Երկրի  ձգողության ուժ:

Մեզ շրջապատող բոլոր առարկաները, եթե ինչ որ բանով ամրացված չեն,  գետնի վրա են գտնվում:  Օդ նետած գնդակն է ընկնում Երկրի վրա, ձեռքից բաց թողնված ցանկացած առարկա նույնպես ընկնում է գետնին: Մարդիկ քայլելիս ոտքերը գետին են դնում, շուռ չեն գալիս կամ չեն սավառնում օդում:   Բնության մեջ բոլոր մարմինները փոխադարձաաբար ձգում եմ իրար: Այս երեւոույթը կոչվում է տիեզերական ձգողություն, իսկ մեզ երկրի վրա պահող ուժը՝ գրավիտացիոն ուժ: Երկիրը դեպի իրեն է ձգում բոլոր մարմինները ՝ մարդկանց ու կենդանիներին, ծովերի եւ օվկիանոսների ջուրը, Լուսինը եւ Արեգակը:Դրանք էլ իրենց հերթին դեպի իրենց են ձգում երկիրը:

image_2573

Տարբեր մարմիններ երկիրը ձգում է տարբեր ուժով: Երկրի ձգողության ուժը մեզ կշիռ է տալիս, և դրա շնորհիվ մենք զգում ենք մեր ծանրությունը: Մեր կշիռը կախված է մեր գտնվելու վայրից և փոփոխական է: Որքան հեռու ենք գտնվում Երկրի կենտրոնից, այնքան փոքր է Երկրի ձգողության ուժը:

4-638

Հյուսիսային բևեռում մարդու կշիռն ավելի մեծ կլինի, քան հասարակածում, որովհետև Երկրագնդի շառավիղը հասարակածում ավելի մեծ է, իսկ հասարակածում բարձրանալով բարձր լեռան վրա` նա ավելի փոքր կշիռ կունենա: Մինչդեռ մարդու զանգվածը, որը նրա մարմնում պարունակվող նյութի քանակն է, բոլոր դեպքերում մնում է հաստատուն:  Արիստոտելը համարում էր, որ տարբեր զանգվածներով մարմիններն ընկնում են տարբեր արագությամբ։ Շատ ուշ Գալիլեյը փորձնականորեն որոշեց, որ իրականում այդպես չէ, եթե անտեսենք օդի դիմադրությունը, բոլոր մարմինների արագացումը նույնն է։ Գալիլեյի հայտնագործությունը սկզբունքային նշանակություն ունեցավ այս բնագավառում։ Տիեզերական ձգողության օրենքի հայտնագործման համար կարևոր նշանակություն են ունեցել նաև ՆիկոլայԿոպեռնիկոսի  ու Տիխո Բրահեի աշխատանքները։  Սակայն ձգողության օրենքի մաթեմատիկորեն հիմնավորված ձևակերպումը տվել է Իսահակ Նյուտոնը «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» աշխատությունում (1687 թ.)։

Оставьте комментарий