«Ցեղասպանություն. պատճառներ, ընթացքը, հետևանքներ, առանձնահատկություններ» վերլուծություն

Ինչպես գիտենք՝ ցեղասպանությունը մարդկության դեմ ամենամեծ հանցագործության տեսակներից է: Սակայն ի՞նչպիսի հանցագործությունները մարդկության դեմ կարելի է համարել ցեղասպանություն, և արդյո՞ք ցեղասպանությունը այն ցեղասպանությունն է, որը մենք գիտենք: Այս հարցերի պատասխանի համար մենք կազմակերպեցինք մի շարք քննարկումներ ցեղասպանության հետ կապված: Սկզբում սկսեցինք սահմանել ցեղասպանություն հասկացողությունը, որտեղ օգտագործեցինք, թե տարբեր օրենսգրքերի հոդվածները, և թե հայտնելով մեր կարծիքները, քանզի պետք է նաև անհատի կարծիքը դեր խաղա այդ թեմայի շուրջ:

Մյուս քննարկման ժամանակ մենք պարզեցինք նաեւ, որ ցեղասպանության զոհերն են ոչ միայն մարդիկ, այլև մշակույթը, քաղաքակրթությունը և այլն: Կարելի է նաև համարել մշակութային ցեղասպանություն այն ժամանակ, երբ Տրդատ Գ-ն ընդունեց քրիստոնեությունը, որից հետո սկսեցին քանդել հեթանոսական տաճարները, հետապնդել մտավորականներին, սպանել քրմերին և այլն: Սակայն, իմ կարծիքով, առաջին ցեղասպանությունը եղել է մարդկության հանդեպ այն ժամանակ, երբ հոմոսապիենսները ամբողջությամբ ոչնչացրեցին նեանդերթալցիներին:

Իսկ ինչու հնարավորչի եղել կանխել ցեղասպանությունները: Պատճառները կարող են մի քանիսը լինել. օրինակ՝ ցեղասպանող ազգը կամ պետությունը ավելի զորեղ էր և կարող էր դիմադրել այն պետություններին, որոնք փորձում էին կանխել ցեղասպանությունը: Հենց այդ պատճառով է, որ արևմտյան հասարակությունը ասում է ցեղասպանությանը ոչ՝ 20-րդ դարից սկսած մինչև այս օրերը, և այն ժամանակ, երբ Կարմիր Կխմերներն անտեսելով արևմուտքի հորդորները շարունակում էին ոչնչացնել իրենց ժողովրդին, կամ օրինակ, Իդի Ամինի բռնապետության ժամանակ՝ Աֆրիկայում: Բայց պետք է նշել, որ արևմուտքն էլ է կատարել մի քանի արյունոտ ցեղասպանություն. Բելգիական իշխանությունը Կոնգոյում, կամ Ֆրանսիան՝ Ալժիրում: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը համարվում է Հայոց Մեծ եղեռնը, որին զոհ գնաց 1.5 միլիոն հայ, ոչնչացվեց Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգության զգալի մաս, հայրը սփռվեցին աշխարհով մեկ: Մի քանի տասնյակ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց այն իրագորոծողի հետնորդ Թուրքիայից: Մենք ակնկալիք ունենք, որ ԱՄՆ-ն կարող է կանխել աշխարհում ցեղասպանությունները, և շատ անգամ աշխարհը իր հույսը դնում է հենց ԱՄՆ-ի վրա, սակայն կարո՞ղ ենք մենք վստահել այն պետությանը որպեսզի կանխի ցեղասպանությունները այն ժամանակ, երբ այդ պետությունը հենց ցեղասպանությունից է ստեղծվել, խոսքը գնում է բնիկ ամերիկացիներին ոչնչանելը:

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Ինչպես ցանկացած հանցագործության, նոր ցեղասպանության կանխման դեպքում կարեւոր գործոն է նախորդների դատապարտումն ու ոճրագործներին պատասխանատվության ենթարկելը: Հիտլերն, օրինակ, հրեաների ցեղասպանությունն իրագործելիս, ասել է ՝ «Ի վերջո, ո՞վ է հիմա խոսում հայերի բնաջնջումը»: