ՀՀ-ի դատարանի համակարգը

Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Դատական իշխանության հատկանիշներն են. դատական իշխանության անկախությունը; դատական իշխանության ինքնուրույնությունը; դատական իշխանության առանձինությունը։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Սահմանադրական դատարանի առաքելությունը սահմանադրական արդարադատության իրականացումն է։ Այն կազմված է 9 անդամից, որոնցից 5ին ընտրում է ԱԺ-ն, իսկ 4ին ՀՀ-ի նախագահը/վարչապետը։

Սահմանադրական դատարանը պետական մարմինների համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում՝ապահովելով Սահմանադրության գերակայությունը, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի հիմնական լիազորությունը սահմանադրական վերահսկողությունն է։ Նա է որոշում օրենքների, ԱԺ-ի որոշումների, հանրապետության ղեկավարի հրամանագրերի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների սահմանադրականության համապատասխանելու հարցը։

Սահմանադրական դատարան կարող են դիմել.

  • պետության ղեկավարը;
  • ԱԺ-ն;
  • տեղական ինքնակառավարման մարմինները;
  • դատարանները;
  • գլխավոր դատախազը։

Սահմանադրական դատարանը կարևոր դեր ունի նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Եթե տեղի է ունեցել մարդու սահմանադրական որևէ իրավունքի կամ ազատության խախտում, և օգտագործելով դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ մարդը չի կարողացել վերականգնել խախտված իրավունքը, ապա նա կարող է դիմել Սահմանադրական դատարան։

Որոշակի դեպքերում համապատասխան դիմումի առկայությամբ Սահմանադրական դատարանը տալիս է եզրակացություններ.

  • հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին՝ ԱԺ դիմումով;
  • հանրապետության նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին՝կառավարության դիմումով;
  • համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին՝ կառավարության դիմումով;
  • Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ։ Այս հարցով դատարան կարող են դիմել հանրապետության նախագահը, ԱԺ-ն։

Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությւոնը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին։ Իրավասու հիմունքների հաաձայն ԱԺ-ն կարող է դիմում ներկայացնել Սահմանադրական դատարանին և, եթե հիմունքները իրոք իրավական խնդիր են առաջացնում, ապա Նա կարող է կուսակցության գործունեությունը կասեցնել կամ արգելել։

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

Առաջին ատյանի դատարան է այն դատարանը, որը լիազորված է տվյալ գործով հիմնկան համարվող հարցերով ըստ էության որոշումներ ընդունել։

Այդ դատարանների համակարգը բաղկացած է երկու օղակից՝

  • ընդհանուր իրավասության դատարաններ;
  • մասնագիտացված վարչական դատարան։

Դատարանների իրավասությանը ենթակա բոլոր գործերն առաջին անգամ քննվում են առաջին ատյանի դատարաններոմ։ Առաջին ատյանի դատարաններն ըստ էության քննում են քաղաքացիական, քրեական և վարչական բոլոր գործերը իրականացնում են օրենքով իրենց վերապահված այլ լիազորություններ։

Ընդհանուր իրավասության դատարանների համակարգը կառուցելիս օրենսդիրը փորձել է դատարաններին առավելապես մոտեցնել բնակչությանը, ապահովել արդարադատության մատչելիությունը, դատարանների տարածքային առավել հասանելիությունը։ Այս դատարանները քննում են դատական բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի իրավազորությանը վերապահված գործերի։ Այսպիսով՝ընդհանուր իրավասության դատարանները քննում են քաղաքացիական և քրեական բոլոր գործերը։ Սակայն, այս դատարանը քրեական գործերով իրականացնում է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վորահսկողություն։ Այս դատարանը գործը քննում է միանձնյա։ Այդ դատարանի գործունեությունը ղեկավարում և կազմակերպում է դատարանի նախագահը։ Նա պարտավոր է խստիվ պահպանել դատավորների անկախության սկզբունքը։ Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով՝ վերաքննիչ դատարաններում։

Վարչական դատարան. Վարչական դատարանը հանրապետությունում մեկն է և որպես մասնագիտացված դատարան առաքելություն ունի առաջին ատյանի կարգով ըստ էության քննել և լուծել օրենքով նապատեսված բոլոր վարչական գործերը։ Վարչական գործի առանձնահատկությունն այն է, որ վեճի կողմերից մեկը գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմին է։ Վարչական դատարանը միասնական կառույց ունեցող դատարան է՝ կազմված դատարանի նախագահից և 19 դատավորներից։ Այն առանձին կառուցվածքային միավորներ չունի։ Վարչական դատարանի վճիռները վերաքննության ենթակա չեն։

Եթե Առաջին ատյանի դատարանի վճիեը կամ դատավճիռը չի բողոքարկվել, ապա այն մտնում է ուժի մեջ։ Եթե չկան բողոքներ այն ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ դատարանները վերանայում են առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայելու միջոցով ստուգում է դրանց արդարացիությունը, օրնականությունը և հիմնավորվածությունը։ Վերաքննիչ դատարաններն ավելի արդյունավետ են դարձնում մարդու իրավունքների դատական պաշտպանությունը։

ՀՀ-ում գործում են վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանը։

Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

  • գործին մասնակցող անձիք;
  • դատախազը՝օրենքով նախատեսված դեպքերում;
  • գործի քննության չմասնակցած այն անձիք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող ակտ։

Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 16 դատավորից։ Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝

  1. ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
  2. հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
  3. հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  4. դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  5. դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
  6. դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
  7. Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
  8. վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
  9. ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
  10. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական մարմին է։ Այն բողոքի հիման վրա վերանայում է ստորին դատարանների դատական ակտերը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից։ Սակայն, ի տարբերություն վերաքննիչի, այս դատարանը սահմանափակվում է հետևյալ հարցերի պարզաբանմամբ. արդյո՞ք ճիշտ է կիրառվել օրենքը, գործի քննության կարգի խախտում թո՞ւյլ է տրվել, թե՞ ոչ։ Վճռաբեկ դատարանի նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։

Վճռաբեկ դատարանը կազմված է Վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից և դատավորներից։ Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ.

  • քրեական պալատ;
  • քաղաքացիական և վարչական պալատ։

Վճռաբեկ դատարանի պալատում գործերը քննվում են կոլեգիալ։

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը նրա պայմանների համակցությունն է

  • Ուսումնասիրել այդ պայմանները
  • Աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը, նախադրյալները
  • Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը
  • Աշխատանքային պայմանագրերի կնքման ժամկետները

Քննարկում ՀՀում աշխատանքային կարգերի մասին, չափահասների և անչափահասների աշխատանքային գործունեության տարբերակվածությունը

Աշխատողի և գործատուի իրավասությունների դուրսբերում, մեկնաբանում

Նպատակ՝

  • Իրազեկված լինել ՀՀում առկա աշխատանքային պայմաններից, աշխատանքային պայմանագրից

Առաջադրանք՝

Գրել 5 պատճառ ինչու է կարևոր լինել գրանցված աշխատող:

Պետք է սկսել մի պարզ և հայտնի փաստից. աշխարհը այդքան էլ բարի չէ, և քո սեփական հիմարության պատճառով կարող ես ունենալ, թե նյութային, և թե ժամանակային կորուստ: Հենց այդ պատճառով առաջին պատճառը կարող լինել այն, որ քեզ ուղղակի անվճար կօգտագործեն, քանզի այն ըստ օրենքի ապորինի չի, եթե գրանցված աշխատող չես: Երկրորդում կարելի է ուշադրություն դարձնել, թե որ տարիքում է անձը գնում աշխատանքի: Եթե անձը դեռահաս է, ապա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել նաև գրաֆիկի վրա, քանի որ, եթե դու գրանցված աշխատող ես, ապա ըստ օրենքի դու ունես հստակ շաբաթային գրաֆիկ, որը ապօրինի կլինի խախտել տնօրենի կամ աշխատողի կողմից: Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև։ Դրանով աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝պահպանելով աշխատանքային կարգապահությունը։ Գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ։ Աշխատանքային պայմանագիր կնքելով աշխատողը դառնում է գործատու կազմակերպության անդամը և ենթարկվում է նրա ներքին աշխատանքային կարգ ու կանոնին։

Ընտանեկան իրավունք

  • Ինչ է ընտանեկան իրավունքը և որն է դրա հիմնական աղբյուրը

Ընտանեկան իրավունքի ընդհանուր ընդունված սահմանում չկա։ Սակայն ընտանեկան իրավունքը սովորաբար դիտվում է որպես օրենք, որը կարգավորում է երեխաների և ծնողների հարաբերությունները, ինչպես նաև վիճելի հարցերը մեծահասակների հարաբերություններում։

Ըստ Հայաստանի օրենքի. Ընտանեկան իրավունքը՝ իրավունքի ճյուղ է, որը կարգավորում է անհատների ամուսնությունից և ընտանիքին պատկանելուց բխող անձնական հարաբերությունները։ Ընտանեկան իրավունքի հիմնական աղբյուրը Մարդու իրավունքները հաընդհանուր հռչակագիրն է։

  • Ինչ է ամուսնությունը և որոնք են դրա հատկանիշները

Ամուսնությունը սիրո վրա հիմնված՝ տղամարդու և կնոջ իրավահավասար, փոխադարձ իրավունքներ և պարտականություններ առաջացնող միությունն է, որի համար անհրաժեշտ են ամուսնացողների համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը։

  • Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները

Օրենքը սահմանում է ամուսնության 2 պայման։ Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացողների համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը, օրինակ՝ կանանց համար 17, իսկ տղամարդկանց՝ 18 տարեկան։

Արգելվում է ամուսնություն այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկն այլ ամուսնության մեջ է գտնվում։ Չի թուլյատրվում ամուսնություն բարեկամական ազգականների միջև, հարազատ և նույն հորից կամ նույն մորից ծնված եղբայրների և քույրերի, որդեգրեղների և որդեգրվածների միջև։ Ամուսնությունն արգելվում է նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ։

  • Որոնք են ամուսնության դադարման հիմքերը

Փաստերով խոսելիս կարելի է սկսել ամենապարզից՝ մահվամբ. ամուսնությունը կարող է դադարվել, երբ ամուսիններից մեկը լքում է այս աշխարհը: Նաև կարելի է հաշվել ամուսնալուծության միջոցով: Եվ ամենակարևորը՝ ամուսնությունն անվավեր ճանաչելու միջոցով։

  • Որ դեպքում է ամուսնալուծությունը կատարվում արտադատական կարգով

Գրանցող մարմինը կարող է ամուսնալուծությունը կատարել ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝

  1. դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող;
  2. դատարանի կողմից ճանաչվել է մահացած;
  3. դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ;
  4. դատապատրվել է ազատազրկման 3 տարուց ոչ պակաս ժամկետով։
  • Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով
  1. Ամուսիններից մեկը համաձայն չէ ամուսնալուծվելու;
  2. Ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց;
  3. Ամուսինները երկուստեք ցանկանում են ամուսնալուծվել դատական կարգով։
  • Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով

Եթե ամուսինների միջև չկա համաձայնություն, ապա դատարանը պարտավոր է՝

  1. որոշել, թե ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները
  2. որոշել, թե որ ծնողից և ինչքան է ապրուստավճար գանձվելու
  3. ամուսինների պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանում;
  4. ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։
  • Ով և ինչպես է ամուսնությունը ճանաչում անվավեր

Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը՝ օրենքով սահմանված շահագրգիռ անձանց պահանջի հիման վրա։ Անվավեր է ճանաչվում ամուսնության պայմանների, արգելքների խախտմամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև կեղծ ամուսնությունը։ Դատարանն ամուսնությունը անվավեր ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 3 օրվա ընթացքում վճռի քաղվածքն ուղարկում է ամուսնության գրանցման վայրի մարմին։ Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից։

  • Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները

Ամուսնինների անձնական իրավունքներն ու պարտականությունները կառուցված են ընտանիքում նրանց իրավահավասարության սկզբունքի վրա։

Ամուսինների անձնական իրավունքներն են՝

  • Ամուսիններին ունեն ազգանվան ընտրության իրավունք;
  • Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք ընտրելու հարցում;
  • Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է բնակության վայր ընտրելու հարցում;
  • Ամուսիններն ունեն ընտանեկան կյանքի հարցերի համատեղ լուծման իրավունք։

2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություն

Ընթերցանություն. հավատացեք՝ վատ զբաղմունք չէ:

Թոթովենցի կյանքը