Ռազմամարզական ճամբար

Անմոռանալի ճամփորդության 4 օրեր: Ու ես կցանկանայի, որ այդ օրերի քանակն առնվազն տասը լիներ: Ի՞նչ տվեց ինձ արատեսյան ռազմամարզական հավաքը: Սկզբի համար՝ մի քանի ֆոտո:

Բնության ու հայրենիքի գեղեցիկ մասնիկի հետ շփումն ամենակարեւորն էր այս օրերի ընթացքում: Հայրենիքն ավելի շատ ես սիրում, երբ սկսում ես ավելի լավ ճանաչել: Սա նաեւ լավ ընկերներ ձեռք բերելու, հետաքրքիր քննարկումներ ունենալու ու մայր բնությանը օգուտ տալու առիթ էր:

Իսկ ամենահետաքրքիրը ընկերական շփումն էր ու հագեցած առօրյան: Վայքի ռազմամարզական բազայում մենք զինվորական պատրաստվածություն անցանք: Սովորեցինք նռնակ նետել, կապ հաստատել լարային հեռախոսով, կրակել: Նաեւ հերթափոխի ենք կանգնել, կանխել պայմանական թշնամու հարձակումը , մեր հաղթական դրոշը կանգնեցրել ենք ազատագրված բարձունքում:

Իսկ երեկոյան խարույկի շուրջ էինք հավաքվում, զրուցում, երգում: Ճանապարհին էլ մենք լուռ չէինք:

Մենք հասցրեցինք նաեւ Գնդեվանքում լինել: Ճանապարհը դժվար հաղթահարելի էր, պետք է իջնեինք ձոր ուժեղ արևի տակ, սակայն ինչպես ասված է Լեբլեջիների խմբերգի մեջ. -մենք քաջ տոհմի զավակներն ենք, մանր մունր փորձանքներից չենք փախչի: Հասանք տեղ, աղոթեցինք, տեսանք վանքը և ետ եկանք նույն ճանապարհով: Մյուս կանգառը Սբ.Կարապետ եկեղեցին էր, որը կիսախոնարհված էր, այդտեղ էլ մի քանի լուսանկար արեցինք, տեսանք եկեղեցին, զգացինք զորությունն ու վերադարձանք Երևան:

Որպես ամփոփում ես կարող եմ ասել, որ իրոք արժեր լինել Արատեսում: Հաճույք, որը չի լինի մոռանալ: Մի խոսքով. ճամփորդեք և վայելեք, կյանքը մի անգամ է տրված:

2021-2022 հաշվետվություն

Հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով, բանավեճերով, նախագծերով ու ճամփորդություններով լի ուսումնական տարին մնաց հետևում: 2021-2022-ը արդեն անցյալ է, բայց այն, ինչ տեղի է ունեցել այդ ընթացքում դեռ հիշվում է, խոսվում և քննարկվում: Ես սկսեցի երգել, այո, մի՛ զարմացեք, Արատեսի ռազմամարզական ճամբարը հենց այն վայրն էր, որտեղ մենակ կամ խմբով պետք է երգեինք հայրենասիրական ու ազգային երգեր:

Սա այն հղումն է, որը կպատմի արատեսյան հիասքանչ 4 օրերի մասին՝

Ռազմամարզական ճամբար

Իսկ գնացքը, որը ինձ ու դասընկերներիս մի քանի անգամ Գյումրի տարավ հիանալի վայր էր հումորի, ծիծաղի ու խաղերի համար:

Եթե մեկ բառով նկարագրենք այս տարին՝ այն հետաքրքիր էր: Ստեղծագործական առումով էլ հետաքրքիր դրվագները քիչ չէին. հոլովակներ անգլերենով և հայերենով, որոնք ուրախացրեցին մեզ և համալրեցին մեր դպրոցի տեսաարխիվը: Իսկ այս հղումները կարող են ավելի լավ ներկայացնել մեր բուռն ուսումնական տարին:

https://wp.me/p5C8vp-1Ux
https://wp.me/p5C8vp-1H6
https://arenminasyan12.wordpress.com/2022/06/13/%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություն

Ընթերցանություն. հավատացեք՝ վատ զբաղմունք չէ:

Թոթովենցի կյանքը

Երիտասարդ պատմաբանների գիտաժողով

Իմ կարծիքով, եթե դու ուզում ես ավելի լավ իմանալ քո երկրի մասին, ապա պետք է սկսես իր պատմությունից և քաղակականությունից: Այս երկու ասպեկտներով ես զբաղվում եմ սկսած 9-րդ դասարանից: Քանի որ ես հայրենասեր եմ և կողմ եմ ազգային գաղափարախոսությանը, ապա ես նաև պետք է տարածեմ իմ միտքը, ներկայացնեմ իմ տեսակետը, հակառակ դեպքում իմ մտքերը ուղղակի կմեռնեն: Այդ իսկ պատճառով ինձ հրավիրեցին դեպի մի շարք ժողովներ, որոնք հենց կապված են ինձ համար ամենահետաքրքիր թեմաների հետ:

Նոյմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբ ընդանում էր երիտասարդ պատմաբանների հանդիպումներ, ժողովներ և այլն: Լինելով հետաքրքրասեր, թե քաղաքագիտությամբ, և թե պատմությամբ: Այսպիսով ես մասնակցեցի երկու այդպիսի հանդիպումների՝ առաջինը Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ-ում, թեման էր՝ Միջազգային հարաբերություններ և Քաղաքագիտություն: Հանդիպումը տեղի էր ունեցել մի մեծ դահլիճում, որտեղ տարբեր ուսանողներ ունենում էին իրենց ճառերը: Ելույթները տարբեր էին՝ սկսած տարբեր երկրների միջև հարաբերությունների մասին, և վերջացրած Հայաստանի հետ կապված դիվանագիտական խնդիրների մասին: Հիմնականում ինձ դուր եկավ այդ հանդիպում, քանի որ ես այնտեղ նաև կարողացա սովորել հռետորական նոր մեթոդներ, որոնք կստիպեն բոլորին լսել քեզ մեծ հետաքրքրությամբ: Նաև ահա հետևյալ լուսանկարը, որը կարծում եմ նաև դարձել է հայտնի կրթահամալիրում՝

Դեկտեմբերի 3-ին արդեն սկսվում էր նոր հանդիպում: Այս անգամ արդեն ժողով էր զուտ համաշխարհային պատմության թեմայով: Ես այդ ժամանակ որոշեցի միայն լսել, քանզի հիմնական հարցերը արդեն տալիս էր իմ հարգելի ուսուցիչ՝ պարոն Տիգրանյանը: Թեմաները նույնպես շատ տարբեր էին, կար հին աշխարհի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների պատմությունների մասին: Կարելի է ասել այս հանդիպումնել էր հետաքրքիր, սակայն եղան տարբեր տեխնիկական խնդիրներ, և մենք տեղափոխվեցին ուրիշ սենյակ: Ճիշտ է՝ այն տևեց ավելի երկար քան նախորդ հանդիպումը, որտեղ ես մասնակցել եմ: Նաև մի վրացի ճառ ունեցավ ոչ առկա վիճակում, այսինքն համակարգչի օգնությամբ: Ճիշտ է, եղել էին տարբեր համացանցային խնդիրներ, սակայն նա կարողացավ իմաստը հասցնել մեզ: Այսքանից հետո, լինելով նոր տեղեկություններով լի, ես այդ թեմայով նաև խոսացի տարբեր ուսուցիչների հետ:

Ի՞նչ կարելի է ասել, կարելի է ասել, որ երիտասարադները լավ էին պատրաստվել իր ելույթը ունենալու համար: Իհարկե, կեսը կարող է ձանձրացրել էին լսողներին, սակայն դա միայն փոքրամասնությունն էր: Հիմնականում ինձ դուր եկավ, բավականաչափ հարմարությամբ, բավականաչափ խոսքերի մատչելիությամբ, և ամենակարևորը, որ լսողներն էլ իր դերը ունեցան այդ հանդիպումների ժամանակ:

Ճամբարյան շաբաթվա ամփոփում

Համագործակցական նախագծեր

Սկսենք առաջին օրերից: Քանի որ մեր մոտ ճամբար է ազգագրական նախագծով՝ մենք իհարկե պետք է ուսումնասիրենք մեր ազգի մշակույթը և նաև ուրիշ երկրների: Այո, մենք ունեցանք տարբեր համագործակցային նախագծեր: Այդտեղ են՝ Անգլերենի և Ֆրանսերենի խմբերի հետ, որտեղ մենք իրար ներկայացնում էինք Ֆրանսիայի, Անգլիայի և իհարկե Հայաստանի մշակույթները: Մենք ուսումնասիրեցինք Անգլիական հարսանիքների մշակույթը, և Ֆրանսիական զգեստերի մշակույթը 17-18 դարերում:

Վիկտորինա

Մրցույթ, որից կարող էր ազդել մեր ինքնավստահությունն ու ինքնագնահատումը: Ինչ կարող եմ ասել, իհարկե ես սիրում եմ խաղեր, որտեղ առաջին հերթին մեծ դեր խաղում է հենց ուղեղը, և այսպիսով ունենալով թիմ, որի մասին չէի էլ կարող մտածել մենք պատրաստվեցինք այդ մրցմանը: Առաջին հերթին մեզ հարկավոր էր մի անուն, որից մենք կունենայինք հաղթական ոգի, Արմենոիդ՝ անպարտելի անուն մեր թիմի համար: Խաղը բաղկացած էր երեք փուլից, որտեղ մենք հաղթահարելով երկու փուլերը, սակայն Էյֆորիան ավելի ուժեղ դարձավ և մեր թիմը սկսեց թուլանալ, և այդ պատճառով մենք ունեցանք ոչոքի ուրիշ թիմերի հետ: Սակայն շուտով կլինի ևս մեկ մրցույթ, հուսով եմ այս անգամ հաղթանակը մերն է լինելու:

Ճամփորդություն

Եկավ նոր Ուրբաթ, և եկավ նոր ճամփորթություն: Այս անգամ դեպի Արմավիր, իսկ ավելի ճիշտ՝ Սարդարապատ: Այնտեղ մենք առաջին հերթին այցելեցինք Սարդարապատի թանգարանը, որտեղ որ ծանոթացանք հին կահույքների, գործիքների և այլ առարկաների հետ: Այդտեղ նույնիսկ կային նշված սվաստիկաները, որոնք ես շատ եմ սիրում: Պտտվելով թանգարանի շուրջ մենք գնացինք արդեն հենց Սարդարապատի զանգերի մոտ, որտեղ բարձր ձայնով երգեցինք Սարդարապատի երգը, և հետո նաև իմ առաջարկով մենք երգեցինք <<Արազ Ափին>> երգը: Ամեն ինչ հոյակապ էր, սակայն ժամանակն էր հրաժեստ տալ մեր Սարդարապատին և գնալ դեպի այնտեղ, որտեղ գտնվում է մայր աթոռը: Էջմիածին գնացինք և իհարկե առաջին տեղերը, որտեղ պետք է գնայինք այն Շողակաթի և Սուրք Հռիփսիմեի տաճարներն էին: Հոգիներս մաքրելուց հետ մենք որոշեցինք մի տեղ նստել, թեյ խմել և ուղղակի տաքանալ: Գտանք մի մեծ սակայն հին պանդոկ և սկսեցինք վայելել մեր թեյերը: Եվ այստեղից մեր ճանապարհորդությունը հասնում է իր վերջին: Ես կբնութագրեմ այս ճամփորդությունը մի նախադասությունով: Սա այն ճամփորդությունն է եղել ինձ համար, որը ավելի վառ է դարձրել իմ մեջի հայրենասիրական կրակը:

Վանո Սիրադեղյանի քննարկում

Վանո Սիրադեղյանը մահացավ: Նրա անվան շուրջ ամենատարբեր խոսակցություններ են հնչում, իսկ ավելի ճիշտ, նրան համարում են մեր ժամանակների ամենահակասական կերպարը: Սիրադեղյանը հետաքրքիր գրիչ ունի: Մասնագետները նույնիսկ վարանում են ասել՝ նա լավ գրող է, թե ՝ ոչ :

Եւ նրան նվիրվծ քննարկմամը մենք հենց նրա ստեղծագործություններից էինք խոսելու՝ առանց թեմայից շեղվելու. դա դասատուների կանոն-պահանջն էր: Երբ հասավ իմ ելույթի հերթը, ես շեղվեցի այդ կանոնից: Քաղաքականություն շատ եմ սիրում, չդիմացա: Իմ ելույթից հետո տարբեր դասատուներ եկան՝ ասելու, թե ինչու ես խոսեցի քաղաքականությունից: Իմ պատասխանը մեկն էր ՝ նրա ստեղծագործություններն էլ հենց քաղաքականության մասին են: Ներկայացնում են դառն իրականությունը, որը, տեսնես, ո՞վ էր ստեղծել: Որ խոսքի ազատության շեմն իջել է, նույնիսկ կովն է խոսում մեր երկրի մասին և բողոքում։

Ինչեւէ, Սիրադեղյանը այդքան էլ հայտնի գրող չէր, և այդքան էլ լավ չէր գրում, սակայն ընտրելով իր այն ստեղծագործությունը, որը շատ լավ էր նկարագրում մեր երկրի վիճակը ես կարողացա իմ ելույթը կառուցել, թեեւ դրա շուրջ էլ հակասական տրամադրություններ ձեւավորվեցին:

Դեպի Բուժական

Սովորականի պես, արթնանալ հավաքվել և միանալ խմբին։ Սակայն ես չէի էլ սպասում, որ մեր տրանսպորտը լցված կլինի բազմաթիվ ընկերներով և ծանոթներով։ Բուժական մեկնելու ընթացքում մենք լսեցինք և երգեցինք տարբեր երգեր։ Հերթը ինձ եկավ, երբ ես եմ դնելու իմ սիրած երգը։ Եվ ինչպես Ցեղակրոն և ազգի զավակ ես դրեցի և երգեցի Սարդարապատը, Զարթիր Լաոն և Զեյթունցիների քայլերգը։ Ուրախ տրամադրության տակ մենք հասանք Բուժական։ Փաստորեն Բուժականի լեռներում Հայ ֆիդայիներն օղակ գցելով թուրք ասկյարներին կարողացել են վերացնել նրանց։ Բուժական բարձրանալը դժվար էր, սակայն մենք այդ դժվարությունը չէինք զգում, քանի որ քննարկում էինք, թե հայը ի վերջո արիացի է, թե ոչ։ Մենք հասանք Բուժականի վանքը, սակայն ես զգացի այնտեղ հիասթափություն տեսնելով, թե ինչպես է պղծված և այլանդակված եկեղեցու պատերը։ Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե չվերահսկենք մեր պատմության մասնիկները, այն կդառնա վանդալիզմի զոհը։ Մի քիչ իջնելով այդ վանքից մենք կանգնեցինք մի տեղ, որտեղ մենք` տղաներս խորոված էինք պատրաստում, այն ժամանակ, երբ կանայք ուսումնասիրում էին վանքը, զբոսնում անտառում, և ուղղակի հանգստանում։ Ժամանակին մենք նաև մաֆիա ենք խաղացել, որտեղ ես եղա Դոնը, և հինգ րոպե չանցած ինձ բացահայտեցին։ Այսպես լավ ժամանակ անցկացնելով մենք մեկնեցինք դեպի տրանսպորտ, և հետո տուն։ Ինչ ասեմ, ճամփորդությունը ինձ դուր եկավ, որ կարող մի 20 տարի հիշեմ։

Դեպի Գյումրի

Սեպտեմբերի 1. օր, որի մասին լսելիս շատ աշակերտների և ուսանողների մոտ ահ ու սարսափ է առաջանում: Սակայն մեր դպրոցը որոշեց այն ավելի ուրախ դարձնել մեզ համար: Այսպիսով, ժամը 7:30 մենք հասնում եմ երկաթուղու կայարան, որոշ ժամանակ անց` մեր տեղը զբաղեցնում գնացքում: Ես այս ճամփորդությանն անհամբեր եմ սպասել. ընկերներիս հետ գնում եմ իմ հայրենի քաղաք:

Ճանապարհին ես խոսում էի տարբեր թեմաների շուրջ իմ ընկերների հետ՝ քաղաքականությունից մինչեւ հեռախոսային կախվածություն, Ճապոնիա ու ճապոնական մշակույթ: Հասնելով Գյումրի՝ մենք սկսեցինք մեր քայլքը դեպի կենտրոն, սակայն ճանապարհի կեսից մենք, որոշեցինք գնալ դեպի Ձիթողցյանների թանգարան՝ ևս մեկ անգալ ծանոթանալու Գյումրիի մշակույթին, պատմությանն ու 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարասկզբի կենցաղին:

Այդտեղ ինձ հաջողվեց տեսնել իմ նախնիների նկարները, պապիկիս տատիկը՝ Հայկանուշ Ղասաբյանը երգել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ 1912 թվականին ՝ պրեմիերայի օրը: Այս լուսանկարում պապիկիս տատիկը երկրորդ շարքի աջից երկրորդն է:

Թանգարանում մեզ ամեն ինչ դուր եկավ և մենք արդեն պետք է գնայինք մյուս ուղղությամբ ՝ տատիկիս տուն: Քայլեցինք Գյումրու ՎԱրդանանց հրապարակով, եղանք Ս. Յոթ Վերք եկեղեցում, հետո հասանք տատիկիս տուն: Սովորականի պես իմ տատիկը ջերմ ընդունեց մեր հյուրերին և հյուրասիրեց գյումրվա ավանդական ուտեստներով: Ընթացքում տատիկս նաև ներկայացնում էր մեր տոհմը և մեր պապական տունը, որը կառուցվել է 1926 թվականին: Անկեղծ ասած, ես էլ մի քանի բան չգիտեի իմ տոհմի մասին, իմացա: Փաստորեն, իմ նախնիները մեծ դեր են խաղացել Գյումրիի մշակութային կյանքում: Ես հպարտությամբ լսում էի տատիկիս: Վերջում նա, իհարկե, խոսեց քաղաքականությունից եւ կիսատխուր ասաց, թե մեզ ինչ Հայաստան են թողել: Իսկ ես նրան ասացի, որ մենք կլինենք մեր հայրենիքն ազատագրողը եւ կվերցնենք մի բան էլ ավելին, քան ունեցել ենք: Այս տրամադրությամբ մենք հրաժեշտ տվեցինք տատիկիս եւ շարժվեցինք դեպի Գորկու անվան զբոսայգի: Սատանայի անիվից մեր առջեւ բացվց Գյոմրին՝ գողտրիկ, ինքնատիպ: Ամենաբարձր կետում մենք համոզվեցինք, որ այդ անիվը մեզ կարող է պահել, իսկ մինչ այդ կասկածում էինք: Սնվել, հանգստանալ, կիսվել տպավորություններով՝ սա էլ հասցրեցինք ու վերադարձանք կայարան: Իսկ գնացքում ՝ խաղեր, զրույցներ, անգամ ՝ խաղադրույք, թե երբ ենք տեղ հասնելու. Մայրաքաղաքի լույսերը երեւացին, գնացքը կանգնեց, վագոնները մնացին հետեւում, իսկ մեր հուշերում ՝ նոր ծանոթություն, նոր տեղեկատվություն ու հրաշալի ժամանց հայրաքաղաքում: