Ին՞չ դեր ունեն բույսերը,ծառերը և բնությունը մարդու կյանքում

Մենք ապրում ենք շնչելով թթվածին, որը մեզ համար ապահովում են կանաչ բույսերը: Նրանք շրջակա միջավայրից կլանում են ածխաթթու գազը եւ օդ արտանետում թթվածին:  Մարդու գոյությունը երկրի վրա առանց բնության, ծառերի ու տարբեր բույսերի  անհնար կլիներ:

400px-nathaghartsin

Բնությունն ապահովում է Երկիր մոլորակի բնակչության կենսական անհրաժեշտութթյան բոլոր տարրերը: Մարդիկ հող մշակելով են ստանում սնունդ, խոտով են կերակրում անասուններին, որոնցից հետո ստանում ենք կաթ, կաթնամթերք ու մսամթերք, տարբեր բույսերից օգտակար թուրմեր ու դեղեր են պատրաստում, օդտագործում են թուղթը, որը ստանում են փայտից: Բնության բարիքներն ինչպես երկրի մակերեւույթի վրա են, այնպես էլ ընդերքում:

art1

Բազմաթիվ հանքավայրեր շահագործելիս են մարդիկ ստանում օգտակար հանածոներ ու կյանքի գրեթե բոլոր բնագավառներում անհրաժեշտ վառելիք: Բնությունը մարդկանց տվել է ապրելու ու գործելու անսահման հնարավորություններ, բայց մարդիկ մոռանում են, որ պետք է պահպանել բնությունը, որպեսզի այն հետագայում էլ կարողանա ծառայել մարդկանց:

3163teghut_forest

Ցավոք, մեր օրերում անխնա շահագործվում են հանքերը, աղտոտվում է բնությունը՝ կանաչ տարածքներն ու ջրերը, ինչն էլ խիստ բացասական ազդեցություն է գործում ջրում եւ ցամաքում ապրող կենդանիների վրա: Անխնա հատվում են ծառերը:

Բնությունը պետք է պահպանել, որպես կենսական էներգիայի անփոխարինելի աղբյուր:

 

Оставьте комментарий