«Խամսայի Մելիքությունների դերը հայոց պատմության մեջ» «Այլընտրանքային պատմության նախագիծ» «Գերդաստան նախագիծ»

Մի քանի ամիս առաջ, ես՝ լինելով Մելիք-Բեգլարյանների տոհմի ժառանգորդ, որոշեցի ուսումնասիրել մի ոչ հայտնի իշխանություն՝ օգտագործելով Րաֆֆիի «Խամսայի մելիքությունները» ստեղծագործությունը: Նախագծային աշխատանքս էլ կլինի հենց Խամսայի մելիքությունների մասին:

Նաև ուսումնասիրել այն նպատակով, որպեսզի ավելի համոզված լինեմ, որ այն, ինչն ասում է հայ հասարակությունը, թե մենք 700 տարի պետություն չենք ունեցել՝ լոկ սուտ է:

Խամսայի Մելիքությունները, որն պարսկերենից թարգմանված նշանակում է հնգյակ մելիքություններ, ոչ շատ հայտնի իշխանությունների միություն է՝ համեմատած Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների և այլն: Ուշագրավ է, որ այդ մելիքությունների միությունը չի ստեղծվել հայի կողմից, այլ ՝ պարսից թագավոր Շահ-Աբաս Մեծի կողմից, ով իր ժամանակաշրջանում վարում էր այլազգիների համար բարենպաստ քաղաքականություն: Եվ վերջնական սահմաններն ու մելիքությունների միությունը ստեղծվել է պաշտոնապես 1736-ին՝ այդ ժամանակվա Պարսկաստանի շահ՝ Նադիր Շահի կողմից:

Խամսայի մելիքությունների դաշնության մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը, այսինքն՝ նախկին Խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար և Սոթք գավառների։

Ջրաբերդն ընդգրկում էր Տրտուի միջին հովիտը՝ Տրտուի և նրա Թրղի վտակի միախառնման տեղում գտնվող հինավուրց Ջրաբերդ ամրոց-իշխանանիստով։ Իշխողներն էին Խաչենի իշխանական տան Հասան-Ջալալյաններ ճյուղից ճյուղավորված Մելիք-Իսրայելյանները, իսկ ավելի ուշ՝ Մելիք Աթաբեկյանները։

Խաչենի տեր Հասան-Ջալալյանների տիրույթը հիմնականում Խաչենի հովիտն էր, որը հարավում հասնում էր մինչև Բալուջա գետը։ Իշխանանիստը Թարխանաբերդն էր։

Վարանդան ընդգրկում էր Կարկառ գետի հովիտը՝ Բալուջայից մինչև Քիրս-Դիզափայտ լեռնագոտին։ Իշխողներն էին Մելիք-Շահնազարյանները, իշխանանիստը՝ Ավետարանոց բերդավանը։

Գյուլիստանը տեղաբաշխված էր Կուրակ և Տրտու գետերի միջև։ Իշխանանիստը Թալիշն էր կամ Գյուլիստանը։ Այստեղից էլ մելիքությունը կոչվում էր նաև Թալիշի մելիքություն։ Իշխող տունը Մելիք-Բեգլարյաններն էին։

Դիզակը տեղաբաշխված էր Քիրս-Դիզափայտ լեռնագոտուց հարավ, մինչև Արաքս գետը՝ Խուդափերինի կամրջի մոտ։ Նստավայրն էր Տող ավանը, իշխողները՝ Առանշահիկ նախարարական-իշխանական տան ժառանգորդ Եսայի Աբու-Մուսեի հետնորդները՝ Մելիք-Եգանյանները։

Պահպանվել են որոշ մելիքությւոնների զինանշաններ, ամրոցներ:

Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների զինանշանը՝

Մելիք Եգանյանների զինանշանը՝

ԱՐՓԻԱՐ-ԱՐ: ՄԵԼԻՔ ԵԳԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Մելիք Հասան-Ջալալյանների զինանշանը՝

Համաձայն ձեռագիր ու վիմագիր աղբյուրների՝ հիշյալ մելիքական տները հինավուրց Արցախ-Խաչենի իշխանական տան շառավիղներն էին, որոնք 16-րդ դարի սկզբից հանդես են եկել «մելիք» տիտղոսով, և որոնց իշխանությունը՝ մելիքական իրավունքները, ավելի կանոնավորվեց պարսից շահ Աբբաս I-ի օրոք՝ 1603 թվականից։

Յուրաքանչյուր մելիքությունում վարչաքաղաքական միանձնյա գլխավորը մելիքն էր, իսկ զինական գործերը տնօրինում էին հիմնականում հարյուրապետները, որոնք սովորաբար նշանակվում էին մելիքական տան անդամներից։ Խամսայի մելիքությունների զորավար-հարյուրապետները ակտիվ գործունեություն ծավալեցին առանձնապես 18-րդ դարի սկզբի ազատագրական շարժումների ընթացքում։ Իսրայել Օրու բանագնացություններով ստեղծված և նրա գործակից՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորված ռուսական կողմնորոշումը և հնարավոր աջակցությունն ոգևորել էր Խամսայի մելիքությունների զինական ուժերին, որոնք 1720-ական թվականներին արդեն ազատագրական մարտեր մղեցին պարսկական և թուրքական բռնագրավիչների դեմ։

Այնուամենայնիվ, Խամսայի մելիքությունների տիրակալների ջանքերը զուր չանցան, մանավանդ 18 դ. վերջին քառորդում, երբ նրանց ազատասիրական ոգեւորումները գլխավորում էր Հովհաննես Հասան-Ջալալյան կաթողիկոսը։ Նրա գործունեությունը, միավորված Խամսայի մելիքությունների ու հարևան մյուս մելիքների, ինչպես նաև Հովսեփ Էմինի, Հովսեփ Արղությանի ու Լազարյանների եռանդուն ջանքերի հետ, լայն հունի մեջ դրեց ռուս-հայկական հարաբերությունները՝ հաստատուն հիմք ստեղծելով Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու համար։

Խամսայի մելիքությունների իշխանությունը վերջնականապես վերացավ 19 դ. կեսերին՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո։ Ջրաբերդի վերջին Մելիք-Վանի Աթաբեկյանը, չնայած Ռուսական թագին մատուցած իր բազմաթիվ ծառայություններին, 1853 թվին զրկվեց իր իշխանությունից և Կուսապատի շրջակայքում գտնվող տիրույթներից։ Նախկին մելիքների ժառանգները մտան ռուսաց ծառայության մեջ՝ ճանաչվելով իբրև տոհմիկ ազնվականներ։

Խամսայի Մելիքութիւնները - Ուիքիփետիա

Ջրաբերդի մելիքություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արցախի մելիքությունները իրավունք ունեին ունենալ սեփական զինված ուժեր։ Զինվորներին հավաքագրում էին իրենց տիրույթների բնակիչներից, որոնց թվաքանակն ըստ ժամանակաշրջանի տարբեր էր։ Յուրքանչյուր ընտանիք մելիքի կարգադրությամբ պարտավոր էր հատկացնել մեկ զինվոր, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում նաև բոլոր տղամարդիկ պետք է զենք վերցնեին։ Նրանք պարտավոր էին իրենց ինքնուրույն ապահովել զենքով և ձիով, սակայն եթե ընտանիքը չքավոր էր, ապա սպառազինությամբ նրան ապահովում էր անձամբ մելիքը։ Բացի ժամանակավոր զորքից, մելիքները պահում էին շուրջ 300 զինվորից կազմված թիկնազոր, ովքեր ծառայում էին մշտական հիմունքներով։ Մելիքը հանդիսանում էր իր զորքի գլխավոր հրամանատարը։ Զորքի առանձին ստորաբաժանումներ գտնվել են հարյուրապետերի հրամանատարության ներքո։ Հարյուրապետի կոչումը ժառանգական էր, սակայն առանձին .դեպքերում մելիքի կողմից այն շնորհվում էր պատերազմներում լավագույնս հանդես եկած զինվորներին։

Մելիքների զորքը հանդիսանում էր ուժի և ապահովության գրավական։ Մելիքություններն առավել զորքի առավել մեծ թվաքանակ են ունեցել 1720-ական թվականներին, երբ տեղի էին ունենում հայ ազատագրական կռիվներ։

Այնուամենայնիվ, Խամսայի մելիքությունների տիրակալների ջանքերը զուր չանցան, մանավանդ 18 դ. վերջին քառորդում, երբ նրանց ազատասիրական ոգորումները գլխավորում էր Հովհաննես Հասան-Ջալալյան կաթողիկոսը։ Նրա գործունեությունը, միավորված Խամսայի մելիքությունների ու հարևան մյուս մելիքների, ինչպես նաև Հովսեփ Էմինի, Հովսեփ Արղությանի ու Լազարյանների եռանդուն ջանքերի հետ, լայն հունի մեջ դրեց ռուս-հայկական հարաբերությունները՝ հաստատուն հիմք ստեղծելով Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու համար։

Խամսայի մելիքությունների իշխանությունը վերջնականապես վերացավ 19-րդ դ. կեսերին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո։ Ջրաբերդի վերջին Մելիք-Վանի Աթաբեկյանը, չնայած Ռուսական թագին մատուցած իր բազմաթիվ ծառայություններին, 1853 թվին զրկվեց իր իշխանությունից և Կուսապատի շրջակայքում գտնվող տիրույթներից։ Նախկին մելիքների ժառանգները մտան ռուսաց ծառայության մեջ՝ ճանաչվելով իբրև տոհմիկ ազնվականներ։

Երբ հարցնում են, թե թվարկեք հայկական պետություններ, որոնք երևալի դեր են խաղացել հայոց պատմության մեջ, հայ հասարակության մեծամասնությունը հիշում է Մեծ Հայքը, Արշակունիների թագավորությունը, Կիլիկիան, Բագրատունիները և այլն: Սակայն քչերն են խոսում խամսայի մելիքությունների մասին, որը էական դեր է ունեցել հայոց պատմության մեջ՝ դառնալով պատնեշ արցախցինեի համար, և հնարավորություն տալով հայերին ունենալ ինքնիշխան պետություններ: Ի վերջո Արցախյան մելիքությունները կարողացան վարել սեփական դիվանագիտություն՝ սկզբում ունենալով լավ հարաբերություններ Պարսկաստանի հետ, հետո տարբեր խանությունների, և վերջում դաշնակից լինելով ռուսների հետ:

Պետք է նաև հիշել, որ խամսայի մելիքությունները աջակցել են Դավիթ Բեկին 1722-1730-ականներին: Երբ այն դարձավ հզոր պատնեշ ավարների, Բաքվի և այլ տարածաշրջանների դեմ: Արցախը դարձել էր հայերի համար մարտական հայրենիքը, տեղ, որտեղ չկա կին, երեխա կամ տղամարդ, կան արցախցիներ և երկրի պաշտպաններ: Իրականում խամսայի մելիքությունները արժանի են ավելի շատ ուշադրության, քանզի մենք կարող ենք տեսնել սեր, հայրենասիրություն, քաջություն, դավաճանություն, ինքնապաշտպանություն, ազատագրական պայքար և ինքնության պաշտպանում, և այս ամենը մի տարածաշրջանում և նույն ժամանակաշրջանում:

Պատմությունը սիրում է կրկնվել, այն մենք կարող ենք տեսնել Արցախի այժմյան իրավիճակը: Ինքնության պայքար, մասսայական բլոկադա և անպարտելի ոգի, նույնը եղել է 1988-ին և որոշ մասով նաև խամսայի մելիքությունների ժամանակ: Խամսայի մելիքությունները պետք է մեզ համար օրինակ ծառայեն, թե ինչ է նշանակում արարել և պաշտպանել պետությունը, և թե ինչ վնաս կարող է հասցնել դավաճանությունը: Իզուր չէ, որ մենք հիմա այս իրավիճակում ենք, մենք ամեն անգամ կրճատում ենք մեր պատմությունը, չենք կարևորում այն դրվագները, որոնք մեծ դեր են խաղացել մեր պատմության մեջ, և կարող են լավ դաս լինել մեզ համար:

Վերջում կարելի է հիշել Րաֆֆու խոսքը, ով գրել է Խամսայի մելիքությունների մասին.

Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը:

Ձգե՛ք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբե՛ք մի քանի հայեր միասին, և նրանք, պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած՝ միմյանց միսն ուտել:

Այո՛, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է: Արդյո՞ք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանան մի փոքր հիմարացնել անհատ հային եւ խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ՝ կորած ենք․․․

-Րաֆֆի

Օգտագործված աղբյուրներ՝

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

grapaharan.org/Խամսայի_Մելիքությունները

hy.wikipedia.org/wiki/Արցախի_մելիքություններ

Րաֆֆի.«Խամսայի մելիքությունները»