Գիտաժողովի հրավեր

Նախ և առաջ ինչու ես որոշեցի գրի առնել այս թեման, և ընդհանրապես՝ ինչու կազմակերպել գիտաժողով: Պետք է սկզբում հասկանալ, թե ինչ թեմայի շուրջ է լինելու գիտաժողովը՝ այն է, որ ազգայնականությունն է մեր պետության և ազգի փրկությունը: Շատ ազատականներ համաձայն չեն լինի այս գաղափարախոսությանը: Սակայն պարզ է դառնում, որ ազգայնականությունը չի կարելի ուղղակի ներկայացնել և խոսքը տալ այլ մասնակիցներին, այն պետք է ներկայացնել մի քանի թեմաների շուրջ, պետք է ներկայացնել, թե ինչու ընդհանրապես որոշեցինք, որ ազգայնականությունը կարող է լինել մեր փրկությունը, պետք է ներկայացնել, թե ինչ է ընդհանրապես ազգայնականությունը: Հենց այդ իսկ պատճառով մենք որոշեցինք կազմակերպել գիտաժողովը: Պարզ է, որ այն կարող է շատ արագ դառնալ բանավեճ, որին ես չեմ զարմանա, սակայն, եթե չլինի բանավեճ, այլ ընդամենը հասարակ քննարկում, ապա այն կնաշանակի, որ կամ այդ գաղափարին մեծամասնությունը համաձայն են, կամ այդ գաղափարին չհամաձայնվող անձերը չհամարձակվելով գալ քննարկմանը: Մի խոսքով՝ հրավիրում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներին այս կլոր սեղանին, ի վերջո տեսնենք ինչ կասի պատանի սերունդը այս տեսակի փրկության մասին: