Նամակ ԳԹԿ-ին

Քանի որ դուք արդեն ծանոթ եք մեր այլընտրանքային ծրագրի հետ, ես որպես ՄՍԿՀ-ի սովորող կներկայացնեմ, թե ինչպես ենք մենք մոտենում կրթությանը։ Նախ և առաջ ես կցանկանայի ներկայացնել մեր սովորելու մեթոդները։ Շատ պետական դպրոցներում գնահատման ձև այդքան էլ արդար չի, և սովորողը կարող է ստանալ ոչ բավարար գնահատական չլինելով արժանի այդ թվանշանին։ Սակայն մեր մոտ գնահատվում է ոչ միայն գրելու և սովորելու հմտությունը, այլ նաեւ մեր անհատականությունը, խոսելու ակտիվությունը, ճանապարհորդությունները և այլն։ Շատ լավ օրինակ կարող է ծառայել անգլերենի և մաթեմատիկայի դասընթացները, օրինակ մաթեմատիկայում մենք ոչ միայն գրքի խնդիրներն ենք լուծում զուտ հաշվարկներով, այլ նաեւ լուծում տրամաբանական խնդիրներ, լուծում դասատուի ստեղծած խնդիրներն և ընդհանրապես, քաղում ենք մաթեմատիկայի դասից այն, ինչը մեզ օգուտ կտա, թե հիմա և թե ապագայում։ Իսկ անգլերենի դասին մենք ավելի շատ կենտրոնանում ենք սովորողի խոսելու հմտությանը և նրա ֆիզիկական ակտիվությանը։ Գնահատվում է նաեւ ճանապարհորդությունները։ Քանզի պետք է հենց ճանապարհորդությունից կարող ես քաղել ամենաշատ տեղեկություն համապատասխան առարկայից։ Մենք ուրախ կլինենք ձեզ, որպեսզի ինքներդ տեսնեք մեր այլընտրանքային ծրագիրը և իր արդյունքը, հուսամ դուք կողջույնեք մեր գործնթացը։