Ռաֆայել Իշխանյանի ստեղծագործության վերլուծություն

Գրքի վերնագիրն արդեն հուշում է, թե որն է լինելու հիմնական թեման: Սկզբում մտածում էի, որ այս գիրքն էլ լինելու է հայոց պատմության մյուս գրքերի նման, բայց՝ ավելի խորացված: Սակայն այն ժամանակ ես չգիտեի, թե ով է Ռաֆայել Իշխանյանը, չգիտեի նրա գաղափարների ու մտածելակերպի մասին: Ու այստեղ հարկ է հիշել հայտնի խոսքը՝ « Չի կարելի գրախոսել գիրքը միայն իր կազմով»:

Իշխանյանը լեզվի ծագման ուսումնասիրություններին կարեւոր տեղ է հատկացրել, փորձել է ներկայացնել ՝ որտեղից է ծագել հայոց լեզուն, ինչ քաղաքակրթություններին զուգընթաց է ձևավորվել: Իսկ հայերի ծագման մասին տեղեկատվությունը բազմաթիվ ուսումնասիրությունների, փաստերի ու վերլուծությունների համադրման արդյունք է:

Մենք կարդում ենք, որ հայերն իսկապես հնդեվրոպացի են, և իսկապես տեղաբնիկ են: Իշխանյանը ներկայացնում է հայերենի և շումերերենի, աքքադերենի, խեթերենի և այլ հին քաղաքակրթությունների լեզուների հետ բազմաթիվ նման բառեր: Պարզ է դառնում, թե ինչու էին այդ ժամանակաշրջաններում մեզ կոչում Հայասսա. խեթթերենում <<ասսա>> մասնիկը ցույց է տալիս հոգնակի թիվը, ինչպես մերը<<ք>> մասնիկը: Այսինքն Հայասսան կարելի է վստահորեն կոչել հայկական պետություն, կարճ ասած՝ Հայասսան նշանակում է Հայք կամ հայեր:

Իշխանյանը այդ հոդվածներում ոչ միայն կենտրոնացել էր միայն լեզուների և ծագումի վրա այլ նաև հենց պատմության վրա, քանզի այդտեղ նա նաև ներկայացնում է, թե ինչպես են կոչել հայկական լեռնաշխարհի բնակիչներին այլազգիները, օրինակ՝ աքքադներն մեզ սկզբում կոչել են Արմանի, հետո Ուրաշտու, իսկ Շումերներն կոչել են մեզ Արմինուա: Ի միջիայլոց, այդ ժամանակաշրջաններում կային երկու երևելի հայկական պետություններ՝ Արատտան, հետո Հայասսա-Ազզին և հետո վերջապես Ուրարտուն: Նաև ես այստեղ գտա մի տխուր իրողություն՝ հենց Հայասսաններն ու Կասկերն են գրավել Հեթթերի մայրաքաղաք Հաթուշան և վերացրել այն: Եվ հետո կոտորել են տեղացի բնակիչներին և քաղաքը ոչնչացրել: Սակայն սա իրականությունն է, սև և սպիտակ իրականությունը:

Իհարկե, Իշխանյանը ներկայացրել է հայոց պատմությունը ավելի մասնագիտական և ավելի կոնկրետ: Սակայն եկենք չմոռանանք, որ Իշխանյանը եղել է բանասեր, այլ ոչ թե մասնագիտացված պատմաբան, այդ իսկ պատճառով նրան տարբեր պատմաբաններ քննադատում են: Բայց հիշենք, որ Իշխանյանը նաև գրի է առել ոչ միայն պատմության ճյուղը, այլ նաև էթնոլոգիան, լեզվաբանությունը և այլ կատեգորիաներ: Սա այսքանն է ինչ կարողացա ներկայացրել, բայց ես ներկայացրեցի նրա հոդվածների ընդամենը փոքր մասը: Իմ կարծիքով նրա գրությունները դեռ պետք է ավելի շատ ուսումնասիրել, և ինչու ոչ, նաև տարածել այն հասարակության մեջ, որպես գործիք ինքնությունը ճանաչելու համար, քանի որ պետք է միշտ հետևել այս խոսքի գաղափարին. -անցյալն է ներկայի և ապագայի հիմքը:

Comfort food

Many people under this theme will write for example foods which are enjoyable, or the foods which are healthy and etc. But I think the comfort food is the food which you can eat and don’t be harmed or damaged. I have grown up as Armenian in Gyumri, I had a lot of sports and struggeled in controling my eating regime. And that’s why for me the comfort food is the food which i’m able to eat and atleast gain something nice from the food.

Մաթեմատիկա 4.21.22

1.Գեներալի խնդիր: Ամեն օր, օրվա ֆիքսված ժամին, գեներալի տանը մոտենում է մեքենան և նրան տեղափոխում զորամաս : Մեքենան միշտ շարժվում է հավասարաչափ: Մի օր գեներալը դուրս է գալիս զբոսանքի մեքենայի ժամանումից 1 ժամ շուտ և շարժվում դեպի զորամաս: Ճանապարհին հանդիպելով մեքենային նստում է այն և հասնում զորամաս նախատեսվածից 20 րոպե շուտ: Քանի՞ րոպե է զբոսնել գեներալը:



2.Թվերի քանի՞ զույգ գոյություն ունի, որոնց և՛ գումարը, և՛ արտադրյալը, և՛ հարաբերությունը նույն թիվն է։

x+y=c, x*y=c, x/y=c

1 հատ

x = -1

y=1/2



3. Եռանկյան անկյունների աստիճանային արժեքները երեք տարբեր ամբողջ թվեր են: Որքա՞ն է այդ եռանկյան ամենափոքր և ամենամեծ անկյունների հնարավոր նվազագույն գումարը:
եթե a<0, a∈Z ուրեմն a = 1

a+b+c = 180

b+c=179

եթե b<179, b∈Z, b-c=177 ուրեմն b=178

c=1

a+b=179

4.Ալենը, Դավիթը և Վահեն կանգնած են բակում։ Ալենն ասում է, որ Դավիթից երկու անգամ ավելի հեռու է, քան Վահեից, Դավիթն ասում է, որ Վահեից երկու անգամ ավելի հեռու է, քան Ալենից, իսկ Վահեն ասում է, որ Դավիթից երկու անգամ ավելի հեռու է, քան Ալենից։ Նրանցից առնվազն երկուսը ճիշտ են ասում։ Ո՞վ է ստում։

Դավիթն է ստում: Քանի որ, եթե Ալենն ու Վահեն ասում են, որ Դավիթից 2 անգամ հեռու են, ուրեմն Ալենն ու Վահեն Դավիթի համար երկու անգամ հեռու են:

Համո Սահյան հայը

Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ  այդ  բանաստեղծը` Համո Սահյանը:
      Ոչ,  սոսկ  բնանկարներ չէ, որ  Սահյանը  բերեց մեր պոեզիային,  այդ բնանկարների  ծալքերում,  նրա ամենախոշոր շերտերում  մի արդար  ու  բարի,  մեծ ու ազնիվ  հոգու  շարժում  կա,  հոգու  ամբողջ մի պատմություն,  իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ  այլ  ինչ  է, եթե ոչ  պատկերների  խորքում  թաքնված հոգու պատմություն…

                                                                                                           Վահագն Դավթյան

Եվ իսկապես, Սահյանի ստեղծագործությունները պարզ են, միեւնույն ժամանակ խորն ու մինչեւ հոգու հատակը հասնող: Նրա գրչով ամեն հայկականն ավելի պատկերավոր է ներկայացված. մեր հույզերը, ապրումները՝ հայրենիքի, մեր երկիրն ամբողջացնող յուրաքանչյուր խորհրդանիշի, ամեն քար ու թփի մասին:

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Մի փոքր խոսենք նրա կյանքի մասին: Ճիշտ է, շատ գրողների կյանքն ու ստեղծագործությունները հակասում են իրար, սակայն Սահյանի կյանքը ներդաշնակ է իր ստեղծագործություններին ու գաղափարներին: Սահյանի ծնվել է պարտություն չտեսած Սյունիքում, Լորի գյուղում 1914-ի ապրիլի 14-ին: Իր կրթությունը ստացել է հենց այդ բնակավայրում, և հետո 1927-ին գնացել է Բաքու միջնակարգ կրթություն ստանալու համար:  1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Ի միջայլոց, քանի որ նա եղել նաև Կասպիական նավատորմի նավաստի նա նաև մասնակցել է Մեծ Հայրենական պատերազմին: 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Հենց իր առաջին գրքով նա սկիզբ դրեց իր կյանքը որպես գրող, որի օրոք նա նաև ստացավ Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանները: Նաև չի կարելի մոռանալ, որ նա նաև եղել է Կոմունիստական Կուսակցության անդամ, և իր ներդնումով այդտեղ նա կարողացավ մի այլ կերպ ծաղկացնել և շենացնել իր հայրենիքը:

Նաև խոսելով նրա կյանքի մասին՝ կարելի է նաև ցույց տալ մի հազվադեպ նկար Համո Սահյանից, որի վերնագիրն էր <<Նավաստի բանաստեղծը>>

Ինձ դուր եկած բանաստեղծությունը:

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար 
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին 
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Համո Սահյանը այդքան էլ հայտնի չէ, ինչպես Թումանյանը, Չարենցը և այլն: Սակայն նրա գործերը, նրա արդարասիրությունն ու ազնիվությունը, և ի վերջո նրա հայրենասիրությունը հավասար դիրքի է արժանացնում Սահյանին Թումանյանի, և թե Չարենցի մոտ: Քանզի սխալ կլինի Համո Սահյանին հաշվել որպես միայն բանաստեղծ, նա զինվոր է, նա գրող է, նա հայ է:

Արցախյան կոնֆլիկտ

Ծագումը

Շատ մարդիկ կմտածեն, որ Արցախյան կոնֆլիկտը սկսվել է 1988-ին։ Սակայն, եթե ավելի խորանանք պատմության մեջ, ապա կտեսնենք, որ այն ծագել է դեռ 1918-ին, երբ դեռ կոնկրետ որոշված չէր տարածքային խնդիրները։ Սակայն հետո բրիտանացիների գործողություններից Արցախի հիմնական մասերը անցան Հայաստանին։ 1988-ին է նաև վերսկսվել Արցախյան կոնֆլիկտը, որտեղ Արցախի ժողովուրդը չհանդուրժելով ճնշումը Ադրբեջանի իշխանության կողմից որոշեց դիմել ինքնապաշտպանության, որի արդյունքում Արցախը հայտարարեց իր անկախացումը և սկսեց պայքարել իննսունականների պատերազմին:

Ժամանակագրությունը

Ըստ ժամանակագրությամբ այն իր թեժ կետը հասել է 20-րդ դարի վերջից մինչև 21-րդ դար, որտեղ տեղի ունեցան 3 ակտիվ գործողություններ, այն է՝ 1992-1994-ի պատերազմը, 2016-ի քառօրյա պատերազմը, և վերջինս 2020-ի ցավալի պատերազմը:

Լուծման տարբերակ

Ես տեսնում եմ լուծման տարբերակի մեկ ձև, որտեղ անրաժեշտ է կիռարել հիմնական ձյուղերը՝ դիվանագիտությունն ու ռազմականությունը: Եկեք հիշենք, որ 2003-ին եղել է պայմանագիր, որտեղ գրված է, որ ԼՂՀ-ն հանձնելու է Ադրբեջանին 5 շրջանները, և պահելով Քարվաճառն ու Բերձորը որպես ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար միջանցք, որից հետո կլիներ ռեֆերենդում և կորոշվեր արցախցիների ճակատագիրը հենց իրենց օրոք: Սակայն դիվանագիտության համար մեզ պետք են խաղաքարտեր, որոնք էին 7 շրջանները, բայց եթե դիվանագիտությունը չի կարող աշխատել, ապա գալիս է երկրորդի հերթը: Պետք է սկսել նվաճել կարևոր դիրքեր Քարվաճառում, Բերձորում և Հադրութում, այն թույլ կտա մեզ ունենալով այդ տարածքները սկսել բանակցել հենց այդ տարածքների շուրջ, որը թույլ չի տա մեծ տարածքային կորուստներ ունենալ, թե Արցախում և թե Հայաստանում:

Արդի վիճակ

Արդի վիճակը ներկա պահին բարդ է Հայաստանի կողմի համար, որովհետև իշխանությունների կողմից հայտարարած խաղաղության դարաշրջանը ուղղակի բերեց ավելի արյունոտ ժամանակաշրջանի, քան եղել է 1992-1994-ին: Պետք է ի վերջո հասկանալ, որ խաղաղության մենք կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ մեր թշնամին համաձայնվի այդ առաջարկին, սակայն ցավոք սրտի մենք ուղղակի թույլ մեզ թույլ ենք տալիս, որպեսզի մեզ վիրավոր են, ապտակեն, հարված են և գնան: Ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը. -Եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմին:

Մաթեմատիկա 16.4

1.Տրված են A(1,2) , B(-4,3) , C (-2,13) կետերը ։

ա․Գտի՛ր AC հատվածի երկարությունը ։

1-(-2)=3

13-2=11

3^2+11^2 = 9+121=130

AC=130
բ․Գտի՛ր AB հատվածի երկարությունը։

1-(-4)=5

3-2=1

5^2+1^2=26

AB=√26
գ․Գտի՛ր AB հատվածի միջնակետի կոորդինատները ։

x = (1+-4)/2= -1.5

y = (2+3)/2=2.5
դ․ Տրված կետերից որո՞նք են գտնվում x^2+y^2 =25 շրջանագծի վրա ։
B(-4,3)

4^2+3^2=25

2.Ապրանքի գինը երկու անգամ հաջորդաբար էժանացրին ,նախ՝ 50%-ով ,այնուհետև ՝ 20%-ով ։

ա․Քանի՞ դրամ կդառնա 1250 դրամ արժողության ապրանքի գինը երկու էժանացումից հետո ։

1250 — 1250*70%=1250-875=375

բ․Գտնել ապրանքի սկզբնական գինը ,եթե երկու էժանացումից  ապրանքն էժանացել է 510 դրամով ։

գ․Քանի” տոկոսով պետք է թանկացնել ապրանքը ,որպեսզի ստացվի սկզբնական գինը ։


3..Կա 120 գ 25% -անոց աղի լուծույթ։

ա․Քանի” գրամ աղի զանգվածն այդ լուծույթում։

բ․Քանի “ տոկոս աղ է պարունակում այդ լուծույթի 60գրամը ։

գ․Քանի” գրամ մաքուր աղ պետք է ավելացնել այդ լուծույթին ,որպեսզի նրանում ջրի և աղի զանգվածները հավասարվեն ։

4. Անտառահատների բրիգադը պլանով մի քանի օրում պետք է կտրատեր 216 մ^3 փայտ ։Առաջին երեք օրը բրիգադն աշխատում էր ըստ  պլանի ,իսկ հետո ամեն օր պլանից 8մ^3 -ով ավելի էր կտրատում ։Արդյունքում ժամկետից 1օր առաջ բրիգադը կտրատեց 232մ^3 փայտ ։

ա ․Ըստ պլանի օրական քանի “ մ^3 փայտ բրիգադը պետք է կտրատեր։

բ․Քանի” օրում բրիգադն ավարտվեց իր աշխատանքը ։

5.Տրված է ուղղանկյունանիստ ,որի հիմքը 6սմ կողմով  քառակուսի է, իսկ կողմնային նիստի անկյունագծի երկարությունը 10սմ է։
ա․Գտի՛ր ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը։
բ․Գտի՛ր ուղղանկյունանիստի ծավալը ։