Երիտասարդ պատմաբանների գիտաժողով

Իմ կարծիքով, եթե դու ուզում ես ավելի լավ իմանալ քո երկրի մասին, ապա պետք է սկսես իր պատմությունից և քաղակականությունից: Այս երկու ասպեկտներով ես զբաղվում եմ սկսած 9-րդ դասարանից: Քանի որ ես հայրենասեր եմ և կողմ եմ ազգային գաղափարախոսությանը, ապա ես նաև պետք է տարածեմ իմ միտքը, ներկայացնեմ իմ տեսակետը, հակառակ դեպքում իմ մտքերը ուղղակի կմեռնեն: Այդ իսկ պատճառով ինձ հրավիրեցին դեպի մի շարք ժողովներ, որոնք հենց կապված են ինձ համար ամենահետաքրքիր թեմաների հետ:

Նոյմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբ ընդանում էր երիտասարդ պատմաբանների հանդիպումներ, ժողովներ և այլն: Լինելով հետաքրքրասեր, թե քաղաքագիտությամբ, և թե պատմությամբ: Այսպիսով ես մասնակցեցի երկու այդպիսի հանդիպումների՝ առաջինը Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ-ում, թեման էր՝ Միջազգային հարաբերություններ և Քաղաքագիտություն: Հանդիպումը տեղի էր ունեցել մի մեծ դահլիճում, որտեղ տարբեր ուսանողներ ունենում էին իրենց ճառերը: Ելույթները տարբեր էին՝ սկսած տարբեր երկրների միջև հարաբերությունների մասին, և վերջացրած Հայաստանի հետ կապված դիվանագիտական խնդիրների մասին: Հիմնականում ինձ դուր եկավ այդ հանդիպում, քանի որ ես այնտեղ նաև կարողացա սովորել հռետորական նոր մեթոդներ, որոնք կստիպեն բոլորին լսել քեզ մեծ հետաքրքրությամբ: Նաև ահա հետևյալ լուսանկարը, որը կարծում եմ նաև դարձել է հայտնի կրթահամալիրում՝

Դեկտեմբերի 3-ին արդեն սկսվում էր նոր հանդիպում: Այս անգամ արդեն ժողով էր զուտ համաշխարհային պատմության թեմայով: Ես այդ ժամանակ որոշեցի միայն լսել, քանզի հիմնական հարցերը արդեն տալիս էր իմ հարգելի ուսուցիչ՝ պարոն Տիգրանյանը: Թեմաները նույնպես շատ տարբեր էին, կար հին աշխարհի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների պատմությունների մասին: Կարելի է ասել այս հանդիպումնել էր հետաքրքիր, սակայն եղան տարբեր տեխնիկական խնդիրներ, և մենք տեղափոխվեցին ուրիշ սենյակ: Ճիշտ է՝ այն տևեց ավելի երկար քան նախորդ հանդիպումը, որտեղ ես մասնակցել եմ: Նաև մի վրացի ճառ ունեցավ ոչ առկա վիճակում, այսինքն համակարգչի օգնությամբ: Ճիշտ է, եղել էին տարբեր համացանցային խնդիրներ, սակայն նա կարողացավ իմաստը հասցնել մեզ: Այսքանից հետո, լինելով նոր տեղեկություններով լի, ես այդ թեմայով նաև խոսացի տարբեր ուսուցիչների հետ:

Ի՞նչ կարելի է ասել, կարելի է ասել, որ երիտասարադները լավ էին պատրաստվել իր ելույթը ունենալու համար: Իհարկե, կեսը կարող է ձանձրացրել էին լսողներին, սակայն դա միայն փոքրամասնությունն էր: Հիմնականում ինձ դուր եկավ, բավականաչափ հարմարությամբ, բավականաչափ խոսքերի մատչելիությամբ, և ամենակարևորը, որ լսողներն էլ իր դերը ունեցան այդ հանդիպումների ժամանակ:

Հաշվետվություն

  1. Ձեր ընտրությամբ առարակաների գործունեությունը

Ընտրության առարկաններն են՝ Պատմություն, Անգլերեն, Գերմաներեն, Էկոլոգիա. Մասնակցել եմ պարապմունքների մեծ մասին, կատարել տրված առաջադրանքները:

  1. Մասնակցություն նախագծերին

Նախագծերի մասնակցություն- Ազատ խոսքի ակումբ բացման նախագիծը, բարի ու չար նախագիծը, Մոնթե Մելքոնյան նախագիծը:

  1. Մասնակցություն ճամփորդություններին

Մասնակցություն ճամփորդություններին- Տավուշ, Գյումրի և Ալավերդի:

  1. Մասնակցություն կրթահամալիրային տոներին

Չկա մասնակցություն:

  1. Կատարած աշխատանքները

Անգլերեն- ոչ քիչ ոչէլ շատ, Մաթեմաթիկա- ոչ քիչ ոչ էլ շատ, Էկոլոգիա- ամբողջովին կատարված, Հայոց լեզու/ Գրականություն- կատարված, Պատմություն- ամբողջովին կատարված, Հասարակագիտություն- ամբողջովին կատարված:

  1. Անպայման նկարներ ու տեսանյութեր
  2. Վերջնաժամկետը դեկտեմբերի 16