Վարդ

Վարդը համարվում է ծաղիկների թագուհին: Այն շատ գեղեցիկ է  ու բուրավետ:  Իր սուր փշերով այն կարծես  պաշտպանում է իրեն: Բայց, միեւնույնն է, մարդիկ այն քաղում են ու նվիրում սիրելիներին: Վարդն այնքան մեծ պահանջարկ ունի, որ այն բազմացնում են նաեւ  ջերմոցներում:  Վարդազգիների ներկայացուցիչը տարբեր գույներ ւ տեսակներ ունի:

7263433_dnia-pelnego-slonca-imieninowa-roza-dla-ciebie

Վարդերի թփերը կարող են հասնել մինչեւ  երեք մետրի: Նրանց մագլցող տեսակներն էլ կան:  Աշարհում մշակվում են մոտ  25 հազար տեսակի վարդեր:  Հայաստանում տարածված է  վարդի  31 տեսակ:

Վարդենու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, եթերայուղերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար։ Վարդենու վայրի տեսակներն օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու և մշակովի վարդենու համար որպես պատվաստակալ օգտագործելու համար։

806e624dbcab6976067a6c39e81b30e7_med

Վարդը դեկորատիվ բարձր արժանիքների շնորհիվ մեր թվարկությունից դեռ շատ դարեր առաջ հայտնի է եղել մարդուն։ Հերոդոտոսը մ. թ . ա. 5-րդ դարում հիացմունքով և մեծ ջերմությամբ է նկարագրել Միդաս թագավորի այգում մշակվող լիաթերթ վարդը։ Հին հնդկական գրականության մեջ ասվում է, որ իբր Վիշնայի ամուսին Լակշմի աստվածուհին հանգչում` հանգիստ է առնում վարդի ծաղկի կենտրոնում, որը բաղկացած է 108 մեծ և 1008 մանր պսակաթերթերից։ Հին ժամանակ վարդը հայտնի էր նաև Բաբելոնում։

1393490430_196415

Հին Հռոմում խնջույքների և տոնահանդեսների ժամանակ դահլիճները զարդարում էին թարմ վարդերով, իսկ ամբողջ տոնահանդեսի ժամանակ առաստաղից վարդեր էին թափվում տոնախմբության մասնակիցների վրա։ Նույնպիսի սովորություն կար Հին Հայաստանում։

 

Վարդ: Один комментарий

Оставьте комментарий