Հայաստանի էկոլոգիական խնդիրները վերլուծական աշխատանք

Մեր փոքրիկ Հայաստանը ունի էկոլոգիական մեծ խնդիրներ: Դրանք ինչպես տեսանելի, այնպես էլ ոչ շոշափելի են, բայց ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի եւ բնակիչների առողջության վրա: Իսկական էլոկոգիական աղետ է պլաստիկի առատությունը բնության մեջ: Մեր դաշտերը, ջրերը ծածկված են պլաստիկ աղբով: Այս առումով պետք է իմանալ, որ պլաստիկը բնության մեջ չի լուծվում, արեւի տակ ինքնայրվելիս կամ այրվելիս առաջացնում է թունավոր նյութեր ֆուրան ու դիոքսին, որոնք կարող են մահացու հետեւանքներ ունենալ: Այս նյութերն օրգանիզմից դուրս չեն գալիս եւ քաղցկեղածին են:

Վերջին տարիներին պետությունը փոորձում է տարբեր աղբարկղերով տեսակավորել աղբն ու առանձին արկղեր են տեղադրվում նաեւ պլաստիկի համար: Բայց քանի դեռ մեր երկիրը չի վերամշակում այն, պլաստիկ թափոնը դարձյալ հայտնվում է աղբավայում ու էլի դարերվ մնում այնտեղ ՝ արտանետելով թունավոր նյութեր:

Մյուս գերխնդիրը գերշահագործվող հանքերն են ու դրանց ուղղակի հետեւանք՝ պոչամբարները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն բնակավայրերում, որոնք մոտ են շահագործվող հանքերին, կան լուրջ խնդիրներ՝ երեխաների մազերում հայտնաբերված սնդիկի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորմը, իսկ կանանց մոտ ավելի հաճախ է նկտավում կրծքագեղձի քաղցկեղ: Վերջին տարիրներին ամենաքնարկվողն է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Բազմաթիվ բնապահպանական ընկերություններ փորձում են տարբեր հաշվարկներով ապացուցել, որ հանքի շահագործումն ուղղակի վնաս կհասցնի Ջերմուկ քաղաքի հանքային ջրերին, տարածաշրջանի բնակավայրերին ու Սեւանին: «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ, որը պատրաստվում է շահագործել հանքը, շրջակա միջավայրի ազդեցության գնահատակա է ներկայացրել, որով , իբր վերահսկելի են ռիսկերը: մեր պետությունն առայժմ չունի հստակ որոշում՝ թույլ տալ, թե չտալ ընկերությանը շահագործել հանքը: Անգամ դատական գործընթաց կա:

Հիմա պոչամբարների մասին: Հայաստանի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, որը վարում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրանցված է 16 պոչամբար: Սակայն սա մեր երկրում առկա բոլոր պոչամբարների իրական թիվը չէ, քանի որ դրանք ավելի շատ են՝ 25 հատ:  Այստեղ կուտակվում են հանքահարստացումից հետո առջացած նյութերը:

Եւ եթե դրանք տեխնիկապես չպահպանվեն ու ամրակայվեն, կարող են աղետալի հետեւանքեր ունենալ: Արտանետումները կներծծվեն հողի մեջ ու կհասնեն բնակիչներին ՝ խմելու ջրի եւ հողից ստացվող բերքի հետ:

Առաջարկներ և լուծումներ

Այո, խնդիրները քիչ չեն, սակայն, եթե կա խնդիր, կա և լուծում: Պլաստիկի մասով պետք է ավելացնել թափոնները վերամշակող ընկերությունների թիվը: Մի քանի տարի առաջ Կապանում գործարան բացվեց, որտեղ պլաստիկ թափոնից շինանյութ են ստանում ՝ սալիկներ, կղմինդր, փողոցային եզրաքարեր: Մի քանի այլ փոքրիկ արտադրամես էլ կան, որտեղ տարբեր կենցաղային իրեր են ստանում պլաստիկի վերամշակումից: Պետք է ծավալները մեծացնել:

Իսկ հանքերի մասով խնդիրը բարդ լուծումներ է պահանջում: Առաջինը պետք է այնպես անել, որ պետությունն ավելի մեծ օգուտ ստանա հանքերի շահագործումից: Դադաչեցնել գերշահագործումն ու ավելի շատ ծրագրեր իրականացնել մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վերականգման ուղղությամբ, իսկ նոր հանքերի դեպքում կիրառել խիստ չափանիշներ:

Աղբյուրներ՝

5 էկոլոգիական խնդիրներ Հայաստանում

Ինչպես որ գիտենք, մեր պետությունը այդքան էլ մեծ տարածքներ չունի, որպեսզի ապահովի էկոլոգիան և իր համակարգը, սակայն կան անհատներ, ովքեր` առհամարելով այդ կետերը օգտագործում են տարածքները Հայաստանում իրենց շահերի համար։

Հանքերի շահագործում

Առաջինը կարելի է խոսել ամենամեծ էկոլոգիական խնդրի մասին, դա հանքերի շահագործումն է։ Ինչպես գիտենք` Հայաստանի Հանրապետությունում շատ ընկերություններ հարկ չեն տալիս շահագործման համար, և այդ պատճառով տուժվում են շարքային քաղաքացիները։

Պոճամբարներ

Կարելի է նաեւ խոսել այլ խնդրի մասին, որը նաեւ կապված է հանքերի շահագործման հետ` այն բաց պոչամբարներն են։ Հիմնականում պոչամբարները գտնվում են Սյունիքում։ Պոճամբարները արդեն մեծ էկոլոգիական խնդիր է մեր երկրում, այդ երևույթից ոչ միայն տուժվում է էկոլոգիական, այլ նաեւ տնտեսական ոլորտով, հզոր օրինակ կարող է լինել տեղացի սնունդը, որը աճում է արդեն ախտոտված հողի մեջ։

Ճահճացում

Կարելի է նաեւ խոսել ճահճացման մասին, որը էկոլոգիական մեծ խնդիր է դարձել վերջին տարիները, լավ օրինակ կարող է ծառայել Սեանա լճի կանաչում վերջին տարիներում։

Աղտոտումը բնության մեջ մարդկանց կողմից

Այստեղ կարելի է ավելացնել նաև մարդկանց առհամարությունը իրենց հենց երկրի բնության մեջ, որը արդեն մեծ վնաս է հասցրել Երևանյան տարբեր տեղերում: Նաև կարելի է ասել, որ մարդկանց կողմից գցած աղբը վնաս է նաև հասցրել գյուղատնտեսությանը և տեղական էկոլոգիային, օրինակ Սևանա լճի աղտոտումը:

Կլիմայի կտրուկ փոփոխություն

Ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունը ելք չունի դեպի ծով, հենց այդ պատճառով մեր մոտ սաստիկ ձևով է կլիման փոփոխվում, զարմանալի չէ, որ դու կարող ես շոգել Երևանում, եթե նույնիսկ բաճկոն ես հագնել, և սաստիկ ձևով սառել Գյումրիում հագնելով 3 բաճկոններ: Հենց այդ պատճառով մեր էկոլոգիան ուղղակի չի հասցնում ադապտացվել կլիմայական փոփողություններից, որը բերում է լուրջ էկոլոգիական խնդիրներ, թե քաղաքներում, և թե գյուղերում:

2011-ի աղետը Ֆուկուսիմայում

2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայի արևելյան ափերին տեղի ունեցավ երկրի պատմության ամենաուժեղ երկրաշարժը ՝ 9 բալ մագնիտուդով։ Երկրաշարժից առաջացավ ցունամի, որը հաշված րոպեների ընթացքում ավերակների վերածեց մերձափնյա քաղաքները: Ամենամեծ աղետը, սակայն դեռ առջեւում էր: Ցունամիից վթարվեց «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը եւ տեղի ունեցավ իսկական միջուկային աղետ:

Ատոմակայանի համակարգերն ընդունել էին երկրաշարժի մասին ազդանշանը, ավտոմատ անջատել միջուկային ռեակտորներն ու գործի դրել արտակարգ սառեցման համակարգերը։ Բայց հսկայական՝ շուրջ 15 մետրանոց ալիքն անցել էր պաշտպանիչ պատնեշը, խորտակել կայանն ու վնասել սառեցման համակարգերը, ինչը հանգեցրել էր ռադիոակտիվ նյութերի արտանետման։ Ընդհամենը 2-3 օրվա ընթացքում տարհանվել էր ավելի քան 160 հազար մարդ։

Ատոմակայանի վթարի հանգեցրած երկրաշարժի և ցունամիի արդյունքում Ճապոնիայում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 18.5 հազար մարդ։ Շուրջ կես միլիոն քաղաքացի զրկվել է բնակության վայրից։

Բուն ԱԷԿ֊ի վթարից, սակայն, մարդկային զոհեր չեն եղել։ Ատոմակայանի 16 աշխատակիցներ  պայթյունների հետևանքով վիրավորվել են, տասնյակ քաղաքացիներ ուժեղ ճառագայթման են ենթարկվել։

Տարհանման ժամանակ զոհեր եղել են։ Հրատապության ռեժիմով հիվանդանոցներում ստացինոնար բուժում ստացող պացիենտների տարհանման արդյունքում 50 ծանր հիվանդ է մահացել։ Բժիշկների գնահատմամբ, հետագա տարիներին ֆիզիկական և հոգեբանական սթրեսի պատճառով կտրուկ մեծացել է վաղաժամ մահերի թիվը, որոնք, սակայն, պաշտոնապես չեն կապվում աղետի հետ։

2018 թվականին Ճապոնիայում առաջին անգամ որպես մարդու մահվան պատճառ հաստատվեց Ֆուկուսիմայի վթարը։ Խոսքը աղետի հետևանքների լիկվիդացիոն աշխատանքներին մասնակցող քաղաքացու մասին է։ Նրա ընտանիքին պետությունը փոխհատուցում է վճարել։

Ֆուկուսիմայի աղետից հետո Ճապոնիայում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել։ Հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոց՝ պահանջելով հրաժարվել միջուկային զենքից հանուն բնակչության ապահովության։

10 տարի անց աղետի զոնան գրեթե դատարկ է․ մարդիկ վախենում են վերադառնալ ռադիացիայի գոտի, որը՝ չնայած ծախսված ահռելի գումարներին, դեռևս լիարժեք լիկվիդացված չէ։

2011 թվականի մարտի 11-ը Ճապոնիայում քաղաքական հետևանք չի ունեցել. աջ պահպանողական կառավարությունը, որը պաշտոնավարում է 2012 թվականից, դեռևս հենվում է միջուկային էներգիայի վրա։ Ճապոնացիների մեծամասնությունը, այնուամենայնիվ, կողմ է միջուկային ծրագրի փուլային դադարեցմանը, բայց չի բողոքում: Հազիվ թե մեկը հավատում է, որ դրանով ինչ-որ բան կփոխվի։ Այնուամենայնիվ, Ֆուկուսիմայում նրանք ցանկանում են միայն կանաչ էլեկտրաէներգիա արտադրել մինչև 2041 թվականը, և այլևս երբեք միջուկային էներգիա։

Հայաստանի բնական աղետները և ինչպես կանխել

Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը լեռնային տարածք է, և ինչպես բոլոր պետությունները, Հայաստանն էլ ունի իր աղետների հետ խնդիրներ: Շատ աղետներ կարող են ահավոր մեծ խնդիր լինել Հայաստանի համար՝ իր տնտեստության, բնաչկության և այլ ճյուղերում:

Երկրաշարժ

Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական տատանումների ձևով հաղորդվում է մեծ հեռավորությունների վրա։

Երկրաշարժը գրե-թե անհնար է կանխել, եթե իհարկե այն չի առաջացվում հանքերի շահագործման պատճառով: Եվ այդ պատճառով ավելի լավ է պատրաստ լինել երկրշարժին քան փորձել այն կանխել, և շատ լավ օրինակ կարող է ծառայել Սպիտակ երկրաշարժը 1988-ին:

Սողանք

Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ՝ սեփական քաշի և լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ընթացքների հետևանքով։

Դասակարգվում են ըստ հզորության և ըստ շարժման արագության։

Սողանքը կանխելը ավելի հեշտ է քան երկրաշարժը, սողանքը կանխելու համար հարկավոր է կառուցել պատեր, որպեսզի ապահով լինի այդ վայրերում ունենալ ինչ-որ կառույց կամ ուղղակի ճանապարհ կառուցել: Սողանքը կանխելու համար կարելի է նաև բնական ձևով՝ այսինքն ծառատնկումով, քանի որ ծառի արմատները թույլ չեն տա, որպեսզի առաջանա սողունքներ:

Ձնահյուս

Լեռների զառիվար լանջերով դեպի ներքև արագ, հանկարծակի առաջացող ձյան և սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի և առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։

Ձնահյուսերը առաջանում են հիմնականում բարձր ձայների պատճառով, քանի որ գերճնշված ձյունը նույնիսկ ցածր ձայնից կարող է աղետալի դառնալ: Հիմնականում այս աղետը առաջանում է լեռնային տարածքներում: Այս աղետը կարելի է կանխել ընդամենը լինելով ավելի կամաց և առանց բարձր աղմուկի:

Հեղեղում

Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետևանքով, ինչպես նաև ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։

Այս աղետը կանխելու համար. հարկավոր է նաև ելք տալ կուտակված ջրին, որպեսզի ինչ-որ տեղից դուրս գա, շատ լավ օրինակ կարող է դառնալ խողովակները, որոնք ջուրը տանելով լցնում են մի հատուկ տեղ, որը կարող է դառնալ կամ լիճ, կամ գետ, կամ էլ ուղղակի հատուկ կառուցված վայր:

Ցիկլոն

Օդի ցածր ճնշմամբ և քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արևադարձային գոտիներում և հանգեցնում ավերածությունների և մարդկային զոհերի։

Ցիկլոնը ավելի մած աղետ է քան ուրիշ աղետները Հայաստանում, այն չի կարելի կառավարել, այն ինչ կարելի կանխել, սակայն այն կարելի է կանխատեսել և պատրաստվել երկրաշարժի պես: Ցիկլոնը հազվադեպ է լինում Հայաստանում, սակայն այն կարող է նաև ավերիչ լինել, որը եղել էր մի քանի տարի առաջ Երևանում ցիկլոնի պատճառով:

Ոչնչացման եզրին գտնվող կենդանիներ և բույսեր

Բոլորս գիտենք, կան կենդանիների կամ բույսերի տեսակներ, որոնց քանակը կրճատվում է կամ դանդաղ կամ արագ: Այդ երևույթի համար կան բազմաթիվ պատճառներ, որոնցից են՝ մասսայական ոչնչացումը մարդկության և բնության կողմից, կլիմայի կտրուկ փոփոխմանը, և այլն:

Այս անգամ ես կներկայացնեմ կենդանիների և բույսերի մի շարք, որոնք գտնվում են վերացման եզրին Հայաստանում:

Գառնանգղ

Գառնանգղը, ճուռակների ընտանիքի թռչուն է։ Նստակյաց է, քիչ տարածված։ Բազմանում են հունվար-սեպտեմբերին։ Բույնը ծավալուն կույտ է՝ ճյուղերից, խոտաբույսերից, բրդից, մորթուց։ Բնադրում է ժայռաքիվերին կամ խոր խորշերում։ Դնում է 84 մմ տրամագծով, բաց կարմրավուն-դարչնագույն՝ մանուշակագույն վրձնախազերով 1-2 ձու։

Այլ լեշակերների համակարգում կատարում է սանիտարի դեր, սակայն լեշի և դիակների խիստ կրճատման հետևանքով բնադրման նախապատրաստվելու շրջանում կարիք ունի արհեստական կերակրման։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Թռչնաբանների հաշվարկներով՝ Հայաստանում կա գառանգղի ընդամենը 9-10 զույգ։

Այս թռչունի տեսակը վերացել է, քանի որ այն սնունդը, որը այն ստանում է վայրի աշխարհում պակասել է, և այդ պատճառով այդ տեսակի քանակը կրճատվել է տասնյակ անգամ, և այդ տեսակի մեծ մասը հիմա բազմացվում է արհեստականորեն։ Այս տեսակը պաշտպանելու համար ամենարդյունավետ տարբերակը կլինի հայտարարել արգելված այն վայրերը, որտեղ այս տեսակի թրջյունները ապրում են:

Գորշ արջեր

Գորշ արջերը, կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանիներ են։ Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև ժայռերի ու կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում։ Ձմռանը քուն է մտնում որջում , որի ցամքարը պատրաստում է չոր ճյուղերից ու տերևներից։ Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Սնվում է մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, միջատներով ու դրանց թրթուրներով, հատապտուղներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում են ընտանի կենդանիների վրա։ Կտղուցը հունիս-հուլիսին է։

Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Տեսակն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է։ Արջերը վնաս են հասցնում պտղատու այգիներին և փեթակներին․ հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը։

Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը և մարդու կողմից անհանգստություն պատճառելը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում։

Այս արջի տեսակը ոչնչացման եզրին է կանգնած հիմնականում որսագողության պատճառով։ Հիմա այս տեսակի արջերը պահվում են Հայաստանի Հանրապետության տարբեր արգելոցներում, քաղաքներում և գյուղերում։ Իմ կարծիքով այս տեսակի ոչնչացումը կարելի է կանխել` ակտիվ բազմացնելով այս տեսակի արջերին և տալով նրանց բարձրագույն որակի հարմարությունները։

Աղածաղիկ

Աղածաղիկը, թելուկազգիների ընտանիքի միայմա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 9, Հայաստանում՝ աղածաղիկ կուլպական։ Տարածված է Արարատյան գոգավորության նախալեռնային գոտում, Երևանի շրջակայքում։ Աճում է կարմիր և դեղին գիպսաբեր կավահողերում, առաջացնում «համադա» անվամբ ուրույն բուսականություն։

Ցողունը թավոտ է, բարձրությունը՝ 10-40, երբեմն 60 սմ։ Սոկուլենտ է։ Տերևները մսալի են, մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներով։ Ծաղիկները դեղին են, երկսեռ, խոտանման ծաղկատրևներով։ Փոշանոթներն ունեն վառ դեղին, երբեմնէ սպիտակ բշտիկավոր ելունդ։ Ծաղկում է մայիսից սկսած։ Պտղատվության ժամանակ ծաղկապատյանի մոտ գտնվող տերևների վրա առաջանում են թևանման ծիրանագույն ընձյուղներ ։ Պտուղը թևապտուղ է։ Կուլպական աղածաղիկը գրանված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս ծաղիկը գտնվում է կարմիր գրքում առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանում կլիման փոփոխվում է շատ արագ, և այլ պատճառներ։ Իմ կարծիքով մենք պետք է սարքենք հատուկ ջերմոցներ, որտեղ կարող ենք շատացնել այդ տեսակը և տնկել արդեն վայրի բնության մեջ։

Հրդեհային աղետների իրականությունը

Տնային առաջադրանքի համար, ես սկսեցի դիտել մի ֆիլմ, որտեղ նկարագրում էր, թե ինչ հզոր է բնությունը մարդկության դեմ։ Խոսքը գնում է հրդեհային աղետների մասին, մենք բոլորս գիտենք, որ հրդեհային աղետները կարող են առաջանալ, թե մարդու շնորհիվ, և թե բնության։ Այդ ֆիլմում ես հասկացա, որ ոչ մի անտառ ապահովագրված չէ, որ կարող է բռնկվել։ ԵՒ այդ պատճառով այդ ֆիլմում ցույց է տալիս, որ անտառային տեղերում հրշեջների գործը ավելի շատ է։

Այդ ֆիլմում ներկայացնում են մի հրշեջի, ով որ ցույց է տալիս, թե ինչ դժվար է իր աշխատանքը, սակայն նա նաև ներկայացնում է, թե ինչ հետաքրքիր է իր աշխատանքը։ Նա պատմում էր, թե ինչպես է նույնիսկ իր մայրիկի տունը բռնկվել, բարեբախտաբար բոլորը վնասվածք չէին ստացել։ Մի խոսք նաև այս աղետի մասին, բոլորս գիտենք, որ հրդեհը չի առաջանում ոչինչից, կան բազմաթիվ պատճառներ այդ երևույթի համար։

Ամենատարածվածը այն արհեստական հրդեհային աղետն է, որը առաջանում է հենց մարդու պատճառով։ Այս մասում դոմինոյի էֆֆեկտը շատ լավ օրինակ կարող է ծառայել մեզ համար։ Այսինքն կարելի է ասել, որ եթե նույնիսկ խարույկը չհանգցնեք ամբողջովին` թողնելով նույնիսկ մի կտոր, այդ կտորը կարող է այրել մանր տերևներ և խոտեր, հետո փայտեր, հետո գերաններ և կառույցներ, և հետո առաջանում է հենց Հրդեհային աղետը։ Մի խոսքով, այս ֆիլմը արդյունավետ էր ինձ համար, և այն թույլ տվեց ինձ տեսնել այդ աղետի իրական կողմը։

Վայոնտի ջրամբարի աղետը

1963 թվականի հոկտեմբերի 9-ին, մոտավորապես ժամը 22:39-ին այստեղ տեղի ունեցավ հիդրոտեխնիկայի պատմության մեջ ամենախոշոր վթարներից մեկը, որը խլեց, ըստ տարբեր գնահատականների, 2-ից 3 հազար մարդու կյանք: 45 վայրկյանում 2 կմ երկարությամբ, լեռնային զանգվածը, որը նախկինում եղել է աննշան շարժունակության վիճակում, 45 վայրկյանում ընկել է ջրամբարի մեջ։ Ջրամբարի ամանը ջրի մակարդակից 175 մ բարձրության վրա լցվել է քարով։ Սողանքի հետևանքով պատնեշի գագաթին ջրի արտահոսք է առաջացել ավելի քան 50 միլիոն մետր քառակուսի ծավալով: Անցած ջրային պարիսպը մինչև 90 մ բարձրություն ուներ, մի քանի գյուղեր ու գյուղեր ավերվեցին, նրանց բնակիչները զոհվեցին։ Սողանքի առաջացման պահից մինչև հոսանքն ի վար գտնվող օբյեկտների ամբողջական ոչնչացումը տեւել է ընդամենը 4 րոպե։

Սողանքը, աստիճանաբար սկսելով շարժվել, տեղ-տեղ մինչև 30 սմ/օր, կարելի էր կասեցնել՝ ամբարտակից ջուր լցնելով, ջրի մակարդակն իջել և շարժումը դադարեց։ Լեռնահանքային արդյունաբերության ինժեներները, ովքեր ուսումնասիրել են սողանքը, հաշվի չեն առել այն կարևոր փաստը, որ ժայռերի զանգվածի քարը միահյուսված էր կավով, որը գործում էր որպես քսանյութ և նպաստում էր շարժմանը: Հնարավոր աղետների հետեւանքները կանխատեսելու համար իրականացվել է փլուզման գործընթացի մոդելավորում, որը չի կանխատեսել վտանգավոր հետեւանքներ։ Մոդելավորման արդյունքում ստացված ալիքի բարձրությունը եղել է 20-25 մ, աղետից անմիջապես առաջ ջրամբարում ջրի մակարդակն իջել է 25 մետրով։ Հնարավոր վտանգը ոչ ոքի չէր անհանգստացնում, բոլորը վստահ էին կանխատեսված արդյունքների վրա։

Սողանքի հիմնական պատճառները համարվում են.

ամբարտակի կառուցման հետևանքով հովտում ջրի մակարդակի բարձրացում.
երկար անձրևներ 1963 թվականի ամռանը:
Պատնեշը դիմադրեց, թեև հաշվարկվածից մի քանի անգամ բարձր բեռ է ապրել։ Լեռնաշղթայի մակարդակով քշվել է ընդամենը մոտ 1 մետր բետոն։

Ընդամենը յոթ րոպեի ընթացքում ջուրը պատճառեց հետևյալ ավերածությունները. ալիքն ամբողջությամբ ավերեց Պիավե հովտում գտնվող հինգ գյուղ , ինչպես նաև լուրջ ավերածությունների ենթարկեց մի քանի այլ բնակավայրեր: ցեխի, քարերի և ջրի հոսանքների հետևանքով մահացել է 1900-2500 մարդ:

Միաժամանակ այս տարածաշրջանում տեղի ունեցած աղետի պատճառով սկսվեց արագ ինդուստրացումը, քանի որ տուժած տարածքները բազմաթիվ տնտեսական օգուտներ ստացան։ Իտալիայի կառավարությունը և ՍԱԴԵ ընկերությունը երկար կատաղի վեճեր ունեին, որոնք ավարտվեցին մի քանի ինժեների դատապարտումից հետո: Աղետից հինգ տարի անց առաջատար ինժեները մեղքի ծանրության տակ ինքնասպան եղավ:

Սկզբում նախատեսվում էր պատվարին կից հիդրոէլեկտրակայան կառուցել, սակայն այս նախագիծը լքվեց:

Այս դաժան հետևանքի պատճառով շատ ջրամբարի նախագծեր սկսվեցին վերանայել և ավելի շատ ուսումնասիրել տեղանքը: Սակայն այս արհեստական աղետը կարելի էր կանխել ավելի լավ հետազոտելով տարածքը և ավելի ճկուն աշխատելով ջրամբարի հետ, որպեսզի ջրի պատճառով մեծ լանդշաֆտը չոչնչացներ կառույցը: Սակայն հուսով եմ արդեն մարդկությունը մեծ դաս քաղելով կկարողանա ավելի զարգացած ջրամբարի մեխանիզմ կառուցել, և գործի ընդունել միայն մասնագետներին:

Բնական աղետներ և ինչպես դրանք կանխել

ԲՆական աղետներ, աղետներ որոնք առաջանում են բնության կողմից։ Մեզ հայտնի աղետներ կարող են լինել` երկրաշարժը, պտտահողմը, ցունամին և այլն։ Մեզ բոլորիս հայտնի է, ու շատ երկրաշարժեր լինում են Ճապոնիայում։ Այնտեղ երկրաշարժի համար բոլոր քաղաքացիներին մանկապարտեզից սովորեցնում են, թե ինչ պետք է անել հետևյալ աղետի ժամանակ։ Այդ ժամանակ երեխաները առաջինն են դուրս գալիս կախված լինելով, թե ով է ամենամոտը նստած դռան մոտ։

Պտտահողմ

Կամ օրինակ պտտահողմը, որը շատ է հանդիպում դաշտային տարածքներում։ Այն շատ լավ ապացույց է, որ սովորաբար պտտահողմերը առաջանում են ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան կողմը։ Սովորաբար այդ վիճակներում քաղաքացիներին նախօրոք զգուշացնում են այդ աղետի առաջանալու մասին։ Նաև ԱՄՆ-ի քաղաքացիները, ովքեր որ ապրում են դաշտային մասերում սովորաբար այդ աղետի համար նկուղներ ունեն, որտեղ մարդիկ սպասում են մինչև պտտահողմը վերջանա։

Սողանքեր

Այս մասով ես ուշադրություն կդարձնեմ Հայաստանի վրա, որտեղ սողանքներ սովորաբար հանդիպում են Արարատի մարզում։ Այնտեղ սողանքների պատճառով շատ մարդիկ ստիպված էին եղել լքել իրենց տները, խանութները, հյուրանոցները և այլն։ Ներկա պահին այդ մասում տներն կառուցվում են միայն այն մասերում, որտեղ սողանքների առաջացման ռիսկը նվազագույնն է։

Ճահճացում

Ճահճացում, աղետ, որը կարող է մեծ վնաս բերել այն երկրներին, որոնք արդեն ունեն ջրի դեֆիցիտ։ Մեզ բոլորիս պարզ է, որ Սևանա Լիճը, կամ ավելի պոետիկ` Հայկական ծովը սկսում է կանաչել, և մեծ ռիսկ կա, որ այն կարող է բերել ՀՀ-ին տնտեսական և էկոլոգիական աղետներ, քանի որ մենք գիտենք, որ շատ գետեր և ոռոգման ջրեր սնվում են հենց Սևանա լճից, իսկ այդ ջրային հոսանքներից գյուղացիները:

Ազոտի դերը բնական միջավայրում

Մենք բոլորս ճանաչում ենք ազոտը, որպես քիմիական տարր, որի օգնությամբ սառեցնում ենք ինչ-որ բան և այլն: Սակայն ազոտը ամենուրեք է, նունիսկ օդի հետ է խառնված: Սակայն շնչելու ժամանակ մենք ազոտը նույնպես չենք կլանում օդի պես: Սակայն կան բույսեր, որոնք կլանում են ազոտը օդի հետ:

Բույսերը աճի համար արմատներով հողից յուրացնում են ազոտային միացություններ՝ հինականում ամոնիումի և ազոտական թթվի աղեր։ Առավել շատ ազոտ օգտագործում են լոբազգիները։ Բույսերի կողմից սինթեզված ազոտ պարունակող միացությունները, մասնավորապես սպիտակուցները, անցնելով կենդանիների և մարդու օրգանիզմ, վերածվում են այլ օրգանական միացությունների և այլ սպիտակուցների։

Ազոտի պակասը հողի մեջ լրացվում է ազոտի շրջապտույտի շնորհիվ։ Առաջին հերթին դա կատարվում է օդի ազոտի հաշվին։ Օդում տեղի ունեցող էլեկտրական պարպումները՝ կայծակները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ազոտից ու թթվածնից ազոտի օքսիդ առաջացնելու համար։

Ազոտի քանակն օդում, սակայն, չի պակասում, որովհետև օրգանական նյութերի, հիմնականում բուսական զանգվածի արյման և փտման հետևանքով անջատվում է գազային ազոտ, որը նորից անցնում է մթնոլորտ։ Սակայն հողից պակասած ազոտի ամբողջ քանակությունը չի լրացվում օդի հաշվին, որի պատճառով էլ այդ պակասը լրացվում է ազոտային պարարտանյութերով։ Այսպիսով տեղի է ունենում ազոտի շրջապտույտ օդից հող, իսկ այնուհետև՝ նորից օդ։ Հազարամյակների ընթացքում երկրագնդի վրա ստեղծվել է հավասարակշռությունը պահպանելու համար։ Որպեսզի գյուղատնտեսության բուռն զարգացման պայմաններում հողն ուժասպառ չլինի, հողի մեջ ներմուծում են ազոտային միացություններ՝ պարարտանյութեր։

Գիտնականները վերջին տասնամյակում պարզվել են, որ հողի մեջ կան բակտերիաներ, որոնք կարողանում են կապել օդի ազոտն անմիջականորեն և ավելի արդյունավետ ձևով վերածել օրգանական միացությունների։ Թե ինչպես է դա կատարվում, դեռևս անհայտ է։ Մի բան է պարզ, որ դա տեղի է ունենում կատալիզատորների մասնակցությամբ։ Դրա բացահայտումը կարող է մեծ հեռանկար բացել մարդկության առջև՝ մթնոլորտային ազոտը կապելու և անհրաժեշտ միացությունների վերածելու համար։ Այժմ հետազոտություններ են կատարվում՝ գտնելու այնպիսի կատալիզատորներ, որոնց կիրառմամբ հնարավոր լինի արդյունաբերական մասշտաբներով լուծել ազոտի հետ կապված հիմնահարցը։

Այսինքն մեզ կողմից իմացած ազոտը, որին համարում էինք վտանգավոր տարր, իրականում վտանգավոր չէր, և նաև՝ այն օգտակար է հետևյալ փորձերի և միջավայրի համար: Այսինքն ազոտը մեծ դեր է խաղում մեր միջավայրում:

Ոչնչացված կենդանատեսակները Մադակասկարում

Ոչ բոլորը գիտեին, բայց աշխարհում կենդանատեսակների 70%-ը վերացվել են հոմոսապիենսի կողմից: Եվ մենք ուշադրություն կդարձնենք Մադակասկարի վրա, որտեղ հարյուրավոր տարիներ առաջ ապրում էին բազմաթիվ տեսակի կենդանիներ, որոնք վերացել են:

Առաջին կենդանին, որը նման է Ձիու և Զեբրայի խարնուրդին՝ Կվագգան: Կվագանները միասմբակավոր կաթնասուն կենդանիներ էին, որոնք բնակվում էին Աֆրիկայի հարավում:

Նրանց հետևից նման էին ձիերի, առջևից՝ զեբրերի: Կար ժամանակ, երբ նրանց վարժեցնում էին և օգտագործում կենդանիների հոտը պաշտպանելու համար: Կվագանները հրաշալիորեն նկատում էին գիշատիչներին և յուրաքանչյուր այլ վտանգ ու բարձր ձայն արձակում: Վերջին կվագգան սպանվել է 1878-ին մարդկանց կողմից՝ մորթին վերցնելու համար:

Երկրորդ կենդանին՝ Մադագասկարյան գաճաճ գետաձին է: Կենդանատեսակի անվանումից, ամենայն հավանականությամբ, պարզ դարձավ, որ նրանք ապրում էին Մադագասկար կղզում: Արտաքնապես շատ նման էին ժամանակակից գաճաճ գետաձիներին: Թե երբ է սպանվել վերջին գետաջին՝ հայտնի չէ: Սակայն փաստ է, որ 1970-ական թվականների սկզբին այս կենդանիներն ամբողջապես վերացել էին:

Եվ այսպիսի շատ կենդանատեսակներ կային Մադակասկարում, որոնք վերացվել են մարդկանց կողմից, և այն կենդանատեսակները, որոնց մենք այս օրերում էլ կարող էինք տեսնել, եթե մարդիկ չվորոշեին հագեցնել իրենց քմահաճույքները կենդանիների օրոք: Ճիշտ են ասում՝ մարդը ամենավտանգավոր կենդանին է: