«Խամսայի Մելիքությունները» հետազոտական աշխատանք

    «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ՝
 Խամսայի Մելիքությունները

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ 12-ՐԴ ԴԱՍ

ՍՈՎՈՐՈՂ՝ Արեն Մինասյան

ՂԵԿԱՎԱՐ՝ Սամվել Թամազյան

Երևան 2023

Բովանդակություն

Ներածություն                                                                                                                                 3

Գլուխ 1-ին                                                                                                                                         5

Գլուխ 2-րդ                                                                                                                                      10

Գլուխ 3-րդ                                                                                                                                       13

Եզրակացություն                                                                                                                          24

Օգտագործված գրականության ցանկ                                                                                      25

Ներածություն

     Հայ հասարակության մեջ կարծրացել է այն գաղափարը, թե հայերը պետականություն կամ անկախություն չեն ունեցել 700-800 տարի: Ցավոք, այս կարծիքը շարունակաբար տարածվում է:  Մարդիկ գիտեն կամ գերադասում են իմանալ, օրինակ միայն Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի մասին և վերջ։ Այս երևույթը կարելի է համարել հայ հասարակության համար մեծ աղետ, քանզի մեր այս չիմացությունից օգտվում են մեր թշնամիները: Ադրբեջանական քարոզչությունը տարածում է մի սուտ՝ պնդելով, թե հայերը իրականում բնիկ չեն, այլ եկել են հյուսիսային Հնդկաստանից և «գրավել» թյուրքական տարածքները։
     Խամսայի մելիքությունների օրինակով հնարավոր է ե՛ւ պետականություն չունենալու մասին թյուրըմբռնումը հերքել, ե՛ւ բազմաթիվ ապացույցներով էլ պնդել Արցախի հայկական լինելը:            
    Ուստի այս թեման վստահորեն կարելի է համարել արդի, քանզի Խամսայի Մելիքությունները բախվել են գրեթե նույն խնդիրների հետ, ինչ ներկայիս Արցախը։ Պետք է հիշել, որ Խամսայի Մելիքությունների մայրամուտը սկսվել է նրանից, որ Շահնազարյանների տոհմի ներկայացուցիչ մելիքը հանձնել է Շուշին թյուրք Իբրահիմ Խանին։ Արդի է նաև այն, որ թաթարա-հայկական բախումների ժամանակ՝ Խամսայի Մելիքությունների ժամանակաշրջանում օգտվել է Ռուսական Կայսրությունը՝ թուլացնելով և գրավելով ողջ Անդրկովկասը։ Այս հետազոտական աշխատանքի նպատակը կլինի տարածել հանրությանը ճշմարտությունն ու իսկական պատմությունը, ինչի համար ես օգտվել եմ տարբեր ուսումնասիրություններից եւ աշխատություններից:
       Խամսայի Մելիքությունները (արաբերենից թարգմանաբար՝ հնգյակ մելիքություններ), ոչ շատ հայտնի իշխանությունների միություն է՝ համեմատած Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների և այլ թագավորական տների հետ: Ուշագրավ է, որ այդ մելիքությունների միությունը չի ստեղծվել հայի կողմից, այլ ՝ պարսից գահակալ Շահ Աբաս Մեծի կողմից, ով իր ժամանակաշրջանում վարում էր այլազգիների համար բարենպաստ քաղաքականություն: Պաշտոնապես մելիքությունների վերջնական սահմանները ձեւավորվել եւ միությունը ստեղծվել է 1736-ին՝ այդ ժամանակվա Պարսկաստանի շահ Նադիր Շահի կողմից:
      Խամսայի մելիքությունների դաշնության մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի,  Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը, այսինքն՝ նախկին Խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար և Սոթք գավառների։
     Պետք է նաև ավելացնել, որ եթե Նադիր շահը չխոչընդոտեր Խամսայի մելիքությունների պայքարին, այդ դաշնությունը կարող էր վերականգնել Հայաստանի անկախությունը և հզոր ուժ դառնալ Անդրկովկասում: Չմոռանանք, որ Սեֆյան Պարսկաստանը, որը նույնիսկ ինքնավարություն չէր տվել ուրիշ ժողովուրդներին, նույն ինքնավարությունը տվեց Խամսայի մելիքություններին: Եվ դրա համար կա պատճառ, քանզի գիտենք, որ այդ ժամանակ Պարսկաստանի համար կար սպառնալիք Այսրկովկասից, շահ Աբաս Ա-ն որոշեց տալ ինքնավարությունը հայերին, որպեսզի նրանք դառնան պատնեշ Այսրկովկասի լեռնականների դեմ:

Գլուխ առաջին

1․1 Ովքե՞ր էին մելիքները

    Ի սկզբանե մելիք տիտղոսը եկել է թյուրք-պարսկական պետություններից, որտեղ մելիքը նշանակում էր «իշխան», «առաջնորդ», «արքա», «տիրակալ» և այլն: Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում՝ սկսած 16-րդ դարից։ Իրանական տիրապետության ժամանակաշրջանում մելիք էին կոչվում բնիկ հայ իշխանական տոհմերից սերած և իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություն ունեցող տոհմիկ ազնվականները, որոնք նաև պատասխանատու էին պետական վարկերի տրամադրման եւ տուրքերի գանձման համար։ Այդպիսի մելիքներից էին Մելիք-Դավիթը և նրա օգնական Գյոզալ-բեկը ՝ Կոտայքում և Ամբերդում, Մելիք-Օվին և Մանվելը՝ Ագուլիսում, Մկրտումը, Հակոբջանը և Մելիք-Աղամալյանները՝ Երևանում։  Մելիքների տիտղոսը փոխանցվում էր ժառանգաբար:  Մելիքը միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում, որը կոչվում էր մահալ, անձամբ լսում էր հպատակների միջև ծագած վեճերը և կայացնում վճիռ։ Մելիքները ունեին ամրոցներ, որոնք նրանց ինքնավարության ռազմական հենակետերն էին։ Մելիքները նաև ունեին մելիքական զորքեր. 17-18-րդ դարերում, Սյունիքի և Արցախի հայ մելիքների բանակի ընդհանուր թվաքանակը հասնում էր մոտ 30.000-ի։ Վերջին հայկական մելիքությունները պահպանվել են ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսերը (օրինակ, Աթաբեկյանները պահպանեցին իրենց մելիքությունը Ջրաբերդի տարածքում մինչև 1854 թվականը) ։

12Հայկական մելիքությունները

   Բացի Խամսայի Մելիքություններից, Անատոլիայի արեւելքից մինչեւ Արցախ հայկական այլ մելիքություններ էլ են եղել: Դրանցից շատերը կիսանկախ են եղել: Ըստ քարտեզագիր, պատմաբան Գեղամ Բադալյանի. ընդհանուր Արևմտյան Հայաստանում կային յոթից շատ իշխանություններ: Օրինակ՝ Զեյթունի հայկական իշխանությունը, Սասունի հայկական իշխանությունը, Շատախի և Մոքսի մելիքությունները, Վանի և Կարինի էյալեթների հայկական մելիքությունները և այլն: Այդ բոլոր մելիքություններն ու իշխանությունները գոյություն են ունեցել 17-19-րդ դարերում՝ ցույց տալով, որ Կիլիկիայի կործանումից հետո, հայերը շարունակել են ունենալ պետական միավորումներ:

Արևմտյան Հայաստանի մելիքությունների ու իշխանությունների քարտեզը՝

   Նաև մելիքներ կային հենց Արևելյան Հայաստանում: Մելիքությունների ընդհանուր թիվը եղել է 8՝ չհաշված Դավիթ Բեկի 7-ամյա իշխանությունը:  Սյունիքում կային Տաթևի և Սիսիանի մելիքությունները:  Տաթևում իշխում էին Մելիք-Բաղրյանները: Սիսիանում էլ իշխում էին Մելիք-Սաֆրազյանները: Մելիք-Շահնազարյաններն էլ եղել են Վարանդայի մելիքության իշխանները, նրանք նաև իշխել են Գեղարքունիքում:
         Այժմ Խամսայի մելիքությունների մասին: «Արցախի մելիքությունները» Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական միության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է: Դրանց սահմանները մոտավորապես համընկնում էին ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հետ։       Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների, որոնց օտար նվաճողները 16-րդ դարում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ։ Խամսայի մելիքները հատկապես հզորացել էին 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին՝ պատմական այդ շրջանում ստանձնելով ու գլխավորելով հայ ազգային ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական և թուրքական նվաճողների։
          Խամսայի մելիքությունների դաշնակցության մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը, այսինքն՝ նախկին Խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար և Սոթք գավառների։
         Ջրաբերդն ընդգրկում էր Տրտուի միջին հովիտը՝ Տրտուի և նրա Թրղի վտակի միախառնման տեղում գտնվող հինավուրց Ջրաբերդ ամրոց-իշխանանիստով։ Իշխողներն էին Խաչենի իշխանական տան Հասան-Ջալալյաններ ճյուղից ճյուղավորված Մելիք-Իսրայելյանները, իսկ ավելի ուշ մելիք Աթաբեկյանները։
Խաչենի տեր Հասան-Ջալալյանների տիրույթը հիմնականում Խաչենի հովիտն էր, որը հարավում հասնում էր մինչև Բալուջա գետը։          Իշխանանիստը Թարխանաբերդն էր։
     Վարանդան ընդգրկում էր Կարկառ գետի հովիտը՝ Բալուջայից մինչև Քիրս-Դիզափայտ լեռնագոտին։
Իշխողներն էին Մելիք-Շահնազարյանները, իշխանանիստը՝ Ավետարանոց բերդավանը։    Գյուլիստանը տեղաբաշխված էր Կուրակ և Տրտու գետերի միջև։ Իշխանանիստը Թալիշն էր կամ Գյուլիստանը։ Այստեղից էլ մելիքությունը կոչվում էր նաև Թալիշի մելիքություն։ Իշխող տունը Մելիք-Բեգլարյաններն էին։                            
        Դիզակը տեղաբաշխված էր Քիրս-Դիզափայտ լեռնագոտուց հարավ, մինչև Արաքս գետը՝ Խուդափերինի կամրջի մոտ։ Նստավայրն էր Տող ավանը, իշխողները՝ Առանշահիկ նախարարական-իշխանական տան ժառանգորդ Եսայի Աբու-Մուսեի հետնորդները՝ Մելիք-Եգանյանները։

Տարածաշրջանի քարտեզը Դավիթ Բեկյան ապստամբության ժամանակ՝

Խամսայի Մելիքությունների և Սյունիքի Մելիքությունների քարտեզը՝

Գլուխ երկրորդ

2․1 Խամսայի Մելիքություններ. պատմությունը

       Խամսայի Մելիքությունները սկզբում եղել են Պարսից ազդեցության տակ, ի վերջո Շահ Աբաս Մեծն է ինքնավարություն տվել Խամսայի մելիքություններին և դարձրել կիսանկախ միություն 1603-ից սկսած: Սակայն 1722-ին, երբ Սեֆյան Պարսկաստանը վերջնականապես կործանվեց, Խամսայի մելիքությունները ստացան բացարձակ անկախություն, և սկսեցին պայքարել Օսմանյան կայսրության դեմ՝ Դավիթ Բեկի գլխավորությամբ: Սակայն, ինչպես գիտենք, Դավիթ Բեկի իշխանությունը կործանվեց 1730-ին, և այդ պատճառով կովկասյան լեռնականները առիթ գտան ասպատակել Խամսայի մելիքությունները, և ստեղծվեց Ղարաբաղի Բեկլարբեկություն, որի կենտրոնը Գանձակն էր: Մի քանի տարի հետո, երբ Պարսկաստանի գլուխ բարձրացան Աֆշարիդները, որի գլխավորը Նադիր Շահն էր, նա հետ գրավեց Արցախը և 1736-ին  վերականգնեց Խամսայի մելիքությունները՝բաժանելով Ղարաբաղի Բեկլարբեկությունը Արցախի և Գանձակի: Աբաս Մեծի ժամանակ գլխավոր մելիքությունը Հասան-Ջալալյանների Խաչենի իշխանությունն էր, սակայն Նադիր Շահը գլխավորությունը հանձնեց Մելիք Եգանյաններին՝ Դիզակի մելիքությանը: Ինչպես միշտ, Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնը մնաց Գանձասար վանքը: Եվ հենց Գանձասարում Խամսայի մելիքները քաղաքական և ռազմական որոշումներ էին կայացնում:  
       Նադիր շահը, պահելով Խամսայի մելիքությունների իրավունքները, նաև թույլ տվեց ամեն մելիքությանը պահել 1000-1500 զինվոր: Զինվորներին հավաքագրում էին իրենց տիրույթների բնակիչներից, որոնց թվաքանակն ըստ ժամանակաշրջանի տարբեր էր։ Յուրաքանչյուր ընտանիք մելիքի կարգադրությամբ պարտավոր էր հատկացնել մեկ զինվոր, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում նաև բոլոր տղամարդիկ պետք է զենք վերցնեին։ Նրանք պարտավոր էին իրենց ինքնուրույն ապահովել զենքով և ձիով, սակայն եթե ընտանիքը չքավոր էր, ապա սպառազինությամբ նրան ապահովում էր անձամբ մելիքը։ Բացի ժամանակավոր զորքից, մելիքները պահում էին շուրջ 300 զինվորից կազմված թիկնազոր, ովքեր ծառայում էին մշտական հիմունքներով։ Մելիքը հանդիսանում էր իր զորքի գլխավոր հրամանատարը։ Զորքի առանձին ստորաբաժանումներ գտնվել են հարյուրապետերի հրամանատարության ներքո։ Հարյուրապետի կոչումը ժառանգական էր, սակայն առանձին դեպքերում մելիքի կողմից այն շնորհվում էր պատերազմներում լավագույնս հանդես եկած զինվորներին։ Մելիքների զորքը հանդիսանում էր ուժի և ապահովության գրավական։ Մելիքությունները զորքի առավել մեծ թվաքանակ են ունեցել 1720-ական թվականներին, երբ տեղի էին ունենում հայ ազատագրական կռիվները։ Եվ հենց այդ ժամանակաշրջանում Մելիք-Շահնազարյանները Նադիրի օգնությամբ հայտարարեցին Գեղարքունիքի հարավարևելյան մասը անկախ Երևանի խանությունից:
       Հետ դառնանք Սեֆյան Պարսկաստանի կործանմանը: Խամսայի մելիքներից մի քանիսը, տեսնելով, որ Պարսկաստանը կործանվում է, սկսեցին վարել ինքնուրույն քաղաքականություն, և որոշները սկսեցին համագործակցել Ռուսական Կայսրության հետ: Եվ սա էլ կարելի է համարել այն պատճառներից մեկը, որ Խամսայի մելիքություններում սկսվեց պառակտում:       
     19-րդ դարից սկսած, երբ Ռուսական Կայսրությունը Նապոլեոնական պատերազմի մեջ էր, Քաջարները բաց չթողեցին այդ հնարավորությունը և սկսեցին իրենց ազդեցության տակ վերցնել Անդրկովկասը և փորձեցին կանգնեցնել ռուսներին: Սակայն Ռուսական Կայսրությունը կարողացավ հաղթանակ տանել, և կնքվեց մեզ հայտնի Գյուլիստանի պայմանագիրը: Եվ այդ ժամանակ, երբ Խամսայի մելիքություններում պառակտում էր տիրում,  Ռուսաստանը այդ հնարավորությունը չկորցրեց և նաև իր իշխանության տակ վերցրեց Արցախի մելիքությունները: Եվ պետք է նշել, որ այդ պառակտումն առաջացել էր այն պատճառով, որ Վարանդայի մելիք Շահնազար Բ-ն հանձնել էր Շուշին Իբրահիմ խանին, որը կործանիչ հարված էր հասցրել Խամսայի մելիքությանը և սկիզբ դրել խնդիրներին: Պաշտոնապես Խամսայի մելիքությունները դադարել են գոյություն ունենալ  19-րդ դարի կեսերին, երբ այդ միությունը միացավ Ռուսաստանի կազմին:

Գլուխ երրորդ
Խամսայի մելիքությունները
3
․1Գյուլիստանի մելիքությունը

     Գյուլիստանի մելիքությունը՝ ստեղծումից մինչև կործանում, եղել է մեկ իշխանական տոհմի տիրապետության տակ՝ Մելիք- Բեգլարյանների: Մելիք-Բեգլարյանները,-գրում է Րաֆֆին,- բնիկ Ուտեացիներ են, Նիժ գյուղից։                              Թե ի՞նչ համգամանքներ ստիպեցին նրանց թողնել Ուտիքը եւ գալ Արցախ, այդ մասին լռում է պատմությունը։ Գյուլիստանի գավառում բնակություն հաստատած այս տան առաջին ներկայացուցիչը « Հայերի մեջ հայտնի էր Սեւ Աբով անունով, որը հասարակ մարդ չէր. նա իր հայրենիքում ժողովրդի կառավարիչ էր, հարուստ էր»։                        Սև Աբովի տոհմը Արցախ է եկել XVI դարի վերջին եւ բնակություն հաստատել այժմյան Թալիշ գյուղի մերձակայքում։ Հետո Աբովը նվեր է ստանում Հին Թալիշ գյուղը։ Հայտնի է, որ Սեւ hարյուրապետը վախճանվել է 1632 թ. եւ թաղվել Հոռեկա վանքի մոտ, ուր գտնվում է Մելիք Բեգլարյանների տոհմական գերեզմանատունը։


Գյուլիստանի մելիքության եւ Խամսայի մելիքությունների քարտեզը՝

Սև  Աբովին հաջորդում է որդին՝ Մելիք Յավրին, ապա մյուս որդին՝ Մելիք Բեգլար Ա-ն։ Վերջինս հիմնում է Գյուլիստանի մելիքությունը եւ ընդարձակում տիրապետության սահմանները։  Բեգլար Ա-ն նվաճողական քաղաքականոթյուն է վարում: Նա հիմք է դնում Գյուլիստանի մելիքների իշխանությանը և, գրավելով նոր երկրներ, ավելի ընդարձակում իր իշխանությունը։ Նա գրավում է Աբրահամ Յուզբաշիմի խանի գյուղերը՝ Վերի-շենը, Ներքի-շենը, Էրքեջը և այլն։ Եվ տիրապետելով Գյուլիստան բերդին ՝  նորոգում անմատչելի այդ ամրոցը և իր բնակությունը հաստատում այնտեղ:  Նա ունենում է երկու որդի, ավագն  իր պապի անունով կոչվում է Աբով, իսկ կրտսերը՝ Թամրազ։  Աբով Բ-ն՝ լինելով նրա հոր քաղաքականության ժառանգորդը, շարունակում է հափշտակել, կոտորել և կործանել այլ տերություններ: Աբովը կարողանում է միացնել Գանձակն ու այլ գյուղեր Գյուլիստանի տերությանը՝ դարձնելով Գյուլիստանի մելիքությունը տարածաշրջանի ամենահզոր պետության: Մելիքի տիտղոսը ժառանգաբար փոխանցվում էր իշխանից՝ անդրանիկ որդուն։ Տոհմի իշխանությունը պահպանվեց մինչեւ XIX դար։ Ընդհուպ մինչեւ XIX դարի երկրորդ կեսը Մելիք-Բեգլարյանների իշխանության տակ էին գտնվում Գյուլիստանի գավառի 18 գյուղեր։                                                                  Րաֆֆին բնութագրում էր Բեգլարյանների իշխաններին որպես խելացի, հզոր, քաջ: Իմ կարծիքով ամենահզոր իշխանը Գյուլիստանի տիրակալ Աբով Բ-ն է: Պետք է հիշել, որ Աբովի շնորհիվ Գյուլիստանը ունեցավ տարածքային մեծ աճ, ազդեցությունը շատացավ այդ տարածաշրջանում, և հիմք դրեց Հայաստանի վերականգմանը, որը ցավոք քանդեցին իր ժառանգորդները և այլազգի ինտերվենտները:                                                                                                                            Ստացվում է մի քանի դար առաջ հայերը կարողացել ենք ստեղծել մի պետականություն, որը կարողացել է տապալել իրենից ավելի հզոր տերություններին, և մեծ հեղինակության արժանանալ նույնիսկ քոչվոր ցեղերի և ավելի հզոր տերությունների մեջ:

Գյուլիստանի մելիքության իշխանները՝

  1. Աբով I (Սեւ Աբով + 1632)
  2. Մելիք Յավրի (հիշվ 1650)
  3. Մելիք Բեգլար I
  4. Մելիք Աբով II (Կաղ Աբով + 1728)
  5. Թամրազ (+1750)
  6. Իսայ (+1751)
  7. Մելիք Հովսեփ (+1778/80)
  8. Սարուխան-բեկ (հիշվ 1723)
  9. Դանիել
  10. Մելիք Բեգլար II (+1781)
  11. Մելիք Աբով III (+1808)
  12. Մելիք Ֆրեյդուն (1768-1808)
  13. Սամ, Բադիր, Աղաբեկ
  14. Ռոստոմ-բեկ (+1805)
  15. Սայի-բեկ (Եսաի)
  16. Մանաս-բեկ (1789-1817/18)
  17. Մելիք Հովսեփ II (+1843)
  18. Շամիրխան (1790-1850)
  19. Դավիթ (1795-1884)
  20. Թամրազ II (1803-1878)
  21. Գյուլիստանի մելիքությունը ուներ իր զինանշանը և հենց տոհմանշանը:

1․Մելիք Բեգլարյանների տոհմանշանը՝

2․Գյուլիստանի բերդի գծագիրները՝

3․Հոռեկա վանքը (Գյուլիստանի հոգեւոր կենտրոնը)՝

32 Ջրաբերդի մելիքություն

      Ինչպես Գյուլիստանի մելիքության դեպքում, այնպես էլ Ջրաբերդի մելիքության ողջ պատմության ընթացքում տիրում էր միայն մեկ տոհմ՝ Մելիք-Իսրայելյանների տոհմը: Ջրաբերդի մելիքությունը եղել է Ղարաբաղի կուսակալության (1524-1722) կազմում։ 1724-1731 թվականների Արցախի ազատագրական պայքարից հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի՝ Խամսայի մելիքությունների միության մասը, ապա մտել է Ղարաբաղի խանության (1747-1822) մեջ։        
    Ջրաբերդի մելիքության առաջին տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Այս տան նահապետ Մելիք-Իսրայելն ապրել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա անունով էլ տոհմի անդամները սկսել են կոչվել Մելիք-Իսրայելյաններ։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր, ինչպես նաև Հին Մոխրաթաղի ապարանքը և Մայրաքաղաք (Քաղաքատեղ) բերդավանը։
       17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Այստեղ էր Երից Մանկանց վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է Գանձասարի հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստը), ինչպես նաև միջնադարյան Արցախի երկու նշանավոր վանական համալիրներից Դադիվանքը։

  1. Ջրաբերդի մելիքության իշխանները՝
  2. Մելիք-Եսայի (մոտ 1687-1728)
  3. Մելիք-Ալաղուլի (մոտ 1730 — մահ. 1749)
  4. Մելիք-Հաթամ (1750-1783)
  5. Մելիք-Մեջլում (1783-1796)
  6. Ռոստոմ (1796-1798)
  7. Մելիք-Հաթամ Բ (1798-1814)
  8. Հովհաննես (Մելիք-Վանի Աթաբեկյան) (1814-1854)

33 Խաչենի մելիքություն

       Համեմատած ուրիշ Արցախյան մելիքությունների հետ՝ այս մելիքությունը ամենամեծ դերը ուներ Արցախի գոյատևման գործում, քանզի Խաչենը գոյացել է ավելի վաղ շրջանում՝ դառնալով հայ ժողովրդի համար միակ հայամետ պետությունը: Պետք է նաև ավելացնել, որ միայն այս մելիքության իշխանական տոհմն է բնիկ, այլ ոչ թե ուրիշ իշխանատոհմերի պես՝ այլ երկրներից գաղթած:   
     Խաչենի մելիքները հին ծագում ունեն:  Նրանք առաջացել են Հասան-Ջալալյան իշխաններից։ Մելիքությունը բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների միջեւ, նրանք միասնական չէին, եւ հենց դա էլ նրանց թուլացման պատճառ դարձավ:

1․Հասան-Ջալալյանների զինանշանը`

2․Հասան-Ջալալյանների դրոշը`

3․Գանձասարը (Խաչենի և Խամսայի մելիքությունների կենտրոնը)`

       Պետք է նշել, որ հենց Խաչենը, լինելով Արցախյան մելիքությունների կենտրոնը, պետք է ունենար միասնական և ոչ պառակտված իշխանություն: Հասան-Ջալալյանները, ունենալով կարևոր դեր Արցախյան մելիքության պատմության ընթացքում, շատ անգամ սխալներ են գործել, որոնք էլ տարել են այդ միությունը կործանման: Իհարկե, պատմությունը չի սիրում «եթե»-ներ, բայց միշտ պետք է գնահատել իրավիճակը տարբեր կողմերից՝ հետագայում այդ սխալները թույլ չտալու համար: Խաչենը, լինելով Արցախի կենտրոնում, չպետք է պառակտվեր, և գուցե Խամսայի մելիքությունները կկարողանային գոյատևել ևս մի շրջան, սակայն կար ևս մեկ իշխանական տոհմ, որն ևս դարձել է Արցախյան մելիքությունների կործանման հիմքը:

34 Վարանդայի մելիքություն

  Այս մելիքության իշխանները Մելիք-Շահնազարյաններն են, ովքեր նաև Գեղարքունիքի մելիքներն են եղել: Այս տոհմից շատ տեղեկություն չկա, սակայն պետք է նորից նշել, որ այս իշխանատոհմը իր ժամանակաշրջանում իշխել է 2 պետությունների: Մելիք-Շահնազարյանների իշխանները հաճախ են վարել կիսանկախ քաղաքականություն՝ համագործակցելով թե՛ Պարսկաստանի, թե՛ Ռուսական Կայսրության հետ և թե՛ կովկասյան խաների հետ: Եվ այդ դիվանագիտության շնորհիվ այդ իշխանատոհմը կարողացել է անկախացնել Գեղարքունիքի հարավարևելյան մասը Էրիվանյան խանությունից: Պետք է նաև հիշել, որ 1722-ից սկսած, երբ Դավիթ Բեկը ստեղծել է իր պետությունը, նրան նաև միացել են Գեղարքունիքի և Վարանդայի մելիքությունները, որը դարձրեց Դավիթ Բեկի իշխանությունը այդ տարածաշրջանում մեծ ուժ:

Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատունը            

Շահնազարյանների տոհմը՝

  1. Բաղր Շահնազարի որդի (մոտ 1468-1510)
  2. Հախիջան որդի (մոտ 1510-1515)
  3. Առան որդի (մոտ 1515-1520)
  4. Ադամ որդի (մոտ 1520-1530)
  5. Ավան եղբայր (մոտ 1530-1540)
  6. Փաշիկ որդի (մոտ 1540-1550)
  7. Դանիել որդի (մոտ 1550-1565)
  8. Մուզաֆար որդի (մոտ 1565-1580)
  9. Իշխան որդի (մոտ 1580-1590)
  10. Մելիքսեթ որդի (մոտ 1590-1600)
  11. Շահնազար որդի (մոտ 1600-1608)
  12. Յավրի-բեկ որդի (մոտ 1608-1625)
  13. Աբով եղբայր (մոտ 1625-1630)
  14. Բալասան որդի (մոտ 1630-1640)
  15. Մելիք-բեկ որդի (մոտ 1640-1670)
  16. Միրզախան որդի (մոտ 1670-1710)
  17. Սարգիս որդի (մոտ 1710-1730)
  18. Մելիքջան որդի (մոտ 1730 — ուղ. 1735)
  19. Մանուչար որդի (1735-1747)

     Ինչպես նշված էր,, Հասան-Ջալալյանների երկպառակտումը միակ պատճառը չէր, որը կործանվեց Խամսայի մելիքությունները: Իբրահիմ խանը ասպատակության ժամանակ սկսեց համագործակցել Վարանդայի իշխանության հետ: Մելիք Շահնազար Բ-ն, որպեսզի ավելի մոտ կապեր հաստատի Իբրահիմ խանի հետ, նրան է հանձնում Շուշին, ինչն էլ իր հերթին սաստիկ հարված է հասցնում այդ միությանը:

Պատմությունը կրկնվեց: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշին կրկին  դավաճանաբար հանձնվեց (ամեն դեպքում այդպես են նշում քաղաքական ու վերլուծական շրջանակները):  Արցախն էլ այժմ կործանման եզրին է, որովհետեւ հայ քաղաքական շրջանակներն ու հասարակությունը չեն կարող միավորվել ընդհանուր թշնամու դեմ:  Ցավոք, այս սխալը մեր պատմության մեջ մենք տեսանք երկու անգամ, և այդպես էլ դաս չքաղեցինք:

35 Դիզակի մելիքություն

    Դիզակի մելիքությունը, համեմատած այլ մելիքությունների հետ, Խամսայի մելիքություններում գլխավոր իշխանությունն էր, նույնիսկ կարելի է ասել, որ Խաչենն ու Դիզակը ունեցել են նույն կարեւորությունն այդ միության գոյատևման մեջ: Դիզակում իշխում էին Մելիք-Եգանյանները, որոնք նույնպես գաղթական էին Լոռի գավառից: 16-րդ դարում դարում այդ գավառում հզորացան Լորիս-Մելիքյանները. այդ տոհմից էր Մելիք-Ավանը (Եգանը), որը Ղուկաս վարդապետի որդին էր։  Իշխան Ավանը ժառանգում է Դիզակի ավատատիրական իշխանությունը՝ Տող իշխանանիստ կենտրոնով: Արցախի իշխանների մեջ իշխան Ավանը առաջինն էր, որ կանոնավոր իշխանական զորք ստեղծեց: Այլ հայ իշխանների հետ միասին իշխան Ավանն իր հեծելազորով օգնում է պարսից Նադիր խանին ջարդելու օսմանցի թուրքերին՝ 1735-ի հունիսին Եղվարդի ճակատամարտում: Եւ հենց այս ժամանակ է, որ ի նշան երախտագիտության, Նադիրը ճանաչում է Արցախի հինգ իշխանությունների  ինքնավարությունը: Շնորհիվ իր հզորության և հեղինակության, իշխան Ավանը մտերիմ կապեր է հաստատում Նադիրի հետ:                                                                                                     Երբ 18-րդ դարում Մելիք-Եգանյանների մի մասը տեղափոխվեց Լոռվա Բոլնիս գավառ, որտեղ նրանք սկիզբ դրեցին տեղի իշխան Քալանթարյանների տանը: Վերջիններից էլ ծագեց Լոռվա-Մելիքյանների տոհմը: Տողում մնացած Մելիք-Եգանյանների մի ճյուղն էլ բռնի կերպով մահմեդականացվեց, սկիզբ դնելով իսլամացած Մելիք-Ասլանովներին:          
Չնայած այդ ամենի, Դիզակի հիմնական Մելիք-Եգանյանների ճյուղը բազմացավ և տարածվեց Արցախում և Հայքի այլ նահանգներում:  

Մելիք-Եգանյանների զինանշանը՝

Տող գյուղի բերդը (Մելիք-Եգանյանների նստավայրը)

Դիզակի իշխանները՝

  1. Ղուկաս (մոտ 1680-1710)
  2. Ավան-Եգան Մեծ (մոտ 1710-1744)
  3. Արամ (1744-1745)
  4. Եսայի Բ (Արամի եղբայր) (1745-1781)
  5. Բախտամ (տոհմակից) (1781-1795)
  6. Աբբաս Դաժան (1795-1828)

Եզրակացություն

       Ուսումնասիրելով Խամսայի մելիքությունները՝ վստահորեն կարելի է ասել, որ թյուր է այն կարծիքը, թե Հայաստանը պետականություն չի ունեցել 700-800 տարի: Խամսայի մելիքությունները վառ օրինակ են, թե ինչպես կարելի է միասնականության, ճկունության և ճիշտ դիվանագիտության շնորհիվ ունենալ երկիր, զարգացնել այն, հզորացնել, և ինչպես միասնականության բացակայության ու պառակտվածության պատճառով կարելի է կորցնել ամեն ինչ: Խամսայի մելիքությունների ուսումնասիրության շնորհիվ՝ նաև կարող ենք վստահաբար պնդել Արցախի, այնտեղ գտնվող մեր եկեղեցների  հայկական լինելը: Նաև այս մելիքությունների պատմությունը վերհանելով՝ կարող ենք հակափաստարկներ ներկայացնել՝ թշնամու բերած խեղաթյուրված պատմության դեմ: Մելիքությունների պատմությունը նաև ցույց է տալիս, որ մենք պատմությունից դասեր չենք քաղում:       
      Հայոց պատմությունը՝ հարուստ ու բազմազան, մեր ներկայի ու ապագայի ուղենիշները սահմանելու լավագույն աղբյուրն է, նրա յուրաքանչյուր էջ կարող է դառնալ առաջնորդող, թե ինչպես կարելի է վարվել և ինչպես չի կարելի վարվել: Խամսայի մելիքությունների պատմությունը այդպիսին կարող է դառնալ Արցախի պահպանման համար, գոնե նրա, ինչ մնացել է Արցախից:
       Իսկ ինչո՞ւ ես ընտրեցի այս թեման. մայրս Թամրազյան է՝ Մելիք-Բեգլարյանների ժառանգը, հետևաբար ես էլ եմ այդ տոհմի ժառանգ: Իշխանական ծագում ոչ բոլորն ունեն, և ես հպարտ եմ իմ այդ ծագմամբ: Իսկ ցանկությունս մեկն է՝ վերականգնել իմ տոհմի՝ Մելիք-Բեգլարյանների Գյուլիստանի մելիքությունը, դարձնել երբեմնի հզոր միավորը և այնպես անել, որ այն հարատևի:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Լեո «Մելիքի աղջիկը»
  2. Րաֆֆի «Խամսայի մելիքությունները»
  3. Կարապետ եպիսկոպոս (Տեր-Մկրտչյան Կ.), Դոփյանք և Մելիք Շահնազարյանք, Էջմիածին, 1914 (Նյութեր հայ մելիքության մասին, պրակ 2)։
  4. Нагорный Карабах — историческая справка, Академия наук Aрмянской ССР, Eреван, Издательство АН Армянской ССР, 1988.
  5. Armen Aivazian, The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal.
  6. Cyril Toumanoff. Manuel de généalogie et de chronologie pour l’histoire de la Caucasie Chrétienne (Arménie-Géorgie-Albanie). Rome, 1970.
  7. Hewsen, Robert H. «The Meliks of Eastern Armenia: A Preliminary Study.» Révue des études Arméniennes. NS: IX, 1972, pp. 299–301.
  8. Hewsen, Robert H (2001). Armenia: A Historcial Atlas. Chicago: University of Chicago Press
  9. Մելիքաց միութիւն, http://meliqunion.blogspot.com/

https://docs.google.com/presentation/d/1SVTGrI-4wsPg8ZkV2g2XsnES25OO-I0YrEm9ORrcNpM/edit?usp=drivesdk