Հարսնացուին տալը

Շատ հայրերի և դուստրերի համար այս ավանդույթը ցնցող, գեղեցիկ պահ է հարսանեկան արարողության ժամանակ: Բայց դուք կարող եք մի փոքր ցնցվել, երբ լսեք դրա իրական իմաստը: Այն սկսվում է միջնադարից, երբ դուստրերը համարվում էին իրենց հոր սեփականությունը և բառացիորեն վաճառվում էին փեսային:

Ամփոփում ենք կիսամյակը

Հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ, ճամփորդություններ ՝ ուսումնական առաջին կիսամյակում ձանձրանալու առիթ չկար:

Հասցրեցինք լինել մի քանի վայրերում ՝ Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս ու շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք: Ով կմտածեր, որ ժամանակակից շինությունների թիկունքում մի ամբողջ թաղամաս է ՝ հին ու քանդվող շենքերով, հին ու չքանդված :)) մարդկանցով: Կոնդի պատմալկան ու մշակութային արժեքը մեծ է Երեւանի համար:

Իսկ Բուժական մենք հասանք ռազմահայրենասիրական երգերի ներքո: Թարմ օդն ու շքեղ տեսարանները վայելելուց հետո, մենք անցանք տարբեր խաղերի:

Երկու անգամ էլ եղել ենք Գյումրիում՝ գնացքով, հետաքրքիր զրույցներով, հումորով: Հայրաքաղաքում տեսնելու շատ բան կա՝ թանգարաններ, հին, գողտրիկ փողոցներ ու պահպանված ճարտարապետություն:

Հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել նաեւ Բրյուսովի անվան համալսարանում ու մայր բուհում:

Նոր ճամփորդությունների ու հետաքրքիր քննարկումների ակնկալիքով ՝ մինչ հանդիպում 2022-ին:

Դեպի Կոնդ պատում

Ժամը 10-ն էր։ Մենք կանգնած էինք փակ շուկայի մոտ սպասելով մեր ջոկատի անդամներին։ Միանալով մենք գնացինք մզկիթ։

Ջոկատի կեսը մտնելով մզկիթ մեզ խնդրեցին, որպեսզի մենք էլ գանք, բայց լինելով Հեթանոս ես հրաժարվեցի։ Մզկիթից հետո մենք գնացինք դեպի Կոնդ։

Մենք միանգամից ճանաչեցինք Կոնդ թաղամասը հաղթահարելով իրենց կիսաքանդված աստիճանները։ 20 րոպե մոլորվելով Կոնդում մենք վերջապես գտանք ճանապարհը։ Այդտեղ նաև կային փողոցային գալլերիաներ։

Կոնդից հետո մենք մեկնեցինք կասկադ։ Կասկադում մենք պետք է իրար հրաժեշտ տայինք։ Ես հույս ունեի, որ ինձ հետ գոնե մի հոգի կգար կասկադի վերևի, բայց ցավոք սրտի ես մենակ բարձրացա կասկադի վերևի, վայելեցի Արարատ լեռան տեսքից և գնացի իմ հարազատ տուն։

Առաջին շաբաթվա հաշվետվությունը

Երկուշաբթի օրը մեր ջոկատը խաղաց վիկորինա, այն շատ նման էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին: Մենք բաժանվեցինք թիմերի եւ սկսեցինք խաղը: Մեր թիմը հաղթեց պատերազմը՝ պատասխանելով գրեթե բոլոր հարցերին, և ես ոգեվորված ասացի իմ թիմին.

Եկանք, տեսանք, հաղթեցինք:

Հաջորդ օրն առանձնապես աչքի չընկավ ծանրաբեռնվածությամբ: Մի քանի խաղ մեր ջոկատով , եւ վերջ: Հետաքրքիրն օրվա երկրորդ կեսն էր , երբ սկսվեց «Ազատ խոսքի ակումբի» հերթական սեսիան: Մենք բանավեճեր կազմակերպեցինք, տարբեր թեմաներ քննարկեցինք եւ պաշտպանեցինք մեր դիրքորոշումը:

Չորեքշաբթի մեր ջոկատ եկան նոր մարդիկ, իհարկե, ես նրանց հետ մեծ հաճույքով ընկերացա, և այդպիսով մենք բոլորս խոսեցինք քաղաքականությունից, բիզնեսից և այլ թեմաներից:

Հինգշաբթին ես երևի չեմ մոռանա հաջորդող հինգ տարիների ընթացքում, քանի որ այդ օրը սկսվեց վիկտորինայի մրցույթը, որտեղ մենք առաջին փուլում ունեինք ամենաշատ բալերը, բայց վերջում մենք ստիպված էինք դիմել կապիտուլիացիայի, քանի որ մեր հարևան ջոկատը ավելի շատ բալ վաստակեց: Մրցույթից հետո իմ թիմակիցները սկսեցին իրար հետ վիճել, թե մեկը դանդաղ է գրում, մյուսը ակտիվ չէ և այլն, բայց ես կողքից նայում էի և ոչինչ չէի ասում, քանի որ այս պարտությունը ինձ համար դարձավ դաս, մյուս անգամ ես միշտ կմշակեմ հաղթանակի ստրատեգիա ամեն մրցույթից առաջ:

Վիկտորինայի հարցեր և պատասխաններ

1924 և 1948 թթ․ Գերմանիան պատժվեց պատերազմներ սանձազերծելու համար, այնպես, ինչպես ժամանակին պատժվեց Սպարտան։ Ի՞նչ է այդ պատիժը

Պ․՝ Գերմանացի մարզիկներին արգելվեց մասնակցել Օլիմպիական խաղերին

Անգլիացի գիտնական, հոգեբան Դեյվիդ Լյուիսը պնդում է , որ այն անվտանգ է միայն կանանց համար, մինչդեռ տղամարդկանց համար այն կարող է վտանգավոր հիվանդությունների աղբյուր դառնալ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց միայն քառորդ մասն է դրանից ունեցել աննորմալություններ, մինչդեռ տղամարդկանց մոտ այն ընթացել է ծանր ՝ ճնշման բարձրացմամբ և այնլ․․․Անվանեք դրա անգլերեն անվանումը, որը հետագայում մտավ նաև ռուսերեն,, այն կիարռում ենք նաև մենք

Պ․ շոպինգ

Աֆրիկյան ժողովուրդներից մեկը ունի լեգենդ , որն ասում է , որ առաջին մարդը երկիր է իջել երկնքից։ Ո՞վ կամ ինչը՞ օգնեց իջնել երկնքի․․․․

Պ․ընձուղտը

Ո՞վ է գրել Աստվածային կատագերկությունը

Պ․Դանթե Ալիգիերի

Թաջ մահալը մտնում է աշխարհի 7 հրաշալիքների մեջ՞

Պ․Ոչ

Ո՞վ է առաջինը թռչել դեպի տիեզերք և ո՞ր թվականին

Պ․Յուրի Գագարին 1961

Ո՞ր դարն է 1300 թվականը

Պ․14

Եթե խառնեք կապույտն ու դեղինը ի՞նչ կստացվի

Պ․կանաչ

Ո՞ր թվականին է ընդւոնվել ԱՄՆ անկախության հռչակագիրը և մինչև այդ ինչ էր ԱՄՆ-ն համարվում

Պ․1776, ԱՄՆ-ն համարվում էր Անգլիայի գաղութ

Անգլիացի վետերանին երբ հարցին իր առողջության մասին նա ասա, որ տառապում է ծերերին բնորոշ 3 հիվանդությամբ, առաջինը դա վատ հիշողությունն է , որոնք էին մյուս երկուսը․․

Պ․՝ չէր հիշում