Արցախյան կոնֆլիկտ

Ծագումը

Շատ մարդիկ կմտածեն, որ Արցախյան կոնֆլիկտը սկսվել է 1988-ին։ Սակայն, եթե ավելի խորանանք պատմության մեջ, ապա կտեսնենք, որ այն ծագել է դեռ 1918-ին, երբ դեռ կոնկրետ որոշված չէր տարածքային խնդիրները։ Սակայն հետո բրիտանացիների գործողություններից Արցախի հիմնական մասերը անցան Հայաստանին։ 1988-ին է նաև վերսկսվել Արցախյան կոնֆլիկտը, որտեղ Արցախի ժողովուրդը չհանդուրժելով ճնշումը Ադրբեջանի իշխանության կողմից որոշեց դիմել ինքնապաշտպանության, որի արդյունքում Արցախը հայտարարեց իր անկախացումը և սկսեց պայքարել իննսունականների պատերազմին:

Ժամանակագրությունը

Ըստ ժամանակագրությամբ այն իր թեժ կետը հասել է 20-րդ դարի վերջից մինչև 21-րդ դար, որտեղ տեղի ունեցան 3 ակտիվ գործողություններ, այն է՝ 1992-1994-ի պատերազմը, 2016-ի քառօրյա պատերազմը, և վերջինս 2020-ի ցավալի պատերազմը:

Լուծման տարբերակ

Ես տեսնում եմ լուծման տարբերակի մեկ ձև, որտեղ անրաժեշտ է կիռարել հիմնական ձյուղերը՝ դիվանագիտությունն ու ռազմականությունը: Եկեք հիշենք, որ 2003-ին եղել է պայմանագիր, որտեղ գրված է, որ ԼՂՀ-ն հանձնելու է Ադրբեջանին 5 շրջանները, և պահելով Քարվաճառն ու Բերձորը որպես ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար միջանցք, որից հետո կլիներ ռեֆերենդում և կորոշվեր արցախցիների ճակատագիրը հենց իրենց օրոք: Սակայն դիվանագիտության համար մեզ պետք են խաղաքարտեր, որոնք էին 7 շրջանները, բայց եթե դիվանագիտությունը չի կարող աշխատել, ապա գալիս է երկրորդի հերթը: Պետք է սկսել նվաճել կարևոր դիրքեր Քարվաճառում, Բերձորում և Հադրութում, այն թույլ կտա մեզ ունենալով այդ տարածքները սկսել բանակցել հենց այդ տարածքների շուրջ, որը թույլ չի տա մեծ տարածքային կորուստներ ունենալ, թե Արցախում և թե Հայաստանում:

Արդի վիճակ

Արդի վիճակը ներկա պահին բարդ է Հայաստանի կողմի համար, որովհետև իշխանությունների կողմից հայտարարած խաղաղության դարաշրջանը ուղղակի բերեց ավելի արյունոտ ժամանակաշրջանի, քան եղել է 1992-1994-ին: Պետք է ի վերջո հասկանալ, որ խաղաղության մենք կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ մեր թշնամին համաձայնվի այդ առաջարկին, սակայն ցավոք սրտի մենք ուղղակի թույլ մեզ թույլ ենք տալիս, որպեսզի մեզ վիրավոր են, ապտակեն, հարված են և գնան: Ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը. -Եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմին:

Գլոբալ ճգնաժամեր

Նախ և առաջ, ի՞նչ է գլոբալ ճգնաժամը, ինչպիսի վնաս կարող է տալ գլոբալ հասարակությանը և ընդանրապես, արդյո՞ք այն վնաս է բոլորի համար: Կան 4 տեսակի գլոբալ ճգնաժամեր, որոնք շատ անգամ իր հետքը թողել են պատմության մեջ:

Տնտեսական ճգնաժամ

Տնտեսական ճգնաժամը կա սկսած այն պահից, երբ մարդկությունը ստեղծել էր տնտեսությունը: Տնտեսական ճգնաժամերը կարող են առաջանալ տարբեր պատճառներից, օրինակ՝ երբ կառավարությունը վարում է անհաջող տնտեսական քաղաքականություն, կամ երբ ունենում է մեծ ռեսուրսային կորուստ: Ամենամեծ տնտեսական ճգնաժամերից կարելի է համարել Մեծ Ճգնաժամը, որը տեղի է ունեցել 1920-ականներին, երբ ԱՄՆ-ում սկսվեց տնտեսական ճգնաժամ, և քանի որ հենց ԱՄՆ էր աջակցում տնտեսական ճգնաժամ ընկած երկրներին, նրանք էլ ընկան այդ ճգնաժամի մեջ:

Համաճարակներ

Համաճարակներ շատ են եղել, և բոլորն էլ մեծ վնաս են հասցրել մարդկությանը: Ամենաավերակիչ համաճարակը եղել է ժանտախտի տարածման ժամանակ: Առաջին անգամ այն ակտիվ տարածվել է Բյուզանդիայում, երբ տարբեր առևտրական նավերից այն եկել և տարածվել առաջին հերթին Կոնստանտնուպոլսում և հետո ողջ կենտրոնական Եվրոպայում: Քանի որ այդ ժամանակ Բյուզանդիայի կայսրը Հուստինիանոսն էր, ապա այդ համաճարակին կոչեցին Հուստինիանոսի ժանտախտ: Այդ համաճարակից հետո ժանտախտը շատ անգամ ցույց է տվել իր ուժը Եվրոպայում: Հիմա այն այդքան էլ վտանգավոր չէ, քանզի կա արդեն դեղամիջոց այդ վարակի դեմ:

Պատերազմներ

Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը իր հոդվածներից մեկում.

-Մարդն ու պատերազմը միաժամանակ են հայտնվել մեր երկրագնդի վրա:

Այսինքն պատերազմը եղել է, կա, և կլինի մինչև մարդկության վերջը: Սակայն կարելի է խոսել ամենաարյունոտ պատերազմների մասին, որի մասին գիտի նույնիսկ 6 տարեկան երեխան՝ առաջին և երկրորդ աշխարհամարտերի մասին: Այդ ժամանակաշրջաններում ստեղծվել են զենքեր, որոնք արդի են մինչև հիմա, խոսքը գնում է՝ տանկերի, միջուկային զենքերի, քիմիական զենքերի, գնդացիրների և այլ զենքերի մասին: Երկու պատերազմները միացնելով կարելի է ստանալ 10 միլիոնից շատ զոհեր: Սակայն կան տարբերություններ երկու աշխարհամարտերի միջև, առաջինը սկսվել էր ինչ-որ մի սերբի պատճառով, ով որ սպանեց Ավստրո-Հունգարական արքայազնին՝ Ֆրանց Ֆերդինանդին: Երկրորդը կարելի է համարել գաղափարախոսական պատերազմ, որտեղ կռվում էին երկու բևեռներ:

Վնասների համեմատում

Ինձ համար ամենամեծ վնասը այն է, երբ վերանում է մի ողջ պատմություն: Ես կարող եմ ասել, որ ամենամեծ վնաս տվող ճգնաժամը դա պատերազմայինն է, քանի որ այն ոչ միայն տանում է մարդկանց կյանքերը, այլ նաև պատմության նմուշները: Երկրորդ և առաջին աշխարհամարտերի ժամանակ շատ հին կառույցներ են անհետացել, շատ ազգեր են դարձել ցեղասպանության զոհ: Մի խոսքով՝ ամենամեծ վնաս տվող ճգնաժամը այն է, որը իր հետքերով վերացնում է անցյալը:

Գաղափարախոսություններ

Ազատականություն

Ազատականություն կամ լիբերալիզմը, քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Պահպանողականություն

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ, քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը։

Ցեղակրոնություն

Ցեղակրոնությունը դասական հայ ազգայնականության գաղափարաբանություն է, որի նպատակն է հայ ժողովրդի միավորումը Պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում։ Ցեղակրոնության գաղափարախոսությունը մշակվել և զարգացվել է Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի կողմից։ Ցեղակրոնության մասն ու բնական շարունակությունն է տարոնականության գաղափարախոսությունը։

Ցեղակրոն լինել, ըստ Նժդեհի, նշանակում է կրել անհատի մեջ ցեղը, նրա որակները, բարոյականը, կրել այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է հայոց պատմության ողջ ընթացքում։ «Կրոն» բառի արմատը «կրել»-ն է և հայերենում կան նման կարգի այլ բառեր ևս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն։

Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ.

  1. մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք
  2. մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ։

Կուսակցությունները քաղաքական համակարգում

Կուսակցությունները քաղաքակն միավորներ են ու համախմբում են մարդկանց տարբեր գաղափարների շուրջ: Այս կամ այն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են ունենալ անձնական կարծիք, բայց պարտադիր հետեւում են նաեւ ընդհանուր կուսակցակն գաղափարախությանը: Նրանք ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին, վերջարդյունքն, իհարկե, իշխանության հասնելն է, ինչի համար ամենաուղիղ ճանապարհը ընտրությունն է: Եթե իշխանության հասնել չի հաջողվում, կուսակցությունը դառնում է ընդդիմադիր, վերահսկում, քննադատում իշխանությանը, մինչեւ իշխանության հասնելու հաջորդ հնարավորություն:

Կուսակցությունների ստեղծման պատմությունը, դրանց դերը եւ տեսակները

Կուսակցություններն անցել են ձեւավորման տարբեր փուլեր: Առաջին նման քաղաքական միավորումների մասին հիշատակումները հասնում են մինչեւ անտիկ ժամանակաշրջան: Դեռեւս Հին Հունաստանում կային իշխանության հմաար պայքար մղող խմբավորումներ: Իսկ դասական առումով կուսակցությունների ձեւավորման փորձերը սկսվել են միայն 1800-ականների կեսերին: Այդ ժամանակից սկսած կուսակցությունները տարբերակվում են գաղափարային եւ դասակարգային առանձնահատկություններով: Օրինակ եղել են ՝ մարքսիստական, սոցիալիստական, լիբերալ, բանվորական, գյուղացիական, երիտասարդական եւ այլ կուսակցություններ: Կուսակցությունները երկրի քաղաքական կյանքի շարժիչներն են, առանց նրանց լուրջ քաղաքական գործընթացներ հնարավոր չեն: Տարբեր երկրներ ունեն կուսակցական տարբեր համակարգեր, կարող են լինել՝

միակուսակցական,

երկկուսակցական,

բազմակուսակցական:

ՀՀ կուսակցությունները

Նախ մի քիչ պատմություն: Քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը մեր երկրի տարածքում սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885 թ. ձեւավորվել է Արմենակյանների, 1887 թ.-ին ՝ Հնչակյանների, 1890-ին ՝ Դաշնակցական կուսակցությունները: Դաշնակցության ու Հնչակյանների գործունեությունը շարունակվում է մինչեւ օրս: Հայաստանը բազմակուսակցական երկիր է: Ավելին, հաշվի առնելով մեր պետության տարածքն ու բնակչության թիվը, կուսակցություններն այստեղ չափից դուրս շատ են: Իհարկե, ոչ բոլոր գրանցված կուսակցություններն են ակտիվ գործունեություն ծավալում: Հայաստանի խորհրդարան անցած կուսակցություներն են ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ այժմ իշխող կուսակցությունը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքները: Այստեղ ընգրկված են Դաշնակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Խորհրդարանից դուրս առավել խոշոր եւ ակտիվ կուսացություններն են Բարգավաճ Հայաստանը, թեեւ այն վերջին շրջանում պասիվություն է ցուցաբերում, «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ այլն: Այս կուսակցությունները գաղափարական տարբեր հիմքերի վրա են ձեւավորվել: Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում գաղափարախոսություն սահմանված չէ:

Պետության գործառույթները

Մինչեւ պետության տարբեր գործառույթներին անդրադառնալը, ես ուզում եմ տարբերակենք կամ, որ ավելի ճիշտ է, չնույնականացնենք պետություն եւ իշխանություն եզրույթները։ Պետությունները, կախված իրենց զարգացվածության մակարդակից ՝ հետամնաց, զարգացող, զարգացած, իրենց մեջ ընդգրկում են ե՛ւ պետական համակարգերը, ե՛ւ հասարակության տարբեր շերտերը ու այդ բոլորի գործառույթներն ու երկրի շփումը արտաքին աշխարհի հետ։ Այսինքն՝ պետությունը համակարգ է։ Իշխանությունը՝ այդ համակարգը ղեկավարողն է, ընդ որում ժամանակավորապես , եւ որքան այդ կառավարումը դառնում է մասնակցային ու մարդակենտրոն, այդքան այդ երկիրը ժողովրդավար է։ Պետության գործառույթների հաջող իրականացումն էլ մեծ մասամբ կախված է նրանից, թե տվյալ երկիրը որքանով է զարգացած։ Եւ այսպես, դիտարկենք

Պետության տնտեսական գործառույթը

Տնտեսությունը պետության շարժիչ ուժն է, եւ որքան այն համակողմանի զարգացած է, այնքան երկիրը մյուս ուղղությունների համար կարող է միջոցներ տրամարել։ Տնտեսությունը վարում են ՝ նաեւ հաշվի առնելով գեոքաղաքական իրողություններն ու մակրոտնտեսական իրավիճակը։

Պետության ֆինանսական գործառույթը

Սա ուղիղ կապ ունի ֆինանսական կայունության, ազգային դրամական միավորի արժեւորման, գնաճի զսպման հետ։ Այս գործընթացը հիմնականում կարգավորում են երկրների կենտրոնական բանկերը։ Հայաստանն, օրինակ, սահմանել է գնաճային 4 տոկոս թիրախ ցուցանիշ։ Ավելի զարգացած երկրներում այն ավելի ցածր է։


Հարկման գործառույթ

Հարկերի հավաքագրումը եւս տնտեսության կարեւոր մաս է։ Հարկերն ապահովում են երկրի բյուջետային հոսքերը, որտեղից էլ բաշխվում է,թե որ ոլորտին ինչ հատկացումներ են արվում։

Սոցիալական գործառույթ

Սա թերեւս պետության ամենակարեւոր գործառույթներից է։ Մայր օրենքով ՝ Հայաստաը սոցիալական պետություն է, բայց բնակչության սոցիալական երաշխիքները շատ թոըյլ են։ Օրինակ, թոշակառոււների ստացած գումարը չի ծածկում մեր երկրում սահմանված նվազագույն զամբյուղի չափը։ Շատ դեպքերում աշխատող մարդիկ, ցածր աշխատավարձի պատճառով, եւս համարվում են աղքատ։ Սոցիալական կայուն համակարգ կա Եվրոպայում։ Եվրոպական երկրներում ամբողջ կյանքում աշխատած մարդիկ նաեւ արժանապատիվ ծերություն են ապրում, ինչը չի կարելի ասել ՀԱյաստանի մասին։


Կրթամշակութային գործառույթ

Առանց այս գործառույթի, առանց պետության ու ազգի ինքնության շեշտադրման, երկիրը գոյատեւել չի կարող։ Եւ այս գործառույթը, հատկապես թշնամիներով շրջապատված երկրների համար, շատ կարեւոր է։ Իսկ կրթությունը ամեն բարիքի ու առաջընթացի հիմնք է, տգիտությւոնն էլ չարիք է ծնում։ Եթե մարդիկ ուզում են կործանել պետությունները, սկսում են թուլացնել կրթական համակարգը։

Պետության կառավարման ձևեր

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարման տեսակ է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ընտրությունների արդյունքում եւ այստեղ կա իշխանության մի քանի հավասարազոր ճյուղ: Հանրապետությունները լինում են ՝

նախագահական, որի ժամանակ կառավարությունը ձևավորում և լուծարում է նախագահը, իսկ խորհրդարանը կառավարության վրա որևէ ազդեցություն չունի: Նման կառավարման համակարգ ունեն, օրինակ, Էկվադորն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այստեղ օրենսդիր և գործադիր իշխանությունները գործում են անկախ, նախագահը իրավունք չունի ցրել խորհրդարանը, և խորհրդարանը իրավունք չունի դեմ գնալ նախագահին: Սակայն նախագահը կարող է վետո դնել խորհրդարանի կողմից կազմված օրենքի վրա, և խորհրդարանը կարող է իմփիչմենթի գործընթաց սկսել նախագահի դեմ:

խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանինն է գլխավոր դերակատարումը: Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի ցանկացած պահի ազատել նրան։ Նման պետությունում նախագահը չունի որևէ էական լիազորություններ, ինչպես Հայաստանում, Հունաստանում Գերմանիայում, Իսրայելում:

կիսանախագահական, որտեղ նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։ Պառլամենտական հանրապետությունից տարբերվում է նրանով, որ նախագահին ընտրում է ժողովուրդը։ Վերջինս ավելի շատ լիազորություններ ունի քան նախագահները որոշ երկրներում և տարբերվում է նախագահական համակարգից նրանով, որ չնայած նա է ձևավորում կառավարությունը, սակայն օրենսդիր մարմինը կարող է նրան անվստահություն հայտնել և պաշտոնանկ անել։ Նման կառավարման համակարգ ունեն Ուկրաինան, Ֆրանսիան, Պորտուգալիան:

Դաշնություն

Դաշնություն կամ ֆեդերալ պետությունը քաղաքական միավոր է, որի կազմում գտնվում են ինքնակառավարվող միավորներ, որոնք էլ գտնվում են կենտրոնական կառավարության վերահսկողության ներքո: Նման կառավարման համակարգ ունի Ռուսաստանը, որի կազմում են Չեչնիան, Դաղստանը, Թաթարստանը եւն:

Բացարձակ Միապետություն

Բացարձակ միապետության դեպքում ողջ իշխանությունը տրված է միապետին:  Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Ամենամեծերից են՝ Սաուդյան Արաբիան, Օմանը, և Կատարը։ Միապետությունը, պետության կառավարման համակարգ է, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն։ Հաճախ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, հետևաբար՝ տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։ Եվ այդպիսի միապետության ամենահզոր դինաստիայից եղել է Հաբսբուրգյան դինաստիան, որը կառավարել է ողջ Եվրոպան դարեր շարունակ:

Թեոկրատիա

Թեոկրատիան հատուկ համակարգ է, որտեղ մարդը չէ, որ ամենագլխավորն է, այլ իրենց աստվածը, և ինքնաբերաբար քահանայապետերը իշխանության գլուխ են կանգնում: Սովորաբար այդ երկրներում շատ հեշտ է կառավարել մարդկանց, քանի որ ժողովուրդը վախենում է նրանից, որ աստված կարող է լսել և տեսնել այն, թե ինչ են նրանք անում: Բայց ի վերջո գալիս է ժամանակը, երբ մի մարդ օգտագործում է այդ վախը իր շահերի համար: Ներկա պահին թեոկրատ երկրները շատ քիչ են՝ համեմատած հին աշխարհի և միջնադարի հետ: Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է համարվել թեոկրատիայի օրինակ:

Դեմոկրատիա

Դեմոկրատիան Հունարեն նշանակում է Ժողովրդավարություն, այսինքն Դեմոս-ժողովուրդ, և կրատոս-իշխանություն: Այս համակարգի հիմնական սկզբունքը մասնակցային կառավարումն է, երբ ժողովուրդն ու քաղհասարակությունը մասնակցում է որոշումների կայացման գործընթացին:

Տիրանիա

Տիրանիա կամ բռնապետություն, կառավարման տեսակ, որտեղ ժողովուրդը զրկվում է որեւէ իրավունքից տարբեր պատճառներով: Սովորաբար տիրանիա համակարգ ունեցող երկրներում տիրում է տոտալիտարիանիզմ, որտեղ հսկվում է մարդու ամեն շարժումը, շատ լավ օրինակ կարող է լինել Երրորդ Րեյխը կամ Ստալինյան Սովետական Միությունը, որտեղ մարդկանց հետապնդում էին, և կասկածելու ժամանակ ամենալավ դեպքում ուղարկում էին Սիբիր կամ Գերմանիայում դեպի Աուշվիտզ: Տիրանիան լավ հասկանալու համար կարելի է ծանոթանացալ Ջորջ Օրուելի 1984 ստեղծագործությունը, որտեղ տիրանիան շատ լավ է նկարագրված:

Արիստոկրատիա եւ օլիգարխիա

Արիստոկրատիայի դեպքում իշխանությունը պատկամում է մի խումբ մարդկանց՝ բարձր խավի ներկայացուցիչների: Նրանց անվանում են ազնվականներ: Այս կառավարման ձեւին բնորոշ է ստրկությունը: Ազնվականության և օլիգարխիայի հիմնական տարբերությունը այն է, որ ազնվականության դեպքում առաջնորդը կամ ղեկավարը անում է այն ինչ բխում է երկրի շահերից, իսկ օլիգարխիայի դեպքում առաջնորդը առաջնորդվում է իր կամ իր շրջապատի շահերից ելնելով։ Արիստոկրատիա նաև տիրել էր Մեծ Բրիտանիայում մինչև 20-րդ թվական, որտեղ տիրում էին ազնվականները:

Կլեպտոկրատիա

Կլեպտոկրատիա կամ ավազակապետությունը կոռուպցիոն համակարգ է, որտեղ պետությունը ծառայում է անհատներին: Սովորաբար Կլեպտոկրատ պետություններում նաև տիրում է դիկտատուրա:

Օխլոկրատիա

Օխլոկրատիան ժողովրդավարության այլասերված տեսակն է, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։ Օխլոկրատիայի հատկանիշներ կարելի է գտնել նաև Հռոմեական կայսրությունում, որտեղ բանակը գահ էր բարձրացնում և գահընկեց էր անում ըստ հայեցողության, չնայած որ այդ ժամանակ պետական կառավարումը միապետական էր։

Պետության խնդիրները և իշխանության հասկացողությունը

Ամեն երկրի ժողովուրդ, որպես կանոն, դժգոհ է իշխանությունից. մեկին չի գոհացնում սոցիալական քաղաքականությունը, մեկ այլ երկրում անարդարության զգացում կա, երրորդում էլ դժգոհում են ընտանի կենդանիներին առնչվող վատ օրենսդրությունից եւ այլն: Մի խոսք կա՝ ամեն ժողովուրդը արժանի է իր իշխանությանը: Մարդիկ են ընտրում իրենց ղեկավարին, սակայն ղեկավարի գործոնն էլ է մեծ եւ նա կարող է փոխել հասարակության մտածելակերպը, ինչպես դրական, այնպես էլ բացասական առումներով: Եւ այսպես՝ ինչ է պետություն եւ ինչ է իշխանությունը: Այս երկու հասկացությունները հաճախ նույնացվում են, բայց դա այդպես չէ: Պետությունը գործուն համակարգ է, որը կարգավորում են ինչպես մարդկանց փոխհարաբերություններն ու կենսագործունեության միջավայրը, այնպես էլ հարաբերությունները այլ երկրների հետ: Իշխանությունը որոշակի ժամանակահատվածում այդ կարգավորման մեխանիզմներն իրագործող մարդկանց խումբ է, որը կամ հաջողում է, կամ ՝ ձախողում: Երբ է հաջողվում երկրի ղեկավարումը. միայն այն ժամանակ, երբ կա պետական կառավարման կայուն համակարգ եւ փոփոխվող իշխանություն: Սա հիմնականում հանդիպում է զարգացած երկրներում: Իսկ զարգացող եւ հետամնաց երկրներում իշխանությունը փոփոխվում է երկար ժամանակահատվածը մեկ, իսկ կառավարման համակարգը փոխվում է հենց իշխանության հայեցողություններով:

Պետության ամենամեծ խնդիրը կոռուպցիան է և դավաճանությունը, որի հետևանքով գալիս են ավելի շատ խնդիրներ: Պատերազմներն էլ, հիմնականում լինում են այս ամենի հետեւանքով: Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը. «Ծեր մարդիկ վիճում են իրար հետ խորհրդարանում, երբ երիտասարդները զոհվում են պատերազմում»: Հայաստանի խորհրդարանում վիճողների միջին տարիքը շատ մեծ չէ, բայց սահմանին հաստատ երիտասարդներն են զոհվում: Ուրեմն՝ պետք է ստեղծել համակարգ, որը հզորացնի երկիիրն ու ապահովի նրա կայուն զարգացումը: Այդ դեպքում հնարավոր կլինի խոսել նաեւ անվտանգությունից, որն, ի դեպ, այս պահին շատ քչերին է հետաքրքրում:

արա