Ռազմամարզական ճամբար

Անմոռանալի ճամփորդության 4 օրեր: Ու ես կցանկանայի, որ այդ օրերի քանակն առնվազն տասը լիներ: Ի՞նչ տվեց ինձ արատեսյան ռազմամարզական հավաքը: Սկզբի համար՝ մի քանի ֆոտո:

Բնության ու հայրենիքի գեղեցիկ մասնիկի հետ շփումն ամենակարեւորն էր այս օրերի ընթացքում: Հայրենիքն ավելի շատ ես սիրում, երբ սկսում ես ավելի լավ ճանաչել: Սա նաեւ լավ ընկերներ ձեռք բերելու, հետաքրքիր քննարկումներ ունենալու ու մայր բնությանը օգուտ տալու առիթ էր:

Իսկ ամենահետաքրքիրը ընկերական շփումն էր ու հագեցած առօրյան: Վայքի ռազմամարզական բազայում մենք զինվորական պատրաստվածություն անցանք: Սովորեցինք նռնակ նետել, կապ հաստատել լարային հեռախոսով, կրակել: Նաեւ հերթափոխի ենք կանգնել, կանխել պայմանական թշնամու հարձակումը , մեր հաղթական դրոշը կանգնեցրել ենք ազատագրված բարձունքում:

Իսկ երեկոյան խարույկի շուրջ էինք հավաքվում, զրուցում, երգում: Ճանապարհին էլ մենք լուռ չէինք:

Մենք հասցրեցինք նաեւ Գնդեվանքում լինել: Ճանապարհը դժվար հաղթահարելի էր, պետք է իջնեինք ձոր ուժեղ արևի տակ, սակայն ինչպես ասված է Լեբլեջիների խմբերգի մեջ. -մենք քաջ տոհմի զավակներն ենք, մանր մունր փորձանքներից չենք փախչի: Հասանք տեղ, աղոթեցինք, տեսանք վանքը և ետ եկանք նույն ճանապարհով: Մյուս կանգառը Սբ.Կարապետ եկեղեցին էր, որը կիսախոնարհված էր, այդտեղ էլ մի քանի լուսանկար արեցինք, տեսանք եկեղեցին, զգացինք զորությունն ու վերադարձանք Երևան:

Որպես ամփոփում ես կարող եմ ասել, որ իրոք արժեր լինել Արատեսում: Հաճույք, որը չի լինի մոռանալ: Մի խոսքով. ճամփորդեք և վայելեք, կյանքը մի անգամ է տրված:

2021-2022 հաշվետվություն

Հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով, բանավեճերով, նախագծերով ու ճամփորդություններով լի ուսումնական տարին մնաց հետևում: 2021-2022-ը արդեն անցյալ է, բայց այն, ինչ տեղի է ունեցել այդ ընթացքում դեռ հիշվում է, խոսվում և քննարկվում: Ես սկսեցի երգել, այո, մի՛ զարմացեք, Արատեսի ռազմամարզական ճամբարը հենց այն վայրն էր, որտեղ մենակ կամ խմբով պետք է երգեինք հայրենասիրական ու ազգային երգեր:

Սա այն հղումն է, որը կպատմի արատեսյան հիասքանչ 4 օրերի մասին՝

Ռազմամարզական ճամբար

Իսկ գնացքը, որը ինձ ու դասընկերներիս մի քանի անգամ Գյումրի տարավ հիանալի վայր էր հումորի, ծիծաղի ու խաղերի համար:

Եթե մեկ բառով նկարագրենք այս տարին՝ այն հետաքրքիր էր: Ստեղծագործական առումով էլ հետաքրքիր դրվագները քիչ չէին. հոլովակներ անգլերենով և հայերենով, որոնք ուրախացրեցին մեզ և համալրեցին մեր դպրոցի տեսաարխիվը: Իսկ այս հղումները կարող են ավելի լավ ներկայացնել մեր բուռն ուսումնական տարին:

https://wp.me/p5C8vp-1Ux
https://wp.me/p5C8vp-1H6
https://arenminasyan12.wordpress.com/2022/06/13/%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Ամառային ճամբարի ճամփորդություն

Սովորական օրվա պես, մեր ջոկատը սկսվեց հավաքվել մեր սիրված և ճանաչված նկուղում: Ոչ բոլորն էին եկել, սակայն մեծամասնությունը տեղում էին: Նստեցինք մեր երթուղայինը և մեկնեցինք դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Ես մի անգամ եղել էի այնտեղ, սակայն վաղ տարիքում, երբ չէի կարող գնահատել կտավների արժեքը: Սկզբում գնացինք երրորդ հարկ, որտեղ պատկերված էր Սարյանի օտարյերկրյա կտավները՝ հիմնականում եգիպտական էին: Սակայն ինձ ամենաշատը հետաքրքրեց երկրորդ հարկի կտավները, որտեղ պատկերված էր արդեն հայկական լանդշավթները, կառույցները, պատմությունը և այլն:

Սկզբում երևում էր, թե ինչպես էր նա նկարում ըստ ակադեմիական սկզբունքների, սակայն կամաց-կամաց ավելի վառ գույներով նկարներ էի տեսնում: Մենք նաև տեսանք նրա արհեստանոցը, որտեղ կար նաև իր չվերջացրած կտավները:

Կխափեմ, եթե ասեմ, որ ձանձրալի էր, քանի որ ես նպատակորեն եմ գնացել այդ թանգարան, որպեսզի տեսնեմ այն, ինչը դժվար, թե հանդիպես այլ տեղեր, որպեսզի ի վերջո ծանոթանաս մի այլ հայ մեծի հետ, ով որ իր դերն է ունեցել հայոց մշակույթի և արվեստի մեջ: