք չունի: Իշխանությունը վերջին շրջանում մեր պետության տարածքները առանց իրավական հիմքերի ուղղակի հանձնում է թշնամի Ադրբեջանին, հայկական բնակավայրերն անվանում ադրբեջանական տեղանուններով, խաղաղասիրության քարոզ անում մեր զինվորին սպանած եւ ամեն օր հայերի գլուխը ջարդելու սպառնալիք հնչեցնող թշնամու հետ: Սա աղետ է, իսկ այն ծնել է ազգային գաղափարախոսության տոտալ բացակայությունը: Այս ժամանակներում մեզ հարկավոր է ունենալ անձ, ով որ կլինի մեզ համար ոգեշնչող, և կլինի մեր ազգային գաղափարախոսության կրող, որպեսզի հայ ժողովուրդը հետևի նրան և օրինակ վերցնի իր գործունեությունից: Ժամանակին այդպիսին եղել է Գարեգին Տեր-Հարությունյանը կամ Գարեգին Նժդեհը: Նա պետական և ռազմական գործիչ էր ու փիլիսոփա, գաղափարախոս ու սպարապետ, մարդ ով կարողացավ մարտահրավեր նետել բոլշեվիկներին ու թուրքերիմ և վերացնել նրանց զորքերը Սյունյաց լեռներում: Հենց նա է եղել, ով ստեղծել է գաղափարախոսություն, որը քարոզում էր հայ արիացու մաքրությունը, քաջությունը և միասնությունը: Հենց նա է եղել, ով սովորական գյուղացիների օրոք կարողացել է դիմադրել Վեհիբ Փաշայի ահռելի քանակությամբ բանակին Ղարաքիլիսայում: Եվ վերջապես, հենց նա է եղել, ով պայքար է տարել իրենից քանակով տասն անգամ ավելի շատ թշնամիների դեմ, և ցույց տվել, որ հայը կնախընտրի զոհվել կռվի դաշտում, քան ծնկի գալ թշնամու դիմաց: Հենց այս պատճառով մենք պետք է տարածենք իր խոսքերն ու գաղափարախոսությունը ողջ Հանրապետությունում, և հենց այս պատճառով մենք կկարողանանք գոնե միախմբել ժողովրդին և հիշեցնել մեր թշնամիներին, թե ինչ է նշանակում լինել հայ, և հայրենիքի պաշտպան:

Հայոց պետության ներկան ու ապագան

Ներկան ՝ քաոսային, ապագան ՝ մշուշոտ՝ շատ հակիրճ Հայոց պետության ներկայի ու ապագայի մասին: Հայաստանն , անկախանալուց, ասել է թե, 1991 թվականից հետո հայտնվել է աննախադեպ վատ իրավիճակում: Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակից հետո մեր երկիրը պարտություն կրեց արցախյան երկրորդ՝ 44 — օրյա պատերազմում: Սառը ցնցուղի էր նման վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ նոյեմբերի 10-ի ֆեյսբուքյան գրառումը, որով ասում էր, որ մեր երկրի եւ քաղաքացիների համար ցավոտ որոշում է կայացրել՝ ստորագրելով եռակողմ համաձայնագիր:

Իսկ ի՞նչ էր նշված այդ համաձայնագրում, որ պետք է ցավոտ լիներ հայ ժողովրդի համար: Կառավարությունն այդ օրը ներկայացրեց բոլոր այն կետերը, որոնց շուրջ ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/

Ակնայի, Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններն անցնում էին Ադրբեջանին, զորքերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում , ստացվում էր ՝ Ադրբեջանին էին մնում նաեւ Հադրութն ու Շուշին: Իսկ Շուշին համարվում է Արցախի դարպասն ու ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար:

Մեր նորանկախ պետության ներկան հենց այս համաձայնագրով ու պատերազմով էլ կտրուկ փոխվեց:

Պատրաստ չէի՞նք պատերազմի, թե ուղղակի այն վատ կառավարվեց, դեռ պետք է վերլուծել ու քննություն իրականացնել: Փաստն այն է, որ Հայաստանն այս պատերազմում ծանր կորուստներ ունեցավ:

https://armenpress.am/arm/news/1048995.html

Զոհերի, վիրավորների, անհետ կորածների եւ գերության մեջ գտնվողների իրական թիվ, սակայն, չկա: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան Պաշտպանության նախարարությունն այդ տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք:

https://news.am/arm/news/622178.html

Հստակ է այս թիվը՝ ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվն այս պահին 1544 է:

Հետաքրքիր է, որ պարտությունից հետո վարչապետը հրաժարական չներկայացրեց, այլ շարունակում է պաշտոնավարել: Համաշխարհային պատմությունում նման նախադեպ գրեթե չկա: Տարբեր գործիչներ Հայաստանի ներկա անորոշ ու քաոսային իրավիճակը հենց դրանով էլ պայմանավորում են, որ Նիկոլ Փաշինյանը, որպես պարտված ղեկավար, չի կարող հավասարը հավասարի պես խոսել Ադրբեջանի ղեկավարի հետ ու լուծել գերիների, Հայաստանի եւ Արցախի անվտանգության եւ մեր սահմանների անխախտության խնդիրը:

https://mediamax.am/am/column/121172/

Նման պայմաններում, երբ հասարակությունը պառակտված է, գերիների վերադարձի հարցը լուծված չէ, տնտեսական աղետի առաջ ենք կանգնած, որոշել են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այս իրավիճակը Հայաստանում ինձ հիշեցնում է Գերմանիան 1918-ից հետո, երբ այն դարձավ Վեիմարիան հանրապետություն և սկսվեցին նույն խնդիրները: Հայաստանի ապագայի մի քանի սցենար կա. առաջինը, որ էքստրա-ազգայնական խմբերը կամ կուսակցությունները կսկսի ռազմական հեղաշրջում և Հայաստանը կդառնա միլիտարիստական պետություն, կամ կսկսվեն ընտրություններ, որտեղ «Իմ Քայլը» կուսակցությունը նորից կհաղթի և այդպիսով երկիրը կտանի դեպի տոտալ անարխիզմի կամ ստրկացման, նաեւ հնարավոր է, որ աջ լիբերտարիանական կուսակցությունները կկարողանան վերցնել իշխանությունը և Հայաստանը կսկսի վերակառուցումը և զարգացումը, ինչպես եղել էր Արևմտյան Գերմանիայի պարագայում երկրորդ աշխարհամարտից հետո: