Առաջադրանք 19.5

1. Գտեք 1 3/5 * 1 5/9 արտադրյալը:

2.  Գտեք (3a3b)3 արտահայտության ներկայացումը ստանդարտ տեսքի

միանդամի տեսքով:27

3. Գտեք հավասարման արմատը:

-2x/3 + x/4 -2 = 0

-8x + 3x-24=0

5x=-24

X=-24/5

4. Գտեք հավասարման արմատները:

(2x+3)(x-7)=0

X1=7

X2=-3/2

5.Գտեք անհավասարման լուծումների բազմությունը:

x2 + 2x -3< 0

x=-3 U 1

6. Գտեք առաջին 100 զույգ թվերի գումարը:

10,100

7. Թվաբանական պրոգրեսիան տրված է аn=3n-7 բանաձեւով: Գտեք

այդ պրոգրեսիայի առաջին 30 անդամների գումարը:

1,185

8. Երկրաչափական պրոգրեսիայում а1 = -5 , իսկ q=-2:

Գտեք պրոգրեսիայի 5-րդ անդամը:

-5, 10, -20, 40, -80

  1. Երկու բրիգադներ միաժամանակ սկսեցին փորել 225 մ երկարության
    թունելը, շարժվելով իրար ընդառաջ: Հայտնի է, որ առաջին բրիգադը
    մեկ օրում 1/2 մ ավելի է փորում քան երկրորդը:
    1) Քանի՞ մետր էր փորում երկրորդ բրիգադը 1 օրում, եթե նրանք
    հանդիպել են փորելը սկսելուց 50 օր հետո :
    2) Քանի՞ տոկոսով ավելի էր փորում առաջին բրիգադը 1 օրում:
    Լուծում՝
    Առաջինը՝ (x+1/2)մ
    Երկրորդը՝ xմ
    50x + 50(x+1/2)=225
    100x=200
    X=2
    2- 100%
    2,5- ?%
    125%-100%=25%:
  2. Անոթում կար սպիրտի 10%-ոց լուծույթ: Անոթից դատարկեցին նրա
    պարունակության 1/3 -ը և ավելացրին ջուր այնքան, որ անոթը լցվեց իր
    սկզբնական տարողության 5/6 մասը: Գտեք սպիրտի տոկոսային
    պարունակությունը նոր ստացված խառնուրդում:

Լուծում՝
Ենթադրենք ունենք 30գ լուծույթ,որի 10%-ը սպիրտ է, այսինքն 3գ սպիրտ է:

Մնաց 2/3,որպեսզի դառնա 5/6, պետք է ավելացնել 1/6,
30գ-ի 1/6-ը, 301/6= 5գ, 302/3= 20գ, 20+5 =25գ
20գ-ում կա2գ սպիրտ,
25գ- 100%
2գ- ?%
2*100:25= 8% Պատ.՝ 8%:

  1. А-վայրից դեպի В վայր, որոնց միջեւ հեռավորությունը 200 կմ է, մեկնեց բեռնատար ավտոմեքենան: 1 ժամ հետո նույն ուղղությամբ մեկնեց մարդատար ավտոմեքենան եւ В վայր հասավ բեռնատարի հետ միաժամանակ: Գտեք մարդատարի արագությունը, եթե այն 10 կմ/ժ-ով ավելի արագ էր ընթանում, քան բեռնատարը:

Լուծում՝
նշ.բեռ.արագ. x
մարդ. արագ.x+10
200/x+10 = 200/x -1, x=40, Պատ.՝ 40+10=50:

Ատոմային էներգետիկա

XX եւ XXI դարերի սահմանագծին ատոմային էներգետիկան Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է եւ վճռորոշ դեր է կատարում ազգային էներգամատակարարման մեջ:Արդի տարիֆագոյացման պայմաններում հստակ ձեւավորվել է ատոմային էներգետիկայի մրցունակության բարձրացման միտումը: Այսօր օրգանական վառելիքով գործող ջերմակայանների էլեկտրաէներգիայի բարձր գնի եւ ատոմակայանների էլեկտրաէներգիայի ցածր գնի միջեւ խզվածքն էլ ավելի է մեծանում: Դա պայմանավորված է ոչ միայն բնական գազի եւ վառելիքի այլ տեսակների գների անշեղ աճով, այլեւ աէկերի շահագործման արդյունավետության բարձրացմամբ:

Հարավային Կովկասում աէկ կառուցելու որոշումը: 1966թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շինհրապարակի ընտրման եւ նախագծային առաջադրանքի հետազննությունները եւ ուսումնասիրությունները, ճարտարագիտական-երկրաբանական հետազոտությունները նախապես կատարեց ՙՏեպլոէլեկտրոպրոյեկտ՚ ինստիտուտը:

Աշխատանքների սկզբում քննարկվում էր ավելի քան 20 մրցակցային շինհրապարակ: Նյութերի ուսումնասիրման եւ վերլուծման արդյունքում ատոմակայանի կառուցման համար ընտրվեց Արարատյան դաշտավայրի արեւմտյան մասում գտնվող մի տարածք, որը գտնվում էր Թուրքիայի սահմանից 16կմ հեռու, շրջկենտրոն Հոկտեմբերյանից (Արմավիր) 10կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Երեւանից 28կմ դեպի արեւմուտք: ՀԱԷԿ-ի նախագծման տեխնիկական առաջադրանքը մշակվեց ՙՏեպլոէլեկտրոպրոյեկտ ինստիտուտում 1968թ. եւ 1969թ. օգոստոսի 4-ին հաստատվեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի N 1624 որոշմամբ: Նույն թվականին ինստիտուտը ձեռնամուխ եղավ աշխատանքային փաստաթղթերի մշակմանը:Երկու էներգաբլոկներից բաղկացած, ՎՎԷՐ-440 մակնիշի ռեակտորային կայանքներով ՀԱԷԿ-ի առաջին հերթի հզորությունը տեխնիկական առաջադրանքով սահմանվել էր 815,0ՄՎտ, յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը` 407,5ՄՎտ: Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը սահմանվել էր 30 տարի:

ՀԱԷԿ-ի շինհրապարակի առանձնահատկությունը` սեյսմիկությունը, պատճառ դարձավ ՎՎԷՐ- 440/230 նախագծի ոչ միայն շինարարական մասի, այլեւ ամբողջ ռեակտորային կայանքի արմատական փոփոխություններին, ինչի հետեւանքով ռեակտորն ստացավ նոր նշանակում` Վ-270: Ռեակտորային կայանքի հուսալիորեն մշակված կառուցվածքը հետագայում լիովին արդարացրեց իրեն ատոմակայանի շահագործման ընթացքում:

Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտություն) հպարտ  էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտք) ոտքերով ու կարճ շալվարով (շալվար)  թռչկոտում էր (պարտեզ) պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակ) հասակին, վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ) փունջը և (աչքեր) աչքերը  խելացի արտահայտությունով (արտահայտություն) արդեն հասուն տղամարդու(տղամարդ)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառի (անտառ) ձգվող նեղ արահետով (արահետ), արևի շողերը ճյուղերի(ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգների(երանգ)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով(գլուխ)  ցույց տվեց բարձունքի (ճեղք) ճեղքած բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչ) կարկաչի  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում  խոտերում(խոտ):

Ուղղակի և փոխաբերական իմաստ

Անուշ երազ

Կանաչ անդարստան

Հպարտ հայացք

դառը ճշմարտություն

մարմրով կարոտ

Ցուրտ հողակույտ

Կապույտ մշուշ

Մութ ուժեր

անափ լիճ

մանկության օրեր

կանաչ օրեր

համբերության բաժակ

 

Հոմանիշների հինգ զույգ

անմիտ, անապակ, անհարմար,  անհարմա, անեզր, անպաճույճ, անշուք, անարատ, անպատեր, անհեթետ, անհուն

Անպաճույճ-անշուք

Անապակ-անարատ

Անհարմար-անպատե

Անեզր-անհուն

անմիտ-անհեթետ

 

 

 

Սեկտոր, Սեգմենտ

Շրջանային սեկտորի մակերեսը

Շրջանային սեկտոր կոչվում է շրջանի այն մասը, որը սահմանափակված է աղեղով և այդ աղեղի ծայրակետերը շրջանի կենտրոնի հետ միացնող երկու շառավիղներով:

 

Հաշվենք շրջանային սեկտորի մակերեսը:

 

Քանի որ ամբողջ շրջանագծի մակերեսը հավասար է π⋅R2, ապա 1° աստիճանի աղեղով եզրագծված սեկտորի մակերեսը կլինի՝ πR2/ 360°

 

Ուստի կամայական α աստիճանի աղեղով եզրագծված սեկտորի մակերեսը կլինի՝

 

Sսեկտոր=πR2/360°⋅α

 

Եթե հիշենք, որ սեկտորի աղեղի երկարությունը հավասար է l=πR/180°⋅α, ապա սեկտորի մակերեսի համար կարող ենք ստանալ ևս մեկ բանաձև՝

Sսեկտոր=πR/180°⋅α⋅R/2=lR/2

Այսպիսով՝  շրջանային սեկտորի մակերեսը հավասար է նրա աղեղի երկարության և շառավղի արտադրյալի կեսին՝

 

Sսեկտոր=lR/2

 

 

 

Սեգմենտի մակերեսը

Սեգմենտ կոչվում է շրջանի այն մասը, որը սահմանափակված է աղեղով և այդ աղեղի ծայրակետերը միացնող լարով:

 

Դիտարկենք վերևի նկարի վրա ցուցադրված սեգմենտը (կապույտով նշված), որը սահմանափակված է AMB աղեղով և AB լարով:

 

Նկարից երևում է, որ այդ սեգմենտի մակերեսը հավասար է՝

 

S սեգմենտ=S սեկտոր−SΔAOB

 

Նկարում պատկերված շրջանագծի վրա A և B ծայրակետերով կա ևս մեկ աղեղ՝ ANB

 

Այդ աղեղով և AB լարով ևս սահմանափակվում է սեգմենտ:

 

Այդ սեգմենտի մակերեսը հավասար է՝

 

S սեգմենտ=S սեկտոր+SΔAOB

 

Նկատենք, որ առաջին սեգմենտի AMB աղեղի աստիճանային չափը փոքր է 180°-ից, իսկ երկրորդ սեգմենտի ANB աղեղի աստիճանային չափը մեծ է 180°-ից:

 

Հիշենք α աստիճանային չափով սեկտորի մակերեսի հաշվման բանաձևը՝

 

S սեկտոր=πR2/ 360°⋅α

 

Տեղադրելով սեկտորի մակերեսի արժեքը դիտարկված երկու սեգմենտների բանաձևերի մեջ, գալիս ենք հետևյալ եզրակացությանը:

1) Եթե α<180°, ապա  Sսեգմենտ=πR2/ 360°⋅α−SΔ

2) Եթե α>180°, ապա  Sսեգմենտ=πR2/ 360°⋅α+SΔ

Եթե α=180°, ապա AB լարը դառնում է տրամագիծ: Այս դեպքում երկու սեգմենտները կազմում են շրջանի երկու կիսաշրջանները, և նրանց մակերեսները հավասար են՝

 

π⋅R2/ 2

 

 

Խնդիրներ

 

 

  1. 10սմ շառավիղով շրջանից կտրված է 60 աղեղով սեկտոր: Գտեք շրջանի մնացած մասի մակերեսը:

P102/360*60=P100/6*1

100/6

  1. 120 կենտրոնաին անկյունով սեկտորի մակերեսը հավասար է 12  Գտեք  սեկտորի  շառավիղը:

12P=PR:360 — 3*120 — 1

12P=PR2:3

12*3=36P=PR2

R=6

  1. Գտեք սեգմենտի մակերեսը, եթե շառավիղը  6սմ է, իսկ աղեղի աստիճանային չափը 30  է:

Sսեգմենտ=PR2:360*60-S/_\

S/_\=6*6:2*Sin60/_=6*6:2=18*_/3/2

P*36*60:360-9_/3

6P-9*_/3

  1. Գտեք սեգմենտի մակերեսը, եթե լարը հավասար է  4սմ, իսկ աղեղը 60

 

 

 

 

 

 

 

Էռնեստ Հեմինգուեյ,«Կատուն անձրևի տակ»

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:

Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:

Գրասեղան, հրապարակ, սաղարթախիտ, նախասրահ, դիմահայաց,

հուսախաբություն, հյուրանոց, ամերիկացի, փոքրիկ, ծանրորեն,
2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:

Ես միայն կարդում եմ ռազմական և արկածային գրքեր:
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:

Իրականում այո, քանի որ միայն ցանկանալը  քիչ է, և պետք է ուժ ներդնես քո ցանկությանը հասնելու համար:

Լուծումներ

Թեստ 9 /11,13, 15/

  1. Թվաբանական պրոգրեսիայի մեջ a7=5, a19=21: Գտնել պրոգրեսիայի այն անդամի համարը, որի արժեքն է 9:

Լուծում՝

5=a1 +6d

21= a1 +18d

16=12d

d=4/3

a1 =-3

9=-3+(n-1)4/3

n=10

Պատ.՝10:

  1. Խանութը առաջին օրը վաճառեց ստացված ապրանքի 15 % ֊ը երկրորդ օրը` մնացած ապրանքի 40%-ը:

1) Առաջին օրվա վաճառքից հետո ապրանքի ո՞ր մասը մնաց:  17/20

2) Ստացված ապրանքի ո՞ր տոկոսը մնաց վաճառելու:   51%

 

Լուծում՝

  • 100%-15%=85%
  • 85/100=17/20
  • 17/20 *40=34%
  • 85%-34%=51%
  1. ABCD ուղղանկյան А  անկյան կիսորդը  ВС կողմը  հատում  է  К կետում, ընդ որում  В К=9, СК = 12:

1) Գտնել АВ կողմի երկարությունը:
2) Գտնել ուղղանկյան մակերեսը:
3) Գտնել  KCD  եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարու թյունը:

B                   K                            C

 

 

 

A                                                   D

 

 

Լուծում՝

  • <A=90 , քանի որ <BAK=KAD=45 ,  <B=90 , <BKA=45 ,  հետևաբար  եռանկյուն ABK հավասարասրուն է, AB=BK=9:
  • S=AB* BC=9* (9+12)=189
  • r=2S/P, եռակյուն CKD-ից KD2=KC2+CD2 ,  KD2=144+81=225, KD=15, P=15+12+9=36,   S=(12*9):2=54, հետևաբար  r=(2*54):36=3,
    r=3

 

Մի լուսանկարի պատմություն

Մեր ընտանեկան ալբոմներում շատ են  հետաքրքիր լուսանկարները, եւ ես որոշեցի պատմել միանգամից  մի քանի լուսանկարի մասին:

94881875_1295604613968134_5930990012005875712_n

Երրորդ շարքում ձախից առաջինը իմ նախատատն է ՝ Ասյա Մալխասյանը՝ իմ պապիկի մայրը: Լուսանկարն արված է 1928 թվականին Լենինականում՝ ռուսական մանկապարտեզում:  Զինվորականի ընտանիքն ապրել է Հայաստանի տարբեր քաղաքներում, բայց վերջին հանգրվանը հենց Լենինականն է եղել:  Իմ նախատատի ընտանիքը շատ ոսկի է ունեցել, բայց խիստ զինվորականը երբեք շռայլություններ թույլ չի տվել, եւ երեխաներն ապրել են չափավոր կյանքով. քաղցրավենիք եւ միրգ են կերել ոչ ամեն օր՝ այսպես են պատմում մեր ընտանիքի մեծերը նրանց մասին:

Այս ֆոտոյում էլ իմ նախատատն է՝ մեծ տարիքում: Նա ԽՍՀՄ վաստակավոր բժշկի կոչում ու  շատ մեդալներ ունի, եւ նրան ասում էին Ասյա Երվանդովնա:

flower-pink-nature-flowers-plant-blossom

Իսկ սա նախատատիս ու նախապապիս հարսանիքի հրավիրատոմսն է:  Այսպիսին էին դրանք 1950-ականենրի Լենինականում:

94517459_3378455442168654_2637877773997178880_nԱվելի վաղ շրջանի հրավիրատոմսերն ավելի հետաքրքիր էին:  ներքեւում պարտադիր նշվում էր ՝ հարսանիքի գալ առանց ընծայի:

94517459_3378455442168654_2637877773997178880_n

Այս լուսանկարն էլ արվել է 1912 թվականին, երբ Արմեն Տիգրանյանի  «Անուշ» օպերան առաջին  անգամ ներկայացվել է Ալեքսանդրապոլում: Հորական պապիկիս տատիկն էլ դեր ունեցել: Նա երկրորդ շարքում երկրորդն է ՝ աջից:  Ընտանիքին պատկանող բազմաթիվ իրեր՝ այդ թվում հենց նրա ՝ Հայկանուշ Ղասաբյանի հարսանեկան զգեստն այժմ ցուցադրված են Գյումրու Ձիթողցյանների տուն-թանգարանում:

8298603

Իսկ սա Արտուշ Թամրազյանն է՝ մորական պապիկս:  Նա երկրաբան է , երկրաբանական գիտությունների դոկտոր: Շատ հետաքրքիր է լսել նրա պատմությունները տարբեր արշավախմբերի ու ճանապարհորդությունների մասին:  Այս լուսանկարն արված է 1970 թվականին  Կաբարդինո Բալկարիայում: Պապիկս արտասանում է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքը: Իհարկե ներկաներից որեւէ մեկը հայերեն չի իմացել, բայց լսել են նրան մեծ ուշադրությամբ:

94702728_247828023030420_2873912675320987648_n94488789_1335845973272410_1010879900971696128_n

Իսկ այստեղ Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության իստիտուտի աշխատակիցների հանդիպումն է ակադեմիկոս, այն ժամանակ ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի հետ:  Պապիկս պատմում է, որ նա շատ էր սիրում իր հայրենիքն ու երիտասարդներին եւ խոսում էր մաքուր հայերենով:

94606287_587430385456081_9197803048569667584_n

Իսկ այստեղ մայրիկս ու մորեղբայրս են:   Նրանք շատ հետաքրքիր մանկություն են ունեցել ու բազմաթիվ լուսանկարներ ունեն: Ես հաճույքով եմ թերթում նրանց հին ալբոմները: Նրանց այս բնակարանը քանդվել է 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո եւ տնից մնացել են միայն հիշողություններ ու ֆոտոներ:

94690379_261980281864907_3188483080876720128_n

Լուսանկարները, փաստորեն , շատ կարեւոր են, ժամանակն անցնում է, իսկ հիշողություններն ավելի լավ են պահպանվում հենց սեւ-սպիտակ կամ գունավոր ֆոտոների տեսքով:

Տնային առաջադրանք 29.4

Խնդիր 367

Կանոնավոր եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը √3 սմ է: Գտեք եռանկյան պարագիծը և մակերեսը:

Լուծում՝
Նշանակենք եռակյան կողմը a ,հետևաբար P=3a ,p=3a/2, S =√(3a/2a/2a/2a/2) =(a^2 √3)/4 r=2S/P , √3 =(2 (a^2 √3)/4): 3a , a=6 , P=36=18 , S=(66√3)/4=9√3
Խնդիր 368
Կանոնավոր վեցանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը 2√3 սմ է: Գտեք վեցանկյան պարագիծը և մակերեսը

Լուծում

P=6a , S=Pr/2 , r2 =a2 — a2/4 , r2 =3a2/4 , 12=3a2/4 , a2 = 16 , a=4 , P=64 =24 , S =1/2 24* 2_/3 =24_/3

Մուտացիա, դրանց առաջացման պատճառները

Երբ ասում ենք մուտացիա, միանգամից հիշում ենք ֆիլմերը, որտեղ մարդիկ, ձևափոխվում են, դառնում կամ կենդանի, կամ այլանդակ կերպարանք են ընդունում: Իսկ, ո՞րն է մուտացիայի գիտական հիմնավորումը, և ինչ է մուտացիան մուտացիան գիտականորեն: Այն իսկապես գենետիկ փոփոխություն է նշանակում, որն իրականացվում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։ 

 

blah

Մուտացիաները լինում են՝

ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում  մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում,աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։

images

Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը ։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։

Գոյատևման հաստատուն պայմաններում առանձնյակներից շատերն ունեն օպտիմալին մոտ գենոտիպ, իսկ մուտացիաներն առաջացնում են օրգանիզմի գործառույթների խախտում, նվազեցնում նրա հարմարվածությունը և կարող են բերել առանձնյակի մահվան։ Սակայն, շատ հազվադեպ մուտացիան կարող է նպաստել օրգանիզմի մոտ օգտակար հատկանիշների առաջացմանը, և այդ դեպքում մուտացիաները շրջակա միջավայրին հարմարվելու միջոցներ են ձեռք բերում և համապատասխանաբար կոչվում են հարմարվողական։

download

Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները բնական ընտրության նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին կեչու թրթուրի պոպուլյացիաներում 19-րդ դարի կեսերին Անգլիայում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ Թիթեռներն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են քարաքոսներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ Մթնոլորտի աղտոտմամբ ուղեկցվող արդյունաբերական հեղափոխության արդյունքում քարաքոսները մահացան, իսկ կեչիների բաց գունավորում ունեցող բները ծածկվեցին մրով։ Արդյունքում 20-րդ դարի կեսերին արդյունաբերական շրջաններում մուգ գունավորումը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց բացին։ Ապացուցված էր, որ սև ձևի գերադասելի գոյատևման գլխավոր պատճառը թռչունների գիշատչ դերն է, որոնք աղտոտված վայրերում ընտրողաբար ուտում էին բաց գունավորում ունեցող թիթեռներին։