«3D printing» դասընթաց

3D printing՝  անգլերեն այս բառերն իրականում անչափ հետաքրքիր ու անսպառ հնարավորություններով մի ոլորտի մասին են: Մարդը եռաչափ գրաֆիկայի և եռաչափ  տպիչի միջոցով կարող է պատրաստել այն, ինչ երեւակայությունը թույլ կտա. սա՝ անսպառ հնարավորությունների մասով: Մենք էլ հնարավորություն ունեցանք «3D printing» դասընթացի ժամանակ 4 օրերի ընթացքում ուսումնասիրել եռաչափ դիզայնի ծրագրեր, ստեղծել մոդելներ: Մեր դասընթացը շատ հետաքրքիր էր անցնում: Ընկեր Նարեկը՝ Սահակյան մեզ ամեն ինչ բացատրում էր մատչելի լեզվով: Ես սիրեցի եռաչափ գրաֆիկան: Իսկ ամենահետաքրքիրը մեզ սպասում էր  Ա. Իսահակյանի անվան գրադարանում գտնվող ամերիկյան անկյունում: Հենց այստեղ մենք  իրականություն դարձրեցինք մեր գաղափարները՝ 3դ տպիչով տպեցինք մեր մոդելները: Յուրաքանչյուր մոդել տպելու համար պահանջվեց 11 րոպե:  Այս դասընթացը շատ հետաքրքիր էր: Ես շատ կուզեի, որ այն կրկնվեր:

 

Оставьте комментарий