ՀՀ-ի դատարանի համակարգը

Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Դատական իշխանության հատկանիշներն են. դատական իշխանության անկախությունը; դատական իշխանության ինքնուրույնությունը; դատական իշխանության առանձինությունը։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Սահմանադրական դատարանի առաքելությունը սահմանադրական արդարադատության իրականացումն է։ Այն կազմված է 9 անդամից, որոնցից 5ին ընտրում է ԱԺ-ն, իսկ 4ին ՀՀ-ի նախագահը/վարչապետը։

Սահմանադրական դատարանը պետական մարմինների համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում՝ապահովելով Սահմանադրության գերակայությունը, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի հիմնական լիազորությունը սահմանադրական վերահսկողությունն է։ Նա է որոշում օրենքների, ԱԺ-ի որոշումների, հանրապետության ղեկավարի հրամանագրերի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների սահմանադրականության համապատասխանելու հարցը։

Սահմանադրական դատարան կարող են դիմել.

  • պետության ղեկավարը;
  • ԱԺ-ն;
  • տեղական ինքնակառավարման մարմինները;
  • դատարանները;
  • գլխավոր դատախազը։

Սահմանադրական դատարանը կարևոր դեր ունի նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Եթե տեղի է ունեցել մարդու սահմանադրական որևէ իրավունքի կամ ազատության խախտում, և օգտագործելով դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ մարդը չի կարողացել վերականգնել խախտված իրավունքը, ապա նա կարող է դիմել Սահմանադրական դատարան։

Որոշակի դեպքերում համապատասխան դիմումի առկայությամբ Սահմանադրական դատարանը տալիս է եզրակացություններ.

  • հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին՝ ԱԺ դիմումով;
  • հանրապետության նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին՝կառավարության դիմումով;
  • համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին՝ կառավարության դիմումով;
  • Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ։ Այս հարցով դատարան կարող են դիմել հանրապետության նախագահը, ԱԺ-ն։

Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությւոնը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին։ Իրավասու հիմունքների հաաձայն ԱԺ-ն կարող է դիմում ներկայացնել Սահմանադրական դատարանին և, եթե հիմունքները իրոք իրավական խնդիր են առաջացնում, ապա Նա կարող է կուսակցության գործունեությունը կասեցնել կամ արգելել։

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

Առաջին ատյանի դատարան է այն դատարանը, որը լիազորված է տվյալ գործով հիմնկան համարվող հարցերով ըստ էության որոշումներ ընդունել։

Այդ դատարանների համակարգը բաղկացած է երկու օղակից՝

  • ընդհանուր իրավասության դատարաններ;
  • մասնագիտացված վարչական դատարան։

Դատարանների իրավասությանը ենթակա բոլոր գործերն առաջին անգամ քննվում են առաջին ատյանի դատարաններոմ։ Առաջին ատյանի դատարաններն ըստ էության քննում են քաղաքացիական, քրեական և վարչական բոլոր գործերը իրականացնում են օրենքով իրենց վերապահված այլ լիազորություններ։

Ընդհանուր իրավասության դատարանների համակարգը կառուցելիս օրենսդիրը փորձել է դատարաններին առավելապես մոտեցնել բնակչությանը, ապահովել արդարադատության մատչելիությունը, դատարանների տարածքային առավել հասանելիությունը։ Այս դատարանները քննում են դատական բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի իրավազորությանը վերապահված գործերի։ Այսպիսով՝ընդհանուր իրավասության դատարանները քննում են քաղաքացիական և քրեական բոլոր գործերը։ Սակայն, այս դատարանը քրեական գործերով իրականացնում է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վորահսկողություն։ Այս դատարանը գործը քննում է միանձնյա։ Այդ դատարանի գործունեությունը ղեկավարում և կազմակերպում է դատարանի նախագահը։ Նա պարտավոր է խստիվ պահպանել դատավորների անկախության սկզբունքը։ Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով՝ վերաքննիչ դատարաններում։

Վարչական դատարան. Վարչական դատարանը հանրապետությունում մեկն է և որպես մասնագիտացված դատարան առաքելություն ունի առաջին ատյանի կարգով ըստ էության քննել և լուծել օրենքով նապատեսված բոլոր վարչական գործերը։ Վարչական գործի առանձնահատկությունն այն է, որ վեճի կողմերից մեկը գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմին է։ Վարչական դատարանը միասնական կառույց ունեցող դատարան է՝ կազմված դատարանի նախագահից և 19 դատավորներից։ Այն առանձին կառուցվածքային միավորներ չունի։ Վարչական դատարանի վճիռները վերաքննության ենթակա չեն։

Եթե Առաջին ատյանի դատարանի վճիեը կամ դատավճիռը չի բողոքարկվել, ապա այն մտնում է ուժի մեջ։ Եթե չկան բողոքներ այն ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ դատարանները վերանայում են առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայելու միջոցով ստուգում է դրանց արդարացիությունը, օրնականությունը և հիմնավորվածությունը։ Վերաքննիչ դատարաններն ավելի արդյունավետ են դարձնում մարդու իրավունքների դատական պաշտպանությունը։

ՀՀ-ում գործում են վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանը։

Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

  • գործին մասնակցող անձիք;
  • դատախազը՝օրենքով նախատեսված դեպքերում;
  • գործի քննության չմասնակցած այն անձիք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող ակտ։

Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 16 դատավորից։ Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝

  1. ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
  2. հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
  3. հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  4. դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  5. դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
  6. դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
  7. Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
  8. վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
  9. ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
  10. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական մարմին է։ Այն բողոքի հիման վրա վերանայում է ստորին դատարանների դատական ակտերը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից։ Սակայն, ի տարբերություն վերաքննիչի, այս դատարանը սահմանափակվում է հետևյալ հարցերի պարզաբանմամբ. արդյո՞ք ճիշտ է կիրառվել օրենքը, գործի քննության կարգի խախտում թո՞ւյլ է տրվել, թե՞ ոչ։ Վճռաբեկ դատարանի նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։

Վճռաբեկ դատարանը կազմված է Վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից և դատավորներից։ Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ.

  • քրեական պալատ;
  • քաղաքացիական և վարչական պալատ։

Վճռաբեկ դատարանի պալատում գործերը քննվում են կոլեգիալ։

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը նրա պայմանների համակցությունն է

  • Ուսումնասիրել այդ պայմանները
  • Աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը, նախադրյալները
  • Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը
  • Աշխատանքային պայմանագրերի կնքման ժամկետները

Քննարկում ՀՀում աշխատանքային կարգերի մասին, չափահասների և անչափահասների աշխատանքային գործունեության տարբերակվածությունը

Աշխատողի և գործատուի իրավասությունների դուրսբերում, մեկնաբանում

Նպատակ՝

  • Իրազեկված լինել ՀՀում առկա աշխատանքային պայմաններից, աշխատանքային պայմանագրից

Առաջադրանք՝

Գրել 5 պատճառ ինչու է կարևոր լինել գրանցված աշխատող:

Պետք է սկսել մի պարզ և հայտնի փաստից. աշխարհը այդքան էլ բարի չէ, և քո սեփական հիմարության պատճառով կարող ես ունենալ, թե նյութային, և թե ժամանակային կորուստ: Հենց այդ պատճառով առաջին պատճառը կարող լինել այն, որ քեզ ուղղակի անվճար կօգտագործեն, քանզի այն ըստ օրենքի ապորինի չի, եթե գրանցված աշխատող չես: Երկրորդում կարելի է ուշադրություն դարձնել, թե որ տարիքում է անձը գնում աշխատանքի: Եթե անձը դեռահաս է, ապա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել նաև գրաֆիկի վրա, քանի որ, եթե դու գրանցված աշխատող ես, ապա ըստ օրենքի դու ունես հստակ շաբաթային գրաֆիկ, որը ապօրինի կլինի խախտել տնօրենի կամ աշխատողի կողմից: Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև։ Դրանով աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝պահպանելով աշխատանքային կարգապահությունը։ Գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ։ Աշխատանքային պայմանագիր կնքելով աշխատողը դառնում է գործատու կազմակերպության անդամը և ենթարկվում է նրա ներքին աշխատանքային կարգ ու կանոնին։

Ընտանեկան իրավունք

  • Ինչ է ընտանեկան իրավունքը և որն է դրա հիմնական աղբյուրը

Ընտանեկան իրավունքի ընդհանուր ընդունված սահմանում չկա։ Սակայն ընտանեկան իրավունքը սովորաբար դիտվում է որպես օրենք, որը կարգավորում է երեխաների և ծնողների հարաբերությունները, ինչպես նաև վիճելի հարցերը մեծահասակների հարաբերություններում։

Ըստ Հայաստանի օրենքի. Ընտանեկան իրավունքը՝ իրավունքի ճյուղ է, որը կարգավորում է անհատների ամուսնությունից և ընտանիքին պատկանելուց բխող անձնական հարաբերությունները։ Ընտանեկան իրավունքի հիմնական աղբյուրը Մարդու իրավունքները հաընդհանուր հռչակագիրն է։

  • Ինչ է ամուսնությունը և որոնք են դրա հատկանիշները

Ամուսնությունը սիրո վրա հիմնված՝ տղամարդու և կնոջ իրավահավասար, փոխադարձ իրավունքներ և պարտականություններ առաջացնող միությունն է, որի համար անհրաժեշտ են ամուսնացողների համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը։

  • Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները

Օրենքը սահմանում է ամուսնության 2 պայման։ Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացողների համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը, օրինակ՝ կանանց համար 17, իսկ տղամարդկանց՝ 18 տարեկան։

Արգելվում է ամուսնություն այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկն այլ ամուսնության մեջ է գտնվում։ Չի թուլյատրվում ամուսնություն բարեկամական ազգականների միջև, հարազատ և նույն հորից կամ նույն մորից ծնված եղբայրների և քույրերի, որդեգրեղների և որդեգրվածների միջև։ Ամուսնությունն արգելվում է նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ։

  • Որոնք են ամուսնության դադարման հիմքերը

Փաստերով խոսելիս կարելի է սկսել ամենապարզից՝ մահվամբ. ամուսնությունը կարող է դադարվել, երբ ամուսիններից մեկը լքում է այս աշխարհը: Նաև կարելի է հաշվել ամուսնալուծության միջոցով: Եվ ամենակարևորը՝ ամուսնությունն անվավեր ճանաչելու միջոցով։

  • Որ դեպքում է ամուսնալուծությունը կատարվում արտադատական կարգով

Գրանցող մարմինը կարող է ամուսնալուծությունը կատարել ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝

  1. դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող;
  2. դատարանի կողմից ճանաչվել է մահացած;
  3. դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ;
  4. դատապատրվել է ազատազրկման 3 տարուց ոչ պակաս ժամկետով։
  • Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով
  1. Ամուսիններից մեկը համաձայն չէ ամուսնալուծվելու;
  2. Ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց;
  3. Ամուսինները երկուստեք ցանկանում են ամուսնալուծվել դատական կարգով։
  • Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով

Եթե ամուսինների միջև չկա համաձայնություն, ապա դատարանը պարտավոր է՝

  1. որոշել, թե ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները
  2. որոշել, թե որ ծնողից և ինչքան է ապրուստավճար գանձվելու
  3. ամուսինների պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանում;
  4. ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։
  • Ով և ինչպես է ամուսնությունը ճանաչում անվավեր

Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը՝ օրենքով սահմանված շահագրգիռ անձանց պահանջի հիման վրա։ Անվավեր է ճանաչվում ամուսնության պայմանների, արգելքների խախտմամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև կեղծ ամուսնությունը։ Դատարանն ամուսնությունը անվավեր ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 3 օրվա ընթացքում վճռի քաղվածքն ուղարկում է ամուսնության գրանցման վայրի մարմին։ Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից։

  • Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները

Ամուսնինների անձնական իրավունքներն ու պարտականությունները կառուցված են ընտանիքում նրանց իրավահավասարության սկզբունքի վրա։

Ամուսինների անձնական իրավունքներն են՝

  • Ամուսիններին ունեն ազգանվան ընտրության իրավունք;
  • Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք ընտրելու հարցում;
  • Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է բնակության վայր ընտրելու հարցում;
  • Ամուսիններն ունեն ընտանեկան կյանքի հարցերի համատեղ լուծման իրավունք։

Օ.Ջեյ Սիմփսոնի վրա մեղադրանքները և դատական գործը

Սիմփսոնի գործը՝ ամերիկացի ֆուտբոլիստ և դերասան Օ. Ջեյ Սիմփսոնի դատավարությունը, ով մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընկեր Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։ Դա Կալիֆորնիայի պատմության մեջ ամենաերկար դատավարությունն էր, որտեղ հանցագործության այս տեսակը մահապատժի է ենթարկվում։

Կասկածյալը Նիկոլ Բրաունի հետ հանդիպում էր 1977 թվականից, երբ դեռ ամուսնացած էր իր առաջին կնոջ հետ: Նրանք պաշտոնապես հաստատեցին իրենց հարաբերությունները նոր կնոջ հետ մի քանի տարի անց՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ. Ջեյն ու Նիկոլը բաժանվեցին։

Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ.Ջեյը պատրաստվում էր սպանել նրան»։ Երբ ոստիկանական հանդերձանքը հասավ Սիմփսոնների տուն, Նիկոլին դաժան ծեծի ենթարկեցին: Ավելի ուշ նա հրաժարվեց իր մեղադրանքից, և իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել ամուսնուն:

Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Սիմփսոնի նախօրեին Նիկոլի հետ միասին եղել է դպրոցական միջոցառման, որտեղ ելույթ է ունեցել նրանց ութամյա դուստր Սինդին:

Այդ երեկո մարզուհու նախկին կինը՝ Նիկոլը, ճաշել է ռեստորանում։ Հետաքննության տվյալներով՝ նա այնտեղ մոռացել է ակնոցը, իսկ իր ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը ակնոցը տուն է բերել Նիկոլին։ Ենթադրվում է, որ նրանք իրենց ծանոթության այդ փուլում սիրեկաններ են եղել։

Երկուսն էլ սպանվել են գերմանական արտադրության պրոֆեսիոնալ դանակով, որը կասկածյալը գնել է ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխը գրեթե ամբողջությամբ կտրված է եղել իրանից, դեմքը խիստ այլանդակվել է, իսկ տղամարդը բազմաթիվ մահացու վնասվածքներ է ստացել պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջանում։

Հունիսի 13-ին, ժամը 12:10-ին, հարեւան Նիկոլը, գրավված Ակիտա Ինու շան չդադարող հաչոցով, մոտեցել է տանն ու հայտնաբերել մահացածների դիերը։ Արձանագրվել է, որ շունը հատկապես ինտենսիվորեն հաչել է նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում։

Հարցաքննության ժամանակ կասկածյալը ցուցմունք է տվել, որ սպանության պահին, իբր, եղել է հանցագործության վայրից 3 կիլոմետր 200 մետր հեռավորության վրա՝ իր տանը։

Նույն օրը երեկոյան սպանության վայր տանող ճանապարհին արյան հետքեր են հայտնաբերվել, որն իր տեսակով նույնական է եղել հենց Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում աջ ձեռքի արյունոտ ձեռնոց է հայտնաբերվել։

Այս մասով կան երկու տեսակետներ առաջինը, որ նա մեղավոր է, և կամ ոչ։ Իմ կարծիքով նա մեղավոր է, քանի որ, եթե նրա գլխին փորձեին սարքել, ուղղակի Նիկոլին և նրա կնոջը ուղղակի Կապանում առանց որևե դաժանությամբ։ Եվ նաև այն, որ այդ սպանությունը կատարվել է Սիմփսոնի նախկին կնոջ հետ, այսինքն կապեր կան, որտեղ կարելի է նկարագրել ընդամենը մի քանի սյուժեներով։ Առաջինը նա կամ թմրանյութի ազդեցության տակ էր, կամ հարբած էր։ Երկրորդը` այս սպանությունը կարող լինել ընդամենը վրեժ, որը հաճախ է տեղի ունենում բաժանված զույգի մոտ։

Սակայն եկեք տեսնենք ինչ կարծիքներ կհնչ են դատի ընթացքում։

1995 թվականի հունվարի 23-ին Լոս Անջելեսում սկսվեց դատավարություն, որի նախօրեին Սիմփսոնը հայտարարեց, որ կվճարի «500 հազար դոլար նրան, ով կղեկավարի հետաքննությունը իր նախկին կնոջ իրական մարդասպանի հետքերով»։

Դատավարության ժամանակ մեղադրող կողմը ելույթ ունեցավ 9 հոգի` շրջանային դատախազի տեղակալ Մարսիա Քլարկի գլխավորությամբ.

Նախ, մեղադրանքը եկավ վարորդ Ալան Պարկից, որին Սիմփսոնը հունիսի 12-ի օրհասական օրը կանչեց իր տուն՝ օդանավակայան տանելու համար։ Վարորդն ասաց, որ ինքը հասել է Սիմփսոնի տուն ժամը 22:22-ին, և ոչ ոք չի բացել նրան… Սակայն Պարկը չի համարձակվել հեռանալ առանց պատվերը կատարելու և շարունակել է ժամանակ առ ժամանակ զանգել դռանը՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կբացի նրա համար։ նրան։ Այսպես շարունակվեց մինչև երեկոյան 23։ Հենց այս պահին վարորդը տեսել է, թե ինչպես է մյուս կողմից տանն գաղտագողի մոտեցել մի տղամարդ, որին չի կարողացել տեսնել։
Մեղադրող կողմի եզրակացությունը՝ այս ամբողջ ընթացքում Սիմփսոնը չի քնել, այլ գտնվել է Բանդի դրայվում, որտեղ էլ կատարել է սպանությունը։ Սակայն պաշտպանական կողմն անմիջապես ներկայացրեց իր փաստարկներն այս մեղադրանքի դեմ։ Սպանությունը տեղի է ունեցել երեկոյան 22:15-ին, սակայն երեկոյան ժամը 22:20-ին Սիմփսոնի հարեւանները տեսել են նրա Rolls Royce-ը տնից դուրս գտնվող ավտոկայանատեղիում: Այնուհետև, ըստ Սիմփսոնի հարևանի՝ դերասան Կատո Կալինի, ժամը 21։00-ից մինչև 21։37-ը, ինքը և Սիմփսոնը Սիմփսոնի հետ գնացել են համբուրգերների։ Բացի այդ, պաշտպանական կողմը ձեռքի տակ ուներ ևս մեկ ապացույց՝ 22:00-ից 22:10-ն ընկած ժամանակահատվածում Սիմփսոնը բջջային հեռախոսով զանգահարել է իր սիրուհի Փոլ Բարբիերիին: Ու թեև այդ պահին այդ տունը չկար, հեռախոսակայանը ձայնագրել է այս զանգը։

ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար։ Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին։ Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարգևատրվել է 1965 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակով, 1989 թվականին Ինդիրա Գանդիի մրցանակով և 2006 թվականին Աստուրիայի արքայադստեր մրցանակով։

1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանու ներքո 1989 թվականին անցկացվեց «Երեխայի տարի» ծրագիրը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքների մեծ մասը կատարվում է դաշտային պայմաններում, ներկայությունը 192 երկրներում և տարածքներում։ Յունիսեֆի ավելի քան 150 երկրի գրասենյակների, շտաբի և այլ գրասենյակների և 34 ազգային կոմիտեների ցանցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունն իրականացնում է ընդունող կառավարությունների հետ մշակված ծրագրերի միջոցով։ Յոթ տարածաշրջանային գրասենյակների անհրաժեշտության դեպքում, տրամադրում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժինը հիմնված է Կոպենհագենում, և գործում է որպես առաջնային բաշխման կետ, այնպիսի սուբյեկտների համար, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ ունեցող երեխաների և մայրերի հակառետրովիրուսային դեղամիջոցները, սննդային հավելումները, վթարային ապաստանները, ընտանիքի վերամիավորումը և ուսումնական պարագանները։ 36 անդամ ունեցող գործադիր խորհուրդը սահմանում է քաղաքականություն, հաստատում է ծրագրերը և վերահսկում է վարչական և ֆինանսական պլանները։ Գործադիր խորհուրդը կազմված է կառավարության ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցալիական խորհրդի կողմից, սովորաբար երեք տարի ժամկետով։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և իր գործունեությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն: ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը։ Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային համագործակցության նրա մանդատի մասին խոսելիս կարող ենք հղում անել 1921 թվականի սեպտեմբերի 21-ի բանաձևին, որով ընտրվելու էր հանձնաժողով դրա ստեղծման գործնական հնարավորությունը ուսումնասիրելու համար։ 1925 թվականի դեկտեմբերի 18-ին Կրթության միջազգային բյուրոն սկսեց իր աշխատանքները որպես ոչ կառավարական կազմակերպություն միջազգային կրթական զարգացման ոլորտում։ Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը շատ խոչընդոտեց այս սկզբնական նախատիպ հանդիսացող կազմակերպությունների աշխատանքներին։

Ատլանտյան կանոնադրության և ՄԱԿ-ի հռչակագրի ստորագրումից հետո, Կրթության դաշնակից նախարարների կոնֆերանսը սկսեց հանդիպումներ կազմակերպել Լոնդոնում, որոնք 1942 թվականի նոյեմբերի 16-ին սկսվեցին և շարունակվեցին մինչև 1945 թվականի դեկտեմբերի 5-ը։ 1943 թվականի հոկտեմբերի 30-ին միջազգային կազմակերպության ստեղծման անհրաժեշտության մասին նշված էր Մոսկվայի հռչակագրում, որը համաձայնեցված էր Չինաստանի, Միացյալ թագավորության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից։

ՄԱԿ

Բոլորս գիտենք, որ ՄԱԿ-ը, կամ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը համաշխարհային կազմակերպություն է, որը փորձում է բերել խաղաղություն ու կայունություն ողջ աշխարհում, և որը ստեղծվել է 1945-ին, երբ մի քանի շաբաթ էր մնացել երկրորդ աշխարհամարտի ավարտին: Հենց սա է ըստ ՄԱԿ-ի իրենց հիմնական դերակատարումը այս աշխարհում:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն սկսում է ակտիվորեն գործակցել ՄԱԿ-ի հետ՝ աշխատելով պահպանել մարդկանց իրավունքները, ապահովել սոցիալաղքատ մարդկանց, և այլն:

2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները /UNDAF guidelines/, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, կապիտուլյանտը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա իշխանափոխության  մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

ՄԱԿԻ գլխավոր կառույցներում մտնում են՝ գլխավոր ասամբլեան կամ գլխավոր խորհրդարանը, անվտանգության խորհուրդը, տնտեսական և սոցիալական խորհուրդը, խնամակալության խորհուրդը, արդարադատության միջազգային դատարանը, և քարտուղարությունը:

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է ամենաբարձր դիրքը: Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ միասին ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները:

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:

Արդարադատության միջազգային դատարանը՝ տեղակայված Նիդեռլանդների Հաագա քաղաքում, ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է։ Հիմնված 1945 թվականին ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ Դատարանը իր աշխատանքները սկսեց 1946 թվականին՝ որպես Միջազգային արդարադատության մշտական դատարանի իրավահաջորդ։ ԱՄԴ-ն բաղկացած է 15 դատավորից, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից 9 տարի ժամկետով. դատավորները պիտի տարբեր երկրներից լինեն։

Դատարանը գտնվում է Հաագայի Խաղաղության պալատում՝ շինությունը կիսելով Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի հետ, որը միջազգային իրավունքի ուսումնասիրության մասնավոր կենտրոն է։ ԱՄԴ-ի գլխավոր նպատակը երկրների միջև առաջացած վեճերի լուծումն է։ Դատարանը լսել է գործեր կապված պատերազմական հանցագործությունների, պետությունների անօրինական միջամտության, էթնիկ զտման և այլ հարցերի հետ։ ԱՄԴ-ն կարող է նաև ՄԱԿ-ի մյուս մարմինների կանչով խորհրդատվական կարծիքներ հայտնել։ Սա միակ մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում։

Գլխավոր քարտուղարին նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկով։ Անվտանգության խորհրդի առաջարկին նախորդում են ոչ պաշտոնական քննարկումները և վարկանշային քվեարկությունները։ Բացի դրանից` Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Ընդունված պրակտիկայի համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից գլխավոր քարտուղար չի ընտրվում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով` պաշտոնակատարության ավարտից հետո կրկին իր թեկնածությունն ներկայացնելու հնարավորությամբ։ Չնայած ոչ մի սահմանափակում չկա ընտրվելու մի քանի անգամ, սակայն մինչ օրս ոչ մի քարտուղար երկու անգամից ավել չի պաշտոնավարել։

Ներկա պահին ՄԱԿ-ի գործունեությունը մնում է նույնը՝ պահել խաղաղություն և անվտանգություն. որը պատասխանատու է անվտանգության խորհուրդը: Ներկա պահին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեծ ազդեցություն ունի միջին արևելքում և աֆրիկայում, որտեղ ընդանում են տարբեր քաղաքացիական և ուղղակի պատերազմներ: Շատ հաճախ այդ մասերում անվտանգության խորհուրդը պայքար է ունենում ահաբեկիչների դեմ:

2011-ից սկսած ամենաթեժ մասը Սիրիայում էր, որտեղ սկսվել էր քաղաքացիական պատերազմ ընդդեմ Բաշար Ալ Ասսադին: Քաղաքացիական պատերազմը այդ ժամանակ ընդանում էր երկու կողմով, սակայն մի քանի տարի հետո Սիրիայում ծնվեց նոր ահաբեկչական կազմակերպություն, որը նաև հետո դարձավ հանրապետություն, այո՝ այն Իսլամական Հանրապետությունն է: Շատ տարիներ շարունակ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և տարբեր երկրներ փորձում էին լիկվիդացնել այդ նորաստեղծ հանրապետությունը, սակայն այն անհաջող էր:

266 Nepalese contingency arrived Juba on February 4, 2014 from Haiti. 10 are ladies and out of 10, 5 are medical carders. This is second Nepalese force to step in South Sudan after the first group that landed on January 15, 2014 when UN security general approval after December 15, 2013 conflict that lost of lives and properties and both internal and external displacement. UN Deputy Force Commander Asit Mistry welcomed the troops upon their arrival in Juba.

ՄԱԿ-ի հաջորդ դերակատարումը լինում է ողջ Աֆրիակայում, որտեղ միլիոնավոր մարդիկ մահանում էին տարբեր հիվանդություններից և զոհվում պատերազմների ժամանակ: Մինչև հիմա ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը փորձում է աջակցել այդտեղ գտնվող աֆրիկացիներին, սակայն այն քիչ արդյունք է տալիս, և ով գիտի, թե ինչու: Աֆրիկայում ՄԱԿ-ը նույնպես ուղարկում է անվտանգության խորհրդի զորքը, և այս ժամանակ Սուդանում, ավելի ճիշտ Հարավային Սուդանում և Սուդանի Հանրապետությունում: Այդտեղ ՄԱԿ-ի զորքը մնաց 2013-ից 2018, և հետո լքեց Սուդանը խաղաղության համաձայնություն:

Ասիայում էլ է ՄԱԿ-ը ունեցել իր դերակատարումը, բայց շատ շուտ: Այն տեղի է ունեցել 1950-1953, Կորեական պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ Հյուսիսային Կորեայի բանակը հատում է Հարավային Կորեայի սահմանները և մի քանի շաբաթ հետո հասնում է Հարավային Կորեայի մայրաքաղաք՝ Սեուլը: Այդտեղից սկսած անվտանգության խորհուրդը սկսում է ուղարկել իր զորքը Հարավային Կորեան պաշտպանելու համար: 3 տարի պատերազմի ժամանակ, երբ Վարշավայի պայմանագիրը, ՆԱՏՈ-ն, և ՄԱԿ-ը հեկան համաձայնության, որպեսզի կնքեն խաղաղության պայմանագիր երկու երկրների միջև, և գծեն նոր հավասար սահմաններ:

Ինչ է արգելված անել Ճապոնիայում, որը կարելի է անել ձեր մոտ

Ճապոնիա կամ ծագող արեւի երկիր. բազմաթիվ կղզիների վրա տեղակայված այս պետությունն ունի շքեղ բնություն, հետաքրքիր մարդիկ ու ինքնատիպ սովորույթներ: Ծանոթանանք վարվեցողության մի քանի կանոնի, որոնք պարտադիր են Ճապոնիայում: Օրինակ, այստեղ չի կարելի մարդուն տալ որեւէ առարկա մեկ ձեռքով, դուք պետք է այն տաք երկու ձեռքով, հակառակ դեպքում դա կհամարվի անհարգալից վերաբերմունք։ Ճապոնիայում չի կարելի ծխել հասարակական վայրերում, կան ծխելու համար նախատեսված հատուկ վայրեր:

Նաև չի կարելի կնոջ ձեռքը սեղմել բարևելու ժամանակ։ Բոլորս տեսել ենք մարդկանց մետրոյում, ովքեր հեռախոսով բարձր են խոսում։ Սակայն Ճապոնիայում խստիվ արգելված է բարձր խոսել մետրոյում, եթե իհարկե մի քանի մասերում ընդհանրապես կարելի է հեռախոսով խոսել։ Փաստորեն, Ճապոնիայում գործում են կանոններ, որոնք մեզ կարող են աբսուրդ թվալ, սակայն հենց դրանցով են նաեւ ճապոնացիները տարբերվում աշխարհի մյուս երկրների բնակիչներից:

Իրավունք

Մարդիկ շփվում են իրար հետ, գնումներ են կատարում, աշխատում պետական ու մասնավոր հաստատություններում, մեքենա վարում, զարգացնում սեփական բիզնեսը. թվում է, որ այս ամենը համակարգվում է, ինչ որ անրերևույթ ձեռքերով: Իրականում, մեր փոհարաբերությունները կանոնակարգվում են ոչ միայն բարոյական նորմերով ալև՝ մեր երկրում սահմանված օրենքներով, որտեղ իր առանձնահատուկ տեղն ունի իրավունքը: Իրավունքի դասական սահմանումը ձևակերպված է այսպես՝ այն հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկն է, որը և այլն:

Հայաստանի սահմանադրությունը, որից բղում է մեր երկրի մյուս օրենքները, հստակ սահմանում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները: Մայր օրենքի երկրորդ գլուխն ամբողջովին նվիրված է իրավունքին և այստեղ հստակ սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի, անձնական, ազատության խնդրականության չենթարկվելու, մասնավոր և ընտանեկան կյանքի, գույքի անձեռնմխելիության, անձնական տվյալների, պաշտպանության և այլ իրավունքներ: Ես կառանձնացնեի կրթության իրավունքը և սա առնչվում է ինչպես դպրոցին այդպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Եվ երբ այս իրավունքներից մեկը խախտվում է, մարդիկ այն փորձում են վերականգնել դատարաններում, և եթե տեղում այդ հնարավորությունները սպառվում են, քաղաքացիները կարող են դիմել միջազգային ատիյաններ. օրինակ՝ ՄԻԵԴ՝ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: Իհարկե, իրավունքը շատ լավ բան է, որը տալիս է հնարավորություն մարդկանց արտահայտվել, ցույց տալ իրենց տեսակետը և օգտագործել իրավունքը հանուն կայուն հասարակության:

Եվ այս բոլոր իրավահարաբերություններում հարկ է հիշել հայտնի խոսքը, որը ամրագրված է նաև մեր սահմանադրության 39-րդ հոդվածում՝ մարդն ազատ անելու այն ամենը ինչը չի խախտում այլոծ իրավունքները և չի հակասում սահմանադրությանն ու օրենքներին: