Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Բնությունը մարդուն ապրելու ու գործելու հնարավորություն է տալիս, պարգեւում է թթվածնով հարուստ մաքուր օդ, վիտամիններով հարուստ մրգեր ու բանջարեղեն, իսկ մարդն իր գործունեության ընթացքում ամեն կերպ աղտոտում է բնությունը ՝  թունավոր քիմիական նյութերով լցնելով Երկիր մոլորակը:  Կենցաղում բոլորս  ենք օգտագործում պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր՝ չգիտակցելով, որ դրանք բնության մեջ չեն լուծվում:  Իսկ աղբավայրերում պլաստիկան ինքնայրվում է ՝ առաջացնելով վտանգավոր քիմիական նյութեր ՝ ֆուրան եւ դիոքսին: Այս նյութերը  քաղցկեղածին են, փոխանցվում են մարդու օրգանիզմ  եւ այլեւս դուրս  չեն գալիս:

62373_w62141_w

Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեություն է գործում մարդու գործունեության մեկ այլ տեսակը ՝ հանքարդյունաբերությունը:  Բնապահպաններն ահազանգում են,որ մեր երկրի ընդերքը շահագործվում է անխնա կերպով, ինչն էլ մեծ վնաս է հասցնում  շրջակա միջավայրին: Օդ է  արտանետվում վնասակար  քիմիական նյութերի մեծ քանակ:

vallex_alaverdi_smelter_in_armenia55386_original

Հանքավայրերին կից կառուցված պոչամբարներից գետեր են լցվում քիմիական նյութեր:

021108034658

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրերին ու մեծ արդյունաբերական գործարաններին մոտ գտնվող  համայնքներում մարդիկ ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով: Երեխաների մազերի մեջ էլ սնդիկի ու այլ ծանր մետաղների քանակությունը անհանգստացնող չափսերի է հասել:

Այո, սա մտահոգիչ իրականությունն է: Բայց մենք այն կարող ենք փոխել: Պարզապես յուրաքանչյուրս մեր բաժին բնությունը պետք է պահպանենք. չնետենք աղբը փողոցում, պլաստիկ շշերը նետենք դրանց համար նախատեսված արկղեր, ծառեր տնկենք՝ դրանք վնասելու ու կտրելու փոխարեն: Երկիրը մեր տունն է, ու ինչպես մենք հոգ ենք տանում մեր բնակարանների մասին, այդպես էլ պետք է հոգ տանենք մեր մոլորակի մասին, որտեղ ապրում ենք ու վայելում նրա տված բարիքները:

teghut21

Оставьте комментарий